Թոխմախի Մհերի դեմ քրեական գործը քննող դատավորին չեն թողնի այն ավարտել. կասկածներ կան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը շուրջ 4 տարի քննող դատավոր Վահագն Մելիքյանի շուրջ օղակը սեղմվում է։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ չի բացառվում՝ դատավորին թույլ չտան նախկին պատգամավորի գործը ավարտին հասցնել, քանի որ կասկածներ կան:

Ինչպես հայտնի է, դատավոր Վահագն Մելիքյանի հայտարարագրերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, եւ դա եղավ պատճառը, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միջնորդել էր կասեցնել ԲԴԽ-ում քննվող կարգապահական գործի վարույթը։ Ինչ են փորձում հասկացնել դատավոր Մելիքյանին՝ կռահել կարելի է:

Բայց թե արդյոք գործը կհասնի նրան համակարգից հեռացնելուն, դժվար է ասել:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 13-ից Երեւան քաղաքի դատարանում է գտնվում ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ու 4 տարի տեւող այս դատաքննությունով նոր փորձաքննություն է նշանակվել։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2024 թվականի հոկտեմբերի 31-ին նիստին որոշվել է նշանակել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է դատարանը 4 տարի տեւող այս քրեական գործով նոր փորձաքննություն նշանակում եւ ինչ է փորձում ապացուցել։

Նշենք, որ Մհեր Դավիթի Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1999-2008թթ., հանդիսանալով պաշտոնատար անձ, Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավար, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2004թ. ընթացքում համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության եւ Էրեբունի համայնքի շահերին հակառակ, ինչի հետեւանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 272 անգամ
Լրահոս
Արևմուտքը ինչպե՞ս պետք է հավասարակշռի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները Երուսաղեմի հրապարակն անվանակոչվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած լուսանկարչի անունով Ռյազանի առևտրի կենտրոնի մոտ պայթյուն է որոտացել, կա զոհ Եվրոպայում երկու ամսվա ընթացքում մահացել է Էրդողանին քննադատող թուրքական մաֆիայի երկու պարագլուխ Համաճարակի վտանգ՝ Նոր Նորքում. կեղտաջրերը հասնում են մինչև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ու ծննդատուն Երևանում անչափահաս տղան BMW-ով հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավոր կա Ադրբեջանի հաջորդ ծրագիրը․ խեղաթյուրում են հայկական Ծիծեռնավանքը Ադրբեջանի սպառնալիքները՝ հայ մշակույթին․ շարունակվում է հայկական գորգերի յուրացման արշավը 2 պատճառ՝ ինչու է ուզում իշխանությունը խուզարկել Մայր Աթոռը. Արա Զոհրաբյան Հայաստանի թուրքական իշխանությունները թքած ունեն հայերին վերաբերող իրավունքների վրա․ Գառնիկ Դավթյան Ալիևն ու Էրդողանն ատամ են ցույց տալիս Ռուսաստանին. Հատկապես լկտիացել է Ալիևը. Թևանյան ՔԿ հաղորդագրության հեղինակները վերապատրաստման կամ կրթվելու դասընթացներ անցնելու շատ լուրջ կարիք ունեն. Փաստաբան «Փաշինյանը ջանում է ինչ-որ իրավական տրամաբանություն հաղորդել արդեն արված ու ծրագրվելիք ապօրինություններին». Իգնատյան Իրավապահների մեջ ևս Մայր Աթոռը պետք է դիտարկվի որպես կարմիր գիծ Ռուսաստանի տրանսպորտի նախկին նախարարն ինքնասպան է եղել Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան Ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի մասնակցել, Վեհափառն էլ չէր կարող հովանավորել. Միքայել արքեպիսկոպոս Նիկոլը հանուն իշխանության պատրաստ է մեռնել, իսկ ինչի՞ է պատրաստ ընդդիմությունը. Ֆարմանյան «Խելառի» ուզածը ինչ է, ուղղակի «քարը» հայտնվի «փոսում», թե «խելոքների» համար խնդիր ստեղծի․ մտորելու Джона Бреннана могут обвинить в даче ложных показаний о вмешательстве России в выборы 2016 года Իսրայելը իմ դեմ մահափորձ է կազմակերպել․ Փեզեշքիան Мы никогда не уклонялись от проверок․ Президент Ирана Վերաքննիչ քրեական դատարանը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ. փաստաբան Похоже, злобная тётка-гинеколог всех достала․ Медведев
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը (Արցախ) Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am