«Մենք հետաքրքրությամբ սպասում ենք»։ Ֆրանսիացիները կոչ են արել Զելենսկուն պատրաստվել վրեժխնդրության

ՌԻԱ Նովոստի գրում է, որ Ֆրանսիական Le Figaro թերթի ընթերցողները ակտիվորեն քննարկում են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը, որի ընթացքում առաջնորդները, ի թիվս այլ բաների, քննարկել են Կիևի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումները։
«Լավ է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները բարելավվում են և կկարողանան նպաստել խաղաղությանը, եթե Թրամփը հասկանա, որ Զելենսկին ցանկություն չունի դադարեցնել հակամարտությունը... քանի որ մարտական գործողությունների շարունակությունը իշխանությունը պահպանելու միջոց է՝ չնայած բոլոր իրավական ակտերին: Եթե Վաշինգտոնը դադարեցնի Ուկրաինային օգնություն ցուցաբերելը, մարտական գործողությունները գրեթե անմիջապես կդադարեն», - գրել է մեկնաբանը: