Ալիևը շարունակում է միլիոններ աշխատել

Ուկրաինան վաճառում է տիտանի՝ աշխարհի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկը Ադրբեջանին։
Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեն հավանություն է տվել ադրբեջանցի ներդրողին «Միավորված հանքաքիմիական ընկերությունը» (ОГХК) վաճառելուն՝ ավարտելով ընկերության ամբողջական մասնավորեցման գործընթացը։ «Ցեմին Ուկրաինա»-ն, որը Neqsol Holding-ի մաս է, ստացել է ОГХК-ի վերահսկիչ փաթեթը։ Neqsol Holding-ը ամբողջությամբ պատկանում է ադրբեջանցի քաղաքացի Նասիբ Հասանովին։
Ուկրաինայում հոլդինգի տարածաշրջանային տնօրեն Վլադիմիր Լավրենչուկը հայտարարել է, որ Neqsol-ը համարձակ նպատակ ունի ОГХК-ն վերածել տիտանի արտադրության համաշխարհային ժամանակակից առաջատարի։
Հատկանշական է նաև այն, որ Բաքուն Ուկրաինայի գազատար համակարգը շահագործելու իրավունք ստանալու առայժմ անհաջող փորձեր է կատարում։