Իրանը սպառնում է հարված հասցնել հնարավոր ագրեսորներին

Իրանի բանակի բարձրաստիճան հրամանատարը զգուշացրել է, որ Իսլամական Հանրապետությունը «անհավանական» հարված կհասցնի թշնամիներին, եթե նրանք որևէ տեսակի ագրեսիա ձեռնարկեն Իրանի դեմ։
«Մենք պարտավոր ենք պատրաստ լինել ցանկացած սպառնալիքի, և մենք արդեն լիովին պատրաստ ենք: Յուրաքանչյուր ոք, ով կփորձի խախտել մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու շահերը, կարող է վստահ լինել, որ իրենց կրած վնասը գերազանցելու է նրանց երևակայությունը», – ասել է Իրանի բանակի համակարգման գծով փոխհրամանատար, կոնտր-ադմիրալ Հաբիբոլլահ Սայարին։