Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Եվրամիության երկրների դիվանագետներին։
«Եվրոպացի պաշտոնյաները քննարկում են Վատիկանի՝ որպես բանակցություններում պոտենցիալ կազմակերպչի կամ միջնորդի դերը։ Բանակցությունները կարող են սկսվել արդեն հաջորդ շաբաթ, չնայած դա կախված է մասնակցելու Ռուսաստանի պատրաստակամությունից», - նշել Է գործակալությունը։