Մարզային դատախազից Քննչական կոմիտեի ղեկավար դարձած Արթուր Պողոսյանի եկամուտները. 6 գույք ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախ, սկսենք Արթուր Պողոսյանի կենսագրությունից, թե ինչ պաշտոնից ուր է հասել․ Պողոսյանի իրավական կարիերան սկսվել է հասարակ քննիչի պաշտոնից, 2006 թվականին, ապա դարձել է ավագ քննիչ, հետո՝ 2011 թվականին, ավագ քննիչից կտրուկ դարձել է Լոռու մարզի դատախազության դատախազ։ Լուռու մարզին հաջորդել է Շիրակի մարզը, ապա կրկին Լոռու մարզում նշանակվել է դատախազի տեղակալ, այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ։ 2020-2022 թվականներին եղել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետը։ 2022 թվականից մինչև 2024 թվականը Պողոսյանը ստանձնել է 4 պաշտոն․ 2024 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, 2022-2024թթ.- ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, ապա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2020-2022 թթ. – ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ։ Վերջինում՝ Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում, Արթուր Պողոսյանը ներկայացրել է 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր, համաձայն որի՝ նա նախորդ տարի ձեռք է բերել 4 անշարժ գույք։ 2024 թվականի տարեսկզբին Պողոսյանն ունեցել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան (2014թ.) և 1 ավտոտնակ (2021թ.) Լոռու մարզի Վանաձոր համայնքում։ Որպես տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված անշարժ գույք՝ Արթուր Պողոսյանը հայտարարագրել է 4 գույք՝ 1 բնակարանը բազմաբնակարան բնակելի շենքում և 3 ավտոկայանատեղի։ Գույքերը ձեռք են բերվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ից։ Բնակարանն արժեցել է 42 մլն 980 հազար ՀՀ դրամ, իսկ երեք ավտոկայանատեղիները՝ համապատասխանաբար 1 մլն 210 հազար ՀՀ դրամ, 3 մլն 600 հազար ՀՀ դրամ և 3 մլն 600 հազար ՀՀ դրամ։ Ավտոկայանատեղիներից մեկը գնել է բնակարանը ձեռք բերելու նույն օրը, մյուս երկու կայանատեղիները գնել է ավելի ուշ՝ սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին։ Արթուր Պողոսյանի՝ նոր գնած բնակարանի միայն 50%-ն է իրեն պատկանում, իսկ ավտոկայանատեղիները միանձնյա սեփականությամբ են։ Տարեվերջին ստացվել է այնպես, որ Պողոսյանի գույքերի ընդհանուր քանակը 6-ն է եղել։ Որպես տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտի միջոց՝ ՔԿ ղեկավարը հայտարարագրել է HONDA մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2023 թվականին, երբ եղել է Գլխավոր դատախազի տեղակալ, իսկ մեքենան արժեցել է 7 մլն 800 հազար ՀՀ դրամ։ Այսինքն՝ հայտարարագրել է 1 մեքենա, բայց ունի 3 ավտոտնակ: Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 701 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 14 մլն դրամ և 5 հազար դոլար։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 36 մլն 826 հազար ՀՀ դրամ, որից 3 մլն 097 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Քննչական կոմիտեից, 25 մլն 299 հազար ՀՀ դրամը՝ Գլխավոր դատախազությունից։ Եկամուտներից 66 հազար 837 դրամն աշխատանքի վարձատրություն է Արդարադատության ակադեմիայից։ Տարեկան եկամուտներից 3 մլն 996 հազար դրամը ստացել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից՝ որպես եկամտահարկի վերադարձ, որը հիփոթեքի մայր գումարի մնացորդը վճարելու համար է։ 275 հազար ՀՀ դրամը վարձակալության դիմաց ստացված վճար է Օֆելյա Կաբուլովայի կողմից։ 4 մլն 90 հազար դրամը վարկ է «ՎՏԲ–Հայաստան բանկ» ՓԲԸ-ից։ Ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 47 մլն 50 հազար դրամ, որից 37 մլն 475 հազար ՀՀ դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։ Քննչական կոմիտեի ղեկավարը վարկի մարմանն ուղղել է 4 մլն 683 հազար դրամ։ Որպես 2 մլն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսեր՝ հայտարարագրել է 3 մլն 370 հազար դրամ։ Ինչի վրա է ծախսել՝ չի երևում փաստաթղթերում: Հարկ է նշել, որ Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի միակ ղեկավարն է, ում օրոք իր համակարգի աշխատակիցները հափշտակեցին քրեական գործով իրեղեն ապացույց հանդիսացող 590 հազար ԱՄՆ դոլարը, որից 11 հազար 200 ԱՄՆ դոլար գումարը դեռ հայտնաբերված չէ մինչեւ օրս»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 261 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am