Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ

Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում։ Այս մասին «Ազատության»-ը գրավոր տեղեկացրել են արտաքին գործերի նախարարությունից:
«Մոտ երեք շաբատ առաջ հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմ և խնդրել հայտնել՝ Ադրբեջանը պատասխանե՞լ է սահմանազատման վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին: Արտգործնախարարության պատասխանից պարզ չի դառնում Բաքվից պատասխան ստացվե՞լ է, թե ոչ»,- հայտնում է լրատվամիջոցը: