Ադրբեջանի արձագանքը չուշացավ

«Զարմանալի է, որ ՌԴ նախագահի օգնական և Պատմական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մեդինսկին, ըստ երևույթին, տեղյակ չէ, որ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել: Հիշեցնում ենք, որ Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է: Ավելին, Ռուսաստանը ինքը ճանաչում և միշտ ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք»։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին Արցախի օրինակն է բերել ուկրաինական կարգավորման համատեքստում։ «Եթե հակամարտությունը դադարեցվի ճակատային գծի երկայնքով և իրական խաղաղություն ձեռք չբերվի, ուղղակի ինչ-որ զինադադար կնքվի, ապա դա կլինի, գիտեք, վիճելի տարածաշրջան կար Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ղարաբաղը, ապա այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի»,-ամերիկյան Russia Today-ի լրագրող Ռիկ Սանչեսի «Սանչեսի էֆեկտը» շոուի հարցազրույցի ժամանակ հայտարարել է Մեդինսկին։