Նոր մանրամասներ` 590.000 դոլարի գողության դեպքից

Նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենքից կատարված առանձնապես խոշոր չափի գումար գողանալու գործով, հայտնում է «Փաստինֆոն»։

Երեկ հայտնի էր դարձել, որ քննիչի կեղծ վկայականով անհայտ անձը մուտք է գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։

«Պարզվում է՝ այն եղել է շենքի 6-րդ հարկում պահվող միակ գումարը, որի մասին իմացել են վարչության բոլոր քննիչները։ Ընդ որում՝ այն պահվել է ամիսներ շարունակ։ Գումարը ՔԿ-ի դեպոզիտային հաշվին չի փոխանցվել անգամ գողության առաջին փորձից հետո»,- գրում է պարբերականն ու հավելում, որ գողության առաջին փորձը արձանագրվել է դեռևս 2024 թվականի դեկտեմբերին ու դեպքի առթիվ անգամ վարույթ կա նախաձեռնված։ Բայց ՔԿ-ին կարծես թե չի մտահոգել նման մեծ գումարի առկայությունը շենքում ու ոչ էլ գողության փորձը, այլապես կձեռնարկեին բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այն բացահայտելու համար։

Նշվում է, որ գողը ՔԿ շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով աշխատանքային ժամին՝ մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի մոտակայքում ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Նույն անցագրով անձի ելքն արձանագրվել է մայիսի 21-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում։ Այսինքն՝ նա շուրջ 16 ժամ մնացել է շենքում, հանգիստ հափշտակել գումարը, իսկ առավոտյան, երբ քննիչները սկսել են գալ աշխատանքի, հեռացել է։

Այս գործով ձերբակալված է 5-րդ վարչության պետը։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ հարուցվել է քրեական վարույթ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։

գողություն | ՔԿ

դիտվել է 1552 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա ու հանդիպելու է Էրդողանի հետ Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով 1 տարի առաջ այս օրը ոստիկանությունը տասնյակներով լուսաձայնային նռնակներ նետեց խաղաղ ցուցարարների վրա. Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել․ Վարազդատ Հարությունյան Եկեղեցու և կաթողիկոսի կեցվածքը ճիշտ է՝ չարձագանքել Փաշինյանի և նրա թիմակիցների վայրահաչոցներին, բայց քաղաքացիները Նիկոլին պետք է ցույց տան, որ եկեղեցին միայնակ չէ». Գագիկ Համբարյան Պուտինը միգրացիոն պահանջներից ազատել է ՌԴ-ում սովորող ԱՊՀ երկրների զինվորականներին Հնդկաստանում ավիաաղետի հետևանքով nղջ մնացածներ չկան. ոստիկանություն «ՔՊ-ականնե՛ր, ձեզ համար ահազանգ չի՞՝ Աննան թռնում է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հայաստանի առաջին կենակիցը՝ Աննան Չինաստանից փախչելու է»․ Էլեանորա Մանանդյան (video) Խոսք ունեմ ասելու «Կյանքի խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանին․ Հայկ Նահապետյան (video) «Հիմա էլ եք պնդու՞մ, որ Արցախը Հայաստան է և վերջ»․ ՏԿԵ նախարարին հիշեցրին իր գրառումը (video) Զոհերի մեջ մայր ու որդի կան. նոր մանրամասներ՝ Ճամբարակի ողբերգական պայթյունից #ՀԻՄԱ․ Աննա Հակոբյանի Չինաստան գնալու մեջ խորհրդավոր մի դրվագ կա․ Հարութ Սասունյան (video) Թրամփը դուրս է բերում իր անձնակազմի մի մասին Մերձավոր Արևելքից Ամիրխանյա՛ն, Վարդան Պետրոսյա՛ն, վախենում եք՝ Նիկոլը ձեր ականջները «մեխի պատի՞ն»․ Զոհրաբյան (video) Լավ ենք պրծել, որ Չարբախի գրանցում չունի․․․ «Մտավորականնե՛ր, մի՛ վախեցեք, Նիկոլը ձեզ չի սատկացնելու». Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչն է Հայաստանում անհանգստացնում ղրղզ, մոնղոլ, ուգանդացի, նեպալցի, ինդոնեզացի․․․ բնապահպան ակտիվիստներին․ ի՞նչ կապ կարող է ունենալ սրանց հետ Ալիևը Դաժան դեպք․ Խեղդել, ապա մորթազերծ էր արել իր շանը Ճամբարակում պայթյունից տուժածներից մեկի կյանքը ևս փրկել չի հաջողվել. ԱՆ Փաշինյանի «լափածը» համահայկական հիմնադրամից․ Արա Վարդանյան (video) «Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ»․ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ավելի քան 100 մարմին է դուրս բերվել Հնդկաստանում ինքնաթիռի կործանման վայրից Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում խոսել է քառօրյա պատերազմի մասին «Սրիկա՛, էդ մարդկանց պետք է սպանել տայիր, որ էս շանսը ստանայի՞ր»․ Արթուր Համբարձումյան (video) Նուբար Աֆեյա՛ն, դու սրիկա ես, եթե չհերքես այս տեղեկությունը․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am