Ալո՛, կառավարությո՛ւն, սուտի «բնապահպաններ», կա՞ք. Բաքուն շարունակում է բնապահպանական «գրոհը» Հայաստանի դեմ

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում մշակող արդյունաբերության մեջ արձանագրվել է 21.1 տոկոս անկում, իսկ հանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման մեջ՝ 10.5 տոկոս։

Մտահոգիչ պատկեր է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի արդյունաբերական հզորությունների ավելի քան մեկ քառորդը հիմնված է հանքարդյունաբերության վրա։

Մինչդեռ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով տևական ժամանակ տարվող հակաքարոզչությունը՝ Հայաստանի տնտեսական լոկոմոտիվ հանդիսացող ոլորտի դեմ, կարծես, առանձնապես չի «անհանգստացնում» մեր հանրության մասնագիտական լայն շրջանակներին։

Բաքվում արդեն սկսել են Հայաստանի հանքարդյունաբերության դեմ քարոզը տարածել նաև ուսանողության շրջանում։

Անցած շաբաթ 2022-2023թթ. Լաչինի միջանցքը շրջափակած կեղծ «էկոակտիվիստներից» կազմված «Environmental Protection First» «բնապահպանական» կոալիցիան այցելել էր Բաքվի պետական համալսարան։ Այդ կոալիցիայի նախաձեռնող՝ Ադրբեջանի Բնապահպանության և բնական պաշարների նախարարության հասարակական խորհրդի քարտուղար Ամին Մամեդովը և կոալիցիայի անդամ՝ «Ադրբեջանի քարտեզագիրներ» ՀԿ ղեկավար Մուգաբիլ Բայրամովը երիտասարդների ուշադրությանն էին ներկայացրել դեռևս փետրվարին իրենց կողմից հրապարակված Հայաստանի հանքարդյունաբերության ինտերակտիվ թվային քարտեզը։

Հանդիպման նպատակներից էր՝ համալսարանի դասախոսներին և ուսանողներին խրախուսել, որպեսզի համատեղեն իրենց ջանքերը «Հայաստանի պատճառած տարածաշրջանային աղտոտման» հետևանքով առաջացած շրջակա միջավայրի վնասը գնահատելու և դրա դեմ պայքարելու համար։

Իսկ Հայաստանի իշխանություններն անգամ չեն բարձրաձայնում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում՝ Սյունիքի մարզի Շիկահողի արգելոցի տարածքում, ադրբեջանական դիրքերի ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար մոտ 60 հա անտառի հատման փաստը։ Մոտավոր հաշվարկներով առնվազն 14 000-16 000 մ³ փայտանյութ է կտրվել այդ տարածքից։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ էկոցիդ, ինչում փորձում է մեղադրել մեզ Ադրբեջանը՝ Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց ներկայացնելով Հայաստանի դեմ և փոխհատուցում պահանջելով՝ իբրև շրջակա միջավայրին հասցված վնասի ու Արցախի եզակի բնության ոչնչացման համար։

Այս մեղադրանքներին զուգահեռ՝ Արցախում բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է սկսել Կաշենի պղնձամոլիբդենային հանքի շահագործումն ընթացիկ տարվա երկրորդ կեսին։ Բացի այդ՝ Բաքվում ներկայացվել է Արցախի և, այսպես կոչված, «Արևելյան Զանգեզուրի» բնական պաշարների ատլասը։

Հայ բնապահպանների թեթև ձեռամբ Հայաստանի հանքարդյունաբերության դեմ վայրահաչող Ադրբեջանը, բնականաբար, պատրաստվում է շահագործել և տնտեսական օգուտ ստանալ այդ պաշարներից։

Այս ամենը հուշում է, որ նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրման ու փոխադարձաբար միջազգային ատյաններ ներկայացված դատական հայցերից հրաժարումը չի դադարեցնի Ադրբեջանի կողմից մեր դեմ իրականացվող հիբրիդային տեղեկատվական պատերազմը։ Եվ դրան ի պատասխան՝ մեր երկրի կողմից պետք է տարվի գրագետ տեղեկատվական քաղաքականություն՝ նախևառաջ սեփական հանրությանը տեղեկացնելու արդյունաբերության կարևորության մասին, որից հետո՝ միջազգային հանրության հետ ակտիվ աշխատանքի արդյունքում գոնե որոշ չափով կչեզոքացվեն ադրբեջանական կեղծ քարոզչության հնարավոր բացասական հետևանքները։

Ընդ որում՝ ազգային անվտանգության խնդիր պետք է դիտարկվի Հայաստանի ներսում երկրի կարևորագույն ոլորտների վերաբերյալ կեղծ, հակագիտական տեսակետների տարածումը՝ ապատեղեկատվություն, որը նույնպես լուրջ զենք է դառնում թշնամու քարոզչական զինանոցում։ Պետական մակարդակով անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու դեպքում՝ երկար ժամանակ կիրառվող բացահայտ սուտը մի օր կվերածվի բացարձակ ճշմարտության, և այդ ժամանակ արդեն ուշ կլինի որևէ կերպ պաշտպանվելու համար։

7or.am

դիտվել է 454 անգամ
Լրահոս
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Առաջիկայում այցելելու՞ եք Ստեփանակերտ, ասում եք՝ խաղաղություն է․ Էդգար Ղազարյանը՝ Բադալյանին (video) Ո՞նց անենք, որ ամեն անգամ երկրից դուրս գնալիս դեղ չբերենք հետներս. Մեսրոպ Մանուկյանը՝ Բադալյանին (video) Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել Հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը պետք է երաշխավորված լինի Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (video) Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Ինչու՞ Մալիշկայի «ուրվականը» դեռևս չի հայտնաբերվել (video) #ՈՒՂԻՂ․ Ես լավ չեմ պատկերացնում՝ Նիկոլն ու ռուսները ոնց են էս ամենի տակից դուրս գալու․ Հարությունյան (video) Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video) Մանրամասներ․․․ լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․․․ (video) «Արփի Դավոյա՛ն, դու աղետ ես․․․ նայիր Ռուբեն Վարդանյանի կնոջ դեմքին ու․․․»․ Նարինե Դիլբարյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ը և «Mazda 6»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Մարիաննա Ղահրամանյանը փաստերով «տեղը դրեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am