Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ մահմեդական երկրները պետք է դադարեցնեն Իսրայելին տրամադրվող ցանկացած օգնություն և կանխեն Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ նրա «հետագա դաժան գործողությունների իրականացումը», հաղորդում է Mehr գործակալությունը։
«Պաղեստինն օկուպացրած սիոնիստական հանցագործ խմբավորումը Գազայում ողբերգությունը հասցրել է անհավանական մակարդակի՝ սարսափելի դաժանությամբ և աննախադեպ չարությամբ։
Պաղեստինցի երեխաներն այսօր մահանում են ոչ միայն ռումբերից, գնդակներից և հրթիռներից, այլև ծարավից և սովից։ Իրենց սիրելիներին, երիտասարդներին, հայրերին և մայրերին սգացող ընտանիքների թիվն օրեցօր աճում է։ Ո՞վ պետք է դիմակայի այս մարդկային աղետին։ Անկասկած, իսլամական կառավարություններն են առաջինը պատասխանատու այս պարտականության կատարման համար, և մարդիկ պետք է նման գործողություններ պահանջեն իրենց կառավարություններից։ Մահմեդական կառավարությունները կարող են տարբեր քաղաքական հայացքներ ունենալ տարբեր հարցերի շուրջ, բայց դա չպետք է խանգարի նրանց համաձայնության գալ և համագործակցել Գազայում ծանր իրավիճակի պարագայում», -իր ուղերձում նշել է Իրանի գերագույն առաջնորդը։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը