Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում են մե՛կ ադրբեջանցիները, մե՛կ էլ Հայաստանի իշխանությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում Հայ առաքելական եկեղեցին թիրախավորվել է միշտ՝ մասնակի «ընդմիջումներով», բայց հետևողականորեն։ Սկզբից դա «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ու տարբեր աղանդների խրախուսման տեսքով էր, իսկ հետո հարձակումների թիրախ դարձավ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, իսկ որոշ ժամանակ անց իշխանությունները սկսեցին Եկեղեցու հասցեին մեղադրանքներ ուղղել, թե այս կառույցը հոգևոր գործերով զբաղվելու փոխարեն քաղաքականության մեջ է ընկղմվել՝ թերևս նկատի ունենալով այն հանգամանքը, որ եկեղեցին տարբեր կերպերով արձագանքել ու անընդունելի է համարել ազգային ինքնության և արժեքների դեմ ուղղված պետական քաղաքականությունը, ազգակործան, պետականակործան քաղաքականությունը:

Հիմա էլ իշխանությունները նոր գույներ են ավելացնում Եկեղեցու դեմ ուղղված իրենց արշավում, որն արդեն վերաբերում է Եկեղեցու պատմամշակութային հուշարձաններին (Եկեղեցու և եկեղեցականների դեմ փողոցային բառապաշարով պատերազմին կանդրադառնանք առանձին)՝ մասնավորապես՝ եկեղեցիները «չուլանացված» որակելով։ Նման արտահայտությունները հստակ նպատակ ունեն ոչ միայն նսեմացնել Եկեղեցու դերը, այլև խաթարել հասարակության մեջ նրա հեղինակությունը։ Ինչպիսի սարսափ ՀԱԵ-ից:

Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և ազգային ինքնության հիմնասյունը։ Նրա վանքերն ու եկեղեցիները ոչ միայն կրոնական կենտրոններ են, այլև ազգային մշակույթի և պատմության կենդանի վկայություններ։ Ավելին՝ շատ եկեղեցիներ ու վանքեր ուղղակի պատմամշակութային գլուխգործոցներ են։ Իսկ որոշ կառույցներ էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ համաշխարհային ժառանգության ցանկի մեջ են։ Մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնել, որ Հայաստանը առանձնանում է նրանով, որ առաջինն է քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն, ինչն էլ մեր եկեղեցիներն ու վանքերն ուխտագնացության տեսանկյունից առավել խորհրդանշական է դարձնում։ Անգամ նախկին Հռոմի պապի այցելությունը բնութագրվում էր որպես ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր։ Եվ, իսկապես, ամեն տարի բազմահազար զբոսաշրջիկների Հայաստան գալու դրդապատճառներից մեկն էլ հենց կրոնական ու մշակութային հուշարձաններին ծանոթանալն է ու դրանց պատմությանը հասանելիություն ստանալը։ Այսինքն, եթե Փաշինյանը եկեղեցիների մասին հրապարակային նման հայտարարություն է անում, ոչ միայն բացահայտում է իր զարգացածության ու մտածողության աստիճանը, այլև նա դրանով փաստացի հարվածում է հենց Հայաստանի հեղինակությանը։ Էլ զբոսաշրջիկներն ինչի՞ համար պետք է գան Հայաստան՝ «չուլանացած» եկեղեցիներ տեսնելո՞ւ։

Իրականում Փաշինյանը ոչ միայն չափազանցնում է իրավիճակը, այլև հերթական ստին ու մանիպուլ յացիային է դիմում։ Կարելի է Հայաստան ժամանող ցանկացած զբոսաշրջիկից, հենց ներհայաստանյան զբոսաշրջության սիրահար մեր հայրենակիցներին հարցնել, ու բոլորը կասեն, որ ՀԱԵ հսկողության ներքո գտնվող եկեղեցիները, հուշարձաններն անհամեմատ ավելի բարվոք վիճակում են, քան, օրինակ՝ ԿԳՍՄ նախարարության հովանու ներքո գտնվող հուշարձանները։ Ավելին, պետական հովանավորության ներքո գտնվող հուշարձանների զգալի մասն ուղղակի չխնամված ու խայտառակ վիճակում է՝ որոշ դեպքերում անգամ ավերակների վերածված։ Օրինակ՝ գնացեք Աղձքի Արշակունիների դամբարան: Իսկ նման օրինակները սարսափելի շատ են:

Մյուս կողմից էլ՝ Եկեղեցու հասցեին հնչեցվող նման հայտարարությունները կարելի է դիտարկել ոչ միայն ներհայաստանյան դիսկուրսի համատեքստում, այլ նաև որպես ազգային դիմադրողականության բաղադրիչի թուլացման ռազմավարություն՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա իրական սպառնալիքները, մասնավորապես՝ Ադրբեջանի վարած մշակութային ցեղասպանության քաղաքականությունը, ինչի վկայությունն են Արցախի տարածքում ոչնչացված և պղծված եկեղեցիները։ Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Արցախում վերացնի հայոց եկեղեցու թողած հետքերը։ Դրա համար էլ պետական մակարդակով շրջանառության մեջ է դրվել հայկական կրոնական ժառանգության աղվանացման քաղաքականությունը։ Անգամ փոփոխությունների է ենթարկվում Արցախի եկեղեցիների ճարտարապետական տեսքը, որպեսզի ցույց տրվի, թե այն հայկական չէ։ Ու, ընդհանրապես, Ադրբեջանից պարբերաբար հնչող հայտարարություններում անընդհատ թիրախավորվում է հենց մեր Եկեղեցին։ Վերջերս էլ Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադեն հայտարարում էր, թե «հայկական եկեղեցին, իր Կաթողիկոսի գլխավորությամբ, ամբողջ աշխարհում ռևանշիզմ է քարոզում, Եկեղեցին սպառնալիք է հարևան երկրների համար»։ Թե ինչու են Ադրբեջանում այդքան սարսափում Հայ առաքելական եկեղեցուց, թե ինչու են հարձակվում նրա վրա, կարծում ենք՝ պարզ է։ Այդ կառույցը պատմականորեն իր մեջ խտացնում է հայկական ինքնության արմատները, որոնցից էլ աճում են ազգային զարթոնքի ու ազգային ազատագրական պայքարի ծիլերը։ Ու Ադրբեջանում անհանգստացած են, որ հանկարծ մի օր էլ հայ ժողովուրդը կարող է համախմբվել հոգևոր կառույցի շուրջ, արթնանալ ու վերջ դնել Ադրբեջանի կողմից Հայաստանի նսեմացման ու կատարվող զիջումների գործընթացին։ Ըստ երևույթին, նաև Հայաստանի իշխանություններն են դրանից սարսափում, դրա համար էլ «խուժան կռիվ» են նորից սկսել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ: Ինչպիսի միակարծություն...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

դիտվել է 292 անգամ
Լրահոս
Օկուպացված Ակնայում ականի վրա տրակտոր է պայթել Անսպասելի ավա՞րտ. Բենզեման չի կարող վերադառնալ Լիգա 1 և մոտ է կարիերան ավարտելուն Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ ԱՄՆ-ը վախենnւմ էր, որ ռшզմամթերքի պակասի մասին արտահոսքը տեղի է ունեցել լրտեuի պատճառով․ CBS Բայց ինչն է ողբերգականն այս պատմության մեջ. Մլադիչին միջազգային տրիբունալին հանձնեց նույն Սերբիայի նախագահը Քրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելը Ռուսական բանակն ազատագրել է Դոնեցկի Կուրտովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը. Լևոն Ազիզյան Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական երեք նավթային տանկերների Ուժեղ քամի՝ Երևանում․ Նոր Նորքում թիթեղներ են պոկվել տանիքներից․ Sputnik Արմենիա Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա hարվածներից. Զելենսկի Պուտինն այսօր Կրեմլում կընդունի Ուիթքոֆին և Քուշներին Իրանը հույս ունի օգտագործել ԱՄՆ-ում առաջիկա ընտրությունները՝ Թրամփի վրա ճնշումը մեծացնելու. WSJ Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում. Դանիելյան Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական Պսևդո շուստրի դավաճաններ 2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն է Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am