«Վերջին օրերին իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող քարոզչությունը ինքնանպատակ չէ։ Հաստատապես պնդում ենք, որ այն իրականացվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամական ուժերի ուղորդմամբ, և միտում ունի խարխլելու հայ հավաքականության ոգին։ Հայոց ինքնության և գոյության մեջ իր անգնահատելի դերը և 1700-ամյա պատմություն ունեցող ՀԱԵ-ի հիմքերը խարխլելուց հետո է հնարավոր վերջնականապես կոտրել հայ ժողովրդի դիմադրությունը, պայքարի ոգին, կամքը և արժանապատվությունը։
Արձանագրում ենք, որ սա զուտ մեկ, կամ մի քանի հոգևոր այրերի դեմ մղվող պայքար չէ, այլ պատերազմ՝ հայ ժողովրդի ինքնության գլխավոր հենասյան՝ քրիստոնեական արժեքների դեմ։ Լինելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու զավակներ՝ կոչ ենք անում հոգևոր մայրաքաղաքի՝ Էջմիածնի և, առհասարակ, հավատավոր մեր հայրենակիցներին համախմբվելու և անհրաժեշտ պահին գործուն քայլերով ապացուցելու, որ մեր սրբությունների դեմ տարվող չարանենգ օրակարգը չի հաջողելու։
Սա վերքաղաքական և վերկուսակցական պայքարի կոչ է և դրա շարքերում պետք է խոնարհվեն ամեն տեսակի խմբային և մասնավոր շահերը։ Համակարգված և կոորդինացված պայքարի անհրաժեշտություն տեսնելով՝ մենք՝ էջմիածնեցիներս, մեր վրա ենք վերցնում այդ անչափ պատասխանատու և պարտավորցնող բեռը և խնդրում ՀԱԵ հավատավոր հոտի մեր եղբայրներին ու քույրերին լինել զգոն, որպեսզի անհրաժեշտ պահին գործուն քայլերով թույլ չտանք Մայր Աթոռի զավթումն ու օկուպացիան չարիքի սպասավոր ՀՀ իշխանությունների կողմից։
Հայոց պետականության բոլոր ինստիտուները ոչնչացրած և խարխլած հակահայերի ձեռքերը չեն հասնելու մեր ինքնության գլխավոր հենասյուն համարվող Սուրբ Տաճարին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, և մենք՝ քրիստոնյա հայերս, դա կերաշխավորենք։ Խնդրում ենք լինել զգոն և պատրաստ՝ անհրաժեշտ պահին մեր հավաքականությամբ ցույց տալու, որ Քրիստոսի եկեղեցին պաշտպանված է ոչ միայն Աստվածային ուժով, այլև՝ քրիստոնյա հայերով, որոնց համար պատիվ է լինել ՀԱԵ պաշտպանը և նրա հավերժական գոյության երաշխավորը։
Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։
Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ և հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը
Հունվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հունվարի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հունվարի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունվարի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փատաբան Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը