Հաղորդումից անցել է 9 օր, որևէ պատասխան դեռ չեմ ստացել․ Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Հիշեցնեմ, որ Գնել Սարգսյանի կողմից խուլիգանության կատարելու առերևույթ դեպքի վերաբերյալ 02․06․2025 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն հաղորդումը պետք է քննարկվի և համապատասխան արձանագրություն կազմվի ԱՆՀԱՊԱՂ։
Հաղորդումից անցել է 9 օր և որևէ պատասխան դեռ չեմ ստացել։
ՀՀ քննչական կոմիտեից ակնկալում եմ պարզաբանում առ այն, թե․
Ո՞ւմ ցուցումով է խախտվում օրենքը և չի քննարկվում առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը»