«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նույնականացման ID քարտերը կրկին պատուհաս են դարձել քաղաքացիների համար։ Դրանք ձեռք բերելու համար անձը կարող է օրերով, ամիսներով սպասել իր հերթին, ապա հերթի հասնելուն պես պարզ կդառնա, որ ID տպող սարքերը պատրաստ չեն նման քանակի և արագ գործընթացը իրականացնելու։
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը խնդրի առաջ է կանգնած, սակայն լռում են դրա մասին։
Բանն այն է, որ վերջերս ձեռք բերված լեհական սարքավորումները չեն բավարարել թողունակությունը, դրա պատճառով էլ նշված սարքերը վերադարձվել են։
Ստացվում է, որ այժմ Ծառայությունը պահանջարկ բավարարելու համար ռեսուրս չունի։
Մայիսի 25-ին ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնել էր, որ նույնականացման քարտերի տրամադրումը կարճ ժամանակով դանդաղել է։ Նա նշել է, որ դա արվել է հնամաշ ենթակառուցվածքի պատճառով։
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը