Հայաստանն ահռելի վնասներ է կրում. ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնակատարն էլ «sms» կստանա՞. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին «Ռոսսելխոզնադզորը» հայտնել է, որ Հայաստանից Ռուսաստան բուսական արտադրանքի մատակարարման հարցում խախտումները հաճախակի են դարձել։ Գերատեսչության հավաստիացմամբ, այս տարի Հայաստանից ներմուծված քաղված ծաղիկների ծավալը կտրուկ աճել է, ինչի մասին, ի դեպ, մենք ևս տեղեկացրել էինք որոշ ժամանակ առաջ։ Ընթացիկ տարվա սկզբից ի վեր արտահանվել է 52 միլիոն հատ, ինչը 49,7 տոկոսով ավելի է, քան 2024 թ. նույն ժամանակահատվածում, երբ ներմուծվել էր 34,7 միլիոն հատ։ «Անհրաժեշտ արձագանքման միջոցառումների բացակայության և կարանտինային օբյեկտների շարունակական նույնականացման դեպքում «Ռոսսելխոզնադզորը» ստիպված կլինի 2025 թ. հունիսի 16-ից սկսած ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Ռուսաստան ծաղկային արտադրանքի ներմուծման վրա»,- հայտարարել է Ռոսսելխոզնադզորը։

Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ վտանգվում է տարեկան շուրջ 100 մլն դոլարի արտահանումը՝ իր ծանրագույն հետևանքներով: Ընդ որում, սա՝ միայն այս ոլորտում: Իսկ նման մտահոգություններ ռուսական կողմն ունի ոչ միայն այս ոլորտի հետ կապված: «Ռոսսելխոզնադզորի» զեկույցում նշվել է, որ առկա վիճակը վկայում է Հայաստանի կողմից արտահանվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության անարդյունավետ համակարգի մասին։ Իսկ ո՞վ պետք է զբաղվի վերահսկողությամբ: Ճիշտ է՝ սննդի անվտանգության տեսչական մարմինը: Այնինչ, ստացվում է, որ նույնիսկ ռուս գործընկերներն են արձանագրում «վերահսկողության անարդյունավետ համակարգի» մասին: ՍԱՏՄ նախկին ղեկավարը կոռուպցիոն մեղադրանքով կալանավորված է, իսկ ներկայում ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը, որը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ է նշանակվել 2024 թ. նոյեմբերի 26-ին, ոլորտի հետ փաստացի որևէ կապ չունեցող անձնավորություն է. նա մինչ այդ եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրեն, այսինքն՝ «կառավարական դաչաները» սպասարկող կազմակերպության ղեկավար: Ըստ տեղեկությունների, թե՛ նախորդ ղեկավարը, որը կալանավորված է, թե՛ ներկա պաշտոնակատարը, իրենց հիմնական գործը թողած՝ ուշադրություններն առավելապես կենտրոնացրել են ավելի «հետաքրքիր» թեմաների, այսպես ասած, «տեխնիկական» խնդիրների վրա՝ տենդերներ, բենզինի գնում, պարգևավճարների աղմկոտ պատմություններ և այլն:

Նման անգործության արդյունքում ահռելի վնասներ է կրում Հայաստանի Հանրապետությունը, երկրի տնտեսությունը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, նախկին ղեկավարի կալանավորմամբ ամեն ինչ չի ավարտվի. առաջիկայում հնարավոր են նոր, ոչ պակաս հետաքրքիր իրադարձություններ՝ կապված ՍԱՏՄ հետ, այդ թվում՝ ամենաքիչը՝ ղեկավարի պաշտոնակատարի հեռախոսին «sms»-ի ուղարկում վարչապետի կողմից: Ավելին, իր բան ու գործը թողած՝ ՍԱՏՄ պետ նշանակվելու լոբբինգ անող պաշտոնակատարը այսպիսի ձախողումից հետո ոչ միայն հրաժեշտ կտա այդ պաշտոնում նշանակվելու իր երազանքին, այլև նրա գործողությունները գուցե նաև քրեաիրավական գնահատականի արժանանան։

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Տավուշի մարզում բեռնատարի անվադողն ընկել է վարորդի վրա․ նա մահացել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը չի կիրառում «միջանցք» տերմինը, անգամ շփոթվում է հարցից. Հայրապետյան Իրավապահնե՛ր, հասկանու՞մ եք՝ ինչ է ձեզ սպասվում, երբ կատարում եք այս վիճակում հասած Նիկոլի պահանջը (video) Արևմուտքը չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը․ Արա Աբրահամյան Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ 2000-ից ավել մեքենաներ կանգնած են (video) Ռուբեն Հակոբյանի և մյուսների վրա կարած գործում զայրացնող մի դրվագ կա․ Հրանտ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Հարյուր հազարավոր զոհեր ենք ունենալու․ Բագրատյանը քարտեզով բացատրում է արտապատվիրակման աղետը (мшвущ) Ո՞վ է Դոգին հանել Սամվել Կարապետյանի դեմ կեղտոտ արշավի․ Ռոբերտ Մարգարյան (video) ՔՊ-ն լավ գիտի` իրենց ստացած քվեներից ինչքան ա մնացել, շոու են անում, որ իշխանության մնալը երկարաձգեն (video) #ՀԻՄԱ․Սյունիքի շուրջ սեղմվող օղակ․ի՞նչ է ձախողվել Պուտին-Թրամփ պայմանավորվածություններում․ Մարգարյան (video) Հայաստանը կորցնում է իր ռեգիոնալ դերակատարությունը Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է հնդիկ շախմատիստին․ նա եզրափակչում է Азербайджанцы «открыли» Америку? Тюркская ложь уже за гранью абсурда (video) Հրդեհ՝ Աբովյանի շենքերից մեկում․ տարհանվել է 100 բնակիչ Փաշինյանն էլ չի ձգելու․․․ իր ժամկետը նա լավ գիտի․ Անդրանիկ Թևանյան (video) Մեզ անհրաժեշտ է այնպիսի քաղաքական ուժ,որը կկարողանա առաջ տանել իրական խաղաղության օրակարգ Մարդը, որ անգամ դիպլոմ չունի, ինչպե՞ս կարող է կրթել այլոց Անկախ այն բանից, թե ինչ է ասում կամ անում Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ․ Օսկանյան Ալիևին պատժելու փոխարեն Փեզեշքիանը բարեկամություն է փնտրում նրա հետ․ իրանցի պատգամավոր Ադրբեջանական ընկերություններն ընդգրկվել են ԵՄ պատժամիջոցների ցուցակում՝ 18-րդ փաթեթի շրջանակներում Հայրենիքի պաշտպանության համար նաhшտակված հայորդու ծնողին` Արային, գործող կառավարիչը չի ներում ԵՄ-ի պատժամիջոցների տակ է հայտնվել նաեւ «Մոսֆիլմ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը Աբովյանում հրդեհ է բռնկվել «Volkswagen Golf»-ում․ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի Փաշինյանը հիստերիայի մեջ է ընկել․․․ իր նկատմամբ վերահսկողությունը կորցնում է․ Լիլիթ Գալստյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am