Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 մլն դոլար կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնը զբաղեցրած անձի օժանդակությամբ, նշված գործարարից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2008 թվականի փետրվարի 20-ին ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մի շարք անձանց օժանդակությամբ վերը նշված գործարարից կանխիկ եղանակով ստացել է կաշառքի մասնաբաժինը՝ 2.660.000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած մասը ստացել է փոխկապակցված մի շարք անձանց օժանդակությամբ։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ բարձրաստիճան պաշտոնյայի հանձնարարությամբ կազմակերպվել է կաշառքի մասնաբաժնի մնացած մասը փոխկապակցված անձի միջոցով գործարարի կողմից տալու գործընթացը, որի արդյունքում 2008 թվականի ապրիլի 3-ին և 21-ին նշված անձի բանկային հաշվեհամարին է փոխանցվել համապատասխանաբար՝ 200.000 ԱՄՆ դոլար և 125.000 ԱՄՆ դոլար` նշված գումարների փոխանցման նպատակը ձևակերպելով որպես «բարեգործություն», որով մարվել են ՀՀ նախագահի երդմնակալության և դրան հաջորդած մի քանի օրերի ընթացքում Երևան քաղաքում անցկացված միջոցառման ժամանակ օդապարիկներ վարձակալելու, ինչպես նաև այդ միջոցառման ընթացքում ծախսված այլ գումարների ծախսերը:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Քրեական վարույթից նրա վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Մեր տեղեկություններով, խոսքը 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին է։

դիտվել է 123 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. «Ջեբկիր ստահա՛կ, ստացա՞ր պատասխանդ Արաբկիրում, դե հիմա լսի՛ր». Արաբկիրի նախկին թաղապետ (video) «Սպասե՛ք, Նիկոլի երեսին ուժեղ հարված են տալու»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ես երբեւէ չեմ կանգնել Արցախը հանձնած, զինվորների դիակները փտացրածների կողքին. Անաիս Սարդարյան (video) Սրանից կազատվենք․ Նիկոլն ամեն անգամ մեքենան ձորից գցում ա ներքև ու մարդկանց ա վնասում․ Սաղաթելյան (video) Հիստերիկացել է,ոչի՛նչ, սրա նմաննե՞րն են կորչել,գնալու է ու կորչի՛․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (video) «Ականատես»-ը Օսիպյանի դեմ քրեական հետապնդումը համարում է անհիմն և քաղաքական ենթատեքստ ունեցող Փաշինյանը սպառնաց, որ կսպանի ինձ, դե թող հիմա լսի․ Ռոբերտ Քոչարյան (video) Կանանց քաշքշելն ու կեղծ լուրեր տարածելը վախկոտ Փաշինյանի մեթոդներն են․ «Ուժեղ Հայաստան» Լեհաստանում երեք մարդ է ձերբակալվել Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Մեր պաշտելի Հավերժական Հայաստանն եմ մաղթում Ձեզ, Սրբազան Հայր. Կրպեյան «Քո*ոտ թուրքի շուն, դու Զարուհու ոտքի տակի հողը չարժես». Նարե Սոսե (video) ԿԸՀ-ն կոչ է անում քարոզչությունն իրականացնելիս առաջնորդվել ՀՀ օրենսդրությունից բխող կարգավորումներով Նիկոլ, Զելենսկուն Հայաստան ես բերում ու ասում ես՝ ՌԴ-ի հետ ջերմ հարաբերություն ունեմ. Շարմազանով 2026-ի միասնական քննություններ․ հայտնի են երկրորդ փուլի օրերը Օդային տագնապ Լիտվայում. ԱԹՍ-ի պատճառով երկիրը մի քանի ժամ փակել է օդային տարածքը Օտարերկրացիները Երևանում իրենց անչափահաս երեխաների հետ զբաղվում են մուրացկանությամբ. հայտարարություն Ողբերգական դեպք՝ Սևանում. դանակի մի քանի հարվածներով կյանքից զրկել են երիտասարդ տղայի Քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը․ Սուրենյանց Սարալանջի ճանապարհին «Hyundai Santa»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված պատնեշին. կան վիրավորներ Ուկրաինան չի կարող գոյատևել առանց ԱՄՆ սարքավորումների. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ի՞նչ եք խոսում,ո՞նց թե՝ մեկ է՝ ինքն է ընտրվելու,դուք եք ընտրելու. «ոչխար եք», թե՞ հայ․ Բեկ-Գասպարենց (video) #ՈՒՂԻՂ․ Ժողովուրդը նողկում է Նիկոլից․ նրա հետևից են ընկել՝ նա գնում է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Այդ դեպքերն առաջին պլան բերեցին զարհուրելի մի վտանգ․ Արմինե Հովհաննիսյան («Օրրանի» ԲՀԿ–ի հիմնադիր) Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում ՌԴ քաղաքացո՞ւ է նշանակել․ «Փաստ» Շնորհավո՛ր ծնունդդ, Սրբազա՛ն հայր․ ազատության արշալույսն առջևում է, ինչպես ՀՀ ազատագրումը քաղցկեղից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am