Իրանը չի հավատում, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները կհանգեցնեն համաձայնագրի կնքմանը

Իրանական երկու աղբյուր CNN հեռուստաալիքին հայտնել է, որ բանակցությունները դժվար թե համաձայնության հանգեցնեն, քանի որ ԱՄՆ-ն պնդում է, որ Թեհրանը դադարեցնի ուրանի հարստացման իր ծրագիրը. պահանջ, որն, ըստ իրանցի պաշտոնյաների, կարող է հանգեցնել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման։
Աղբյուրները հայտնել են, որ Հռոմում բանակցություններին Իրանի մասնակցությունը բացառապես ուղղված է Վաշինգտոնի վերջին դիրքորոշման գնահատմանը, այլ ոչ թե պոտենցիալ առաջընթացի հասնելուն։