Երբ «տիեզերական մասշտաբի անբարոյական են» ասում, պիտի հեռանաք

Ասում է՝ ինչ որ պահի կդադարեցնեմ ձեզ հայհոյելը․ «Ինչեւէ՝ այսպես երկար չեմ շարունակի, ինչ-որ պահի կդադարեցնեմ»։  Ու դա ասում է մի կին, ով երկրի ոչ բարով  ղեկավարի կինն է։ Ասում է՝ մի վախեցեք, ես ձեզ չեմ կծի․ «Ինչո՞ւ եք վախենում։ Ինչի՞ց եք վախենում։ Ի՜նչ ֆիզիկական հաշվեհարդար, ի՜նչ քաղաքացիական պատերազմ»։  Եթե վախենում եք,- տգետ, անուղեղ  եք,- փիլիսոփայում է նա։ Հենց դրա համար էլ ուզում է նորաձև կրթել մեզ, որ ոչ մի բանից չվախենանք, հայհոյենք՝ ինչքան ուզում և ինչ բառերով ուզում ենք։ Կրթում է, որ չվախենանք և ոչ թե հասկանանք, որ պետք չէ որևէ մեկին  հայհոյել։ Տեսե՜ք ինչ հանդուրժող է․ «Իրականում` ես անվերջ կարող էի հանդուրժել ձեզ, բայց սա անձնական հարց չէ։ Ստիպվա՛ծ եք կրթվել, պարտավո՛ր եք կրթվել: Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք»։ Հանդուրժում է իրեն հայհոյող հանրությանը, ով իր բառերով իրեն անվանում է․ «Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ․․․ »։

Եթե մարդ նման արտահայտություն է բարձրաձայնում, լսելի դարձնում ողջ հանրությանը, ուրեմն ոչ թե մատների վրա հաշվվող մարդիկ են հայհոյում նրան, այլ ժողովուրդն է հայհոյում։ Այլապես ինչու՞ է դա լսելի դարձնում, մի ողջ աշխարհասփյուռ ժողովրդի, եթե մեկը գիտի, մյուսը չգիտի․․․ 2018-ին, երբ նախկինների նկատմամբ ամենաստորացուցիչ քայլերն էր իրականացնում Նիկոլ Փաշինյանն իր թիմով՝ հայհոյանքից, հետապնդումից մինչև թաղում կազմակերպելը, երբ խոսում էինք ոչ թույլատրելի սահմանների մասին, Փաշինյանն ասում էր՝ ի՞նչ կարող եմ անել, երբ ժողովուրդն է հայհոյում, թող իրենց այնպես պահեին, որ չարժանանային այդ հայհոյանքին։ Բառացի չի մեջբերումս։ Հիմա ամուսնու խոսքերով եմ պատասխանում․ ի՞նչ կարող ենք անել, երբ ժողովուրդը հայհոյում է ձեզ։ Դա լուծում ունի։ Երբ ժողովուրդը «տիեզերական մասշտաբի անբարոյական է դարձնում ձեզ», ամուսնուդ տրամաբանությամբ եմ մոտենում, պիտի հեռանաք։ Անգամ եթե այն քիչ է համապատասխանում կամ չի համապատասխանում իրականությանը։  Դուք է՛լ չեք կարող այդ ժողովրդին կառավարել։ Դա տարերք է, հեղեղ, որ հիմնովին կավերի ամեն ինչ։ Ձեր հակադարձումով ոչինչ չեք փոխի, անգամ եթե ժողովրդից ավելի վատ բառերով հայհոյեք նրանց։ Ընդհակառակը, գետը հունից կհանեք։ Դուք ընտրել եք մի ծիծաղելի, թույլ տարբերակ, որով ժողովրդին ասում եք․  «Ստիպվա՛ծ եք կրթվել, պարտավո՛ր եք կրթվել: Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք»։ Այսինքն, էլի ձեր ամուսնու տրամաբանությամբ եմ մոտենում, ձեզ փոխելու, կրթելու փոխարեն մի ողջ ժողովրդի՞ եք ուզում փոխել, կրթել։ Ուզում եք համոզել նրանց, որ այդպիսի՞ն չեք։ Հավատացնում եմ, դա հնարավոր չէ, մանավանդ, երբ ձեզ նետել եք հանրության աղացի մեջ․․․ Պիտի հեռանաք։ Խոսքս ձեր զույգի կառավարման մասին է։ Դա հանրության մեջ շատ բան կփոխի։ Եթե չեք հեռանում, ուրեմն պետք է մտածել, որ դուք պետական ամենաբարձր կառույցը քանդելու, ավերելու ընթացքի մեջ եք։


Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am

դիտվել է 882 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Մոլորություն է գործող իշխանությունների հայապահպանությունը լուսանցքից դուրս թողնելու մոտեցումը Ըստ Արաղչիի՝ Թուրքիան մեծ դեր է ունեցել ԱՄՆ-Իրան պատերազմում Դատախազը Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը ՄԱԿ փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել պետական ռեպրեսիաներից տուժած համարելով 109 անձի Ի՞նչ եղավ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ փաստերն ընդդեմ բամբասանքների Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան (video) Սարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը Քացով խփել, մեր տուն ա մտել քաղաքականությունը, Ծառուկյանն էդ ի՞նչ էր արել, որ այդպես մտաք նրա տուն (video) Սպասե՛ք, Գագիկ Ծառուկյանը շուտով հայտնվելու է ազատության մեջ․ Սուրեն Սուրենյանց (video) Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Լա՛վ լսեք՝ Ծառուկյանն ավելի ազատ է, քան դուք․ Իվետա Տոնոյանի խոսքը՝ ՊԵԿ-ի դիմաց (video) Մենք չենք պատրաստվում ֆորս մաժորային իրավիճակում արտահանում սկսենք ԵՄ երկրներ. ձկնաբույծ (video) «Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագայից․ Արտակ Զաքարյան «Չեմ ափսոսում ոչ մի բանի համար, չեմ փոշմանում, էլի կառուցելու եմ». Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից (video) Եվրոպան չի՛ սպասում մեր 10 հազար տոննա ձկանը, էս ի՞նչ եք խոսում․ ձկնարտադրող (video) Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը Եղանակն՝ առաջիկա օրերին #ՈՒՂԻՂ.ՇՏԱՊ.Ալիևը բացեց 300 հազար ադրբեջանցիներին Հայաստան բերելու սարսափելի ծրագրի նոր մանրամասները (video) Հեռու չէ այն օրը, երբ այս իշխանությունը Հրապարակում 3 հատ կախաղան կդնի ու... Հովհաննես Գալստյան (video) Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից Իվետա Տոնոյանի պատասխանը Վիգեն Ավետիսի խայտառակ հայտարարությանը (video) 14 միլիոն դոլար իրանցիները Ծառուկյանին պարտք են, բայց հիմա ուրիշ բան են ասում. փաստաբաններ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am