Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. Իրանագետ

Իրանագետ Վադան Ոսկանյանը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի հերթական ստահոդ հայտարարությունների առնչությամբ գրել է․

«Արհեստածին Ադրբեջանում գործող «Կովկասի մահմեդականների վարչությունը», որը ծնունդ է ստալինյան ժամանակների, ըստ էության, հակաշիայական կառույց է, որը փաստացիորեն ղեկավարվում է Բաքվի բարբարոսական վարչախմբի աշխարհիկ իշխանության կողմից։

Այն թե՛ ոգով և թե՛ շիայական իսլամի ընկալումներով՝ հակասում է հենց նույն այդ շիայականության պատմությանը, ավանդույթին և հոգևոր կառուցակարգերին, իսկ Ալլահշուքյուր Փաշազադեն ոչ միայն չի կարող դույզն-ինչ համեմատվել իրանական կամ իրաքյան ազդեցիկ այաթոլլահների հետ, քանի որ արհեստածին Ադրբեջանում ընդհանրապես չկա որևէ շիա հոգևորական, որը իրավասություն ունենա կրոնական հրովարտակ («ֆեթվա») արձակելու և «ընդօրինակման աղբյուր» լինելու, այլ ուղղակի աշխարհիկ, այն էլ աթեիստական խորհրդային իշխանության կողմից ստեղծված վարչության պետ է՝ բառիս ամբողջական իմաստով։

Ինչպես գրեթե ամեն ինչ Ադրբեջանում, այս կառույցը ևս արհեստածին է, ուստի սրա կողմից ստեղծված Երևանի ինչ-որ անհասկանալի «ղազիաթ» (խիստ մոտավորապես համարժեք է մեր եկեղեցու «թեմ» հասկացությանը) և դրա ղեկավար նշանակված նույնիսկ կրոնական իմաստով կիսագրագետ մեկը նույնքան արհեստածին են և անիրավազոր, որքան ամբողջ Ադրբեջանը՝ սկսած իր անվանումից և վերջացրած ինքնությամբ ու մշակույթով»

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Փաշինյանի հրահանգով ընկերն ընկերոջը դավաճանեց ԵՄ-ում հույս ունեն Փաշինյանը հաստատել է կուսակցապետություն և անձիշխանություն Դատախազը հայտարարեց, թե 2025 թ. սեպտեմբերին պլանավորված են եղել գործողություններ․ նման տվյալ չկա Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանը ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանի դեմ կիրառել վերջին երեք տարիների ընթացքում ամենախիստ պատժամիջոցները. Ժան-Նոել Բարո Չենք լռելու, պայքարելու ենք մինչև վերջ․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Բաքվի «դատարանը» կալանքի տակ կպահի Սպուտնիկի ղեկավարներին Արևմուտքը ինչպե՞ս պետք է հավասարակշռի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները Երուսաղեմի հրապարակն անվանակոչվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած լուսանկարչի անունով Ռյազանի առևտրի կենտրոնի մոտ պայթյուն է որոտացել, կա զոհ Եվրոպայում երկու ամսվա ընթացքում մահացել է Էրդողանին քննադատող թուրքական մաֆիայի երկու պարագլուխ Համաճարակի վտանգ՝ Նոր Նորքում. կեղտաջրերը հասնում են մինչև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ու ծննդատուն Երևանում անչափահաս տղան BMW-ով հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավոր կա Ադրբեջանի հաջորդ ծրագիրը․ խեղաթյուրում են հայկական Ծիծեռնավանքը Ադրբեջանի սպառնալիքները՝ հայ մշակույթին․ շարունակվում է հայկական գորգերի յուրացման արշավը 2 պատճառ՝ ինչու է ուզում իշխանությունը խուզարկել Մայր Աթոռը. Արա Զոհրաբյան Հայաստանի թուրքական իշխանությունները թքած ունեն հայերին վերաբերող իրավունքների վրա․ Գառնիկ Դավթյան Ալիևն ու Էրդողանն ատամ են ցույց տալիս Ռուսաստանին. Հատկապես լկտիացել է Ալիևը. Թևանյան ՔԿ հաղորդագրության հեղինակները վերապատրաստման կամ կրթվելու դասընթացներ անցնելու շատ լուրջ կարիք ունեն. Փաստաբան «Փաշինյանը ջանում է ինչ-որ իրավական տրամաբանություն հաղորդել արդեն արված ու ծրագրվելիք ապօրինություններին». Իգնատյան Իրավապահների մեջ ևս Մայր Աթոռը պետք է դիտարկվի որպես կարմիր գիծ Ռուսաստանի տրանսպորտի նախկին նախարարն ինքնասպան է եղել Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը (Արցախ) Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am