Ինչ արժեքավոր նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը 2025 թ-ին

«Փաստինֆո»-ն ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հայտարարագրած օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից այս տարվա ընթացքում ստացած արարողակարգային նվերները։

Մասնավորապես, Փաշինյանը փետրվարի 24-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակոցսկու գլխավորած պատվիրակությանը, որի ընթացքում պատվիրակության ղեկավարը 925 հարգի արծաթից ձեռագործ «Waldmann-Edelfeder» ապրանքանիշի 2 գրիչ է նվիրել՝ 1-ը՝ գնդիկավոր, մյուսը՝ գրիչ-փետուր ՝ Parlamentum Europaeum։ Գրիչների ընդհանուր արժեքը գնահատվում է 233 հազար դրամ։


Նիդերլանդների ԱԳՆ-ի գլխավորած պատվիրակությանը մարտի 12-ին ընդունելու ընթացքում Փաշինյանն այդ երկրի արտգործնախարար Կասպար Վելդկամպից նվեր է ստացել RoyalDelft 1653 ապրանքանիշի «Հողմաղաց» ձեռքով նկարազարդված ափսե, որի արժեքը գնահատվում է 196 300 դրամ։

Մայիսի 5-ին նա հայտարարագրել է ապրիլի 4-ին Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Ման կողմից ստացած 45 000 դրամ գնահատված՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային Շողովի շենքի 3D մոդելը՝ պատրաստված մետաղից, ինչպես նաև Թան Ման Չանի նվիրած բամբուկից պատրաստված զարդանախշ տուփով կանացի շարֆը, որի արժեքը 45 000 դրամ է։

Էստոնիա կատարած այցի ընթացքում ապրիլի 28-ին նախագահ Ալար Կարիսը նվիրել է Կոնրադ Մագիի ստեղծագործությունները ներկայացնող 600 էջից բաղկացած 43 500 դրամ արժողությմաբ աշխատությունը։ Նույն այցի շրջանակներում, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալից Փաշինյանը նվեր է ստացել է 57 500 դրամ գնահատված Վ. Ս. Ստավենհագենի նկարի վրա հիմնված Տալլինի տաճարի պողպատե փորագրությունը։

Մայիսին Փաշինյանն ընդունել է նաև Ֆրանսիայի Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը, որի ընթացքում Պայանը Փաշինյանին է նվիրել Մարսելում «Արամ» կոշկակարական արհեստանոցի պատրաստած գրասեղանի կաշվե գորգը, ինչպես նաև 51 000 դրամ գնահատված Իվ-Մարի Լե Գուազի կողմից հազվագյուտ փորագրությունը, որը պատկերում է Մարսելի նավահանգիստը 18-րդ դարում։

Ամենաառատաձեռնը թերևս գրտվել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին, ով Հայաստան կատարած այցի ընթացքում վարչապետին է նվիրել 425 000 դրամ գնահատված «David Kakabadze & Enamel ապրանքանիշի ձեռագործ արծաթապատ եղջյուր՝ գինի խմելու համար։

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Սրանք ամենակեղտոտ ձևով հրաժարվում են այս կարևոր հարցից․ Գառնիկ Դանիելյանը՝ կառավարության մոտ (video) «Պատմական հանդիպում». արդյոք ԼՂ–ում պատերազմը փակել է ցեղասպանության թեման․ BBC Հայտնի է՝ Իսրայելը որքան կպատերազմի Իրանի հետ ԱՄՆ-ը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Իրանում Փաշինյանը թող ուշադիր լսի այս խոսքերս․ Արցախից տեղահանված (video) Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Սյունիքի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն #ՀԻՄԱ․ Ադրբեջանը կրակել է․Թուրքիայում Նիկոլի դիմաց հարցեր են դնելու․ Աղվան Վարդանյանը մանրամասնում է (video) «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմին Պեսկովը՝ ՀՀ–ում Սամվել Կարապետյանի կալանավորման մասին Որ ժամին է նախատեսված Փաշինյան-Էրդողան հանդիպումը Սամվել Կարապետյանը կգնա՞ Սամվել Ալեքսանյանի ճանապարհով․ հոգեբանի մեկնաբանությունը (video) Չոր կեղտը մարդուն չի կպնի. վանաձորցիները՝ Սամվել Կարապետյանի կալանավորման մասին (video) Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ Գևորգյան ճեմարանը վերածվել է աստվածաբանական համալսարանի (video) ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը կրկին կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ, ի՞նչ է ասել Փաշինյանը․ Աբրահամյան (video) Փաշինյանը խայտառակել է Արմեն Աբազյանին (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանը հասել է Թուրքիա, Ադրբեջանը կրակել Սյունիքի ուղղությամբ․․․ (video) Հաշմանդամ երեխայիս հետ ու՞ր գնամ էլ․․․ էդ աջակցությունն էլ տված գլխներին (video) Փաշինյանը չի՛ մարսելու Սամվել Կարապետյանի նկատամամբ իր արածը. Աղվան Վարդանյան (video) Վերջին յոթ տարիների ընթացքում հայ ժողովուրդը կորցրել է... Փաշինյանը ժպիտը դեմքին հասավ Ստամբուլ (video) Դավաճանը թևի տակ կդնի մի կարմիր թղթապանակ ու կգնա թրքաց երկիր՝ սուլթանի կոշիկները լիզելու Իրանում ԻՀՊԿ հետախուզական կազմակերպության նոր ղեկավար է նշանակվել Վաղը Բրյուսելում ձեզ ասելու են՝ փակե՛ք Հայաստանի օդը ռուսական ինքնաթիռների համար. Օվերչուկ Օվերչուկը նշել է Հայաստանի համար ԵՄ-ի հետ մերձեցման հետևանքները Երկու շաբաթից պարզ կլինի․ CNN
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am