YouTube-ում հրապարակված երկու սենսացիոն տեսանյութերը Հայաստանը ներկայացնում են որպես մահմեդական​ երկիր

YouTube-ում ես հանդիպեցի երկու հնարովի տեսանյութերի, որոնք աղավաղում են Հայաստանի պատմությունն ու ինքնությունը: Առաջին տեսանյութը՝ ինը րոպե 53 վայրկյան տևողությամբ, վերնագրված է. «Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրն այժմ ընդունում է իսլամությունը. նրա միլիոնավոր քաղաքացիները կրոնափոխ են լինում»: Երկրորդ տեսանյութը՝ ութ րոպե 24 վայրկյան տևողությամբ, վերնագրված է. «Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը. այժմ 99 տոկոս մահմեդական է»:

Անծանոթ մի անձ, պրոֆեսիոնալ ձայնով պատմում է երկու տեսանյութերում, որոնք մի փոքր տարբերվում են իրենց բովանդակությամբ: Մի անհիմն պատմություն, իբր թե Հայաստանի ողջ բնակչությունը իսլամական է եղել։ Տեսանյութերը պարունակում են Հայաստանի բազմաթիվ իրական տեսք ունեցող տեսարաններ, որոնք, հավանաբար, ստեղծվել են արհեստական բանականության կողմից։

Տեսանյութերը պատրաստվել են մի անհայտ կազմակերպության կողմից, որը կոչվում է «Իսլամի լույսը»։ Երբ առաջին անգամ դիտեցի այս տեսանյութերը, YouTube-ը նշում էր, որ դրանք պարունակում են «փոփոխված կամ սինթետիկ ձևով ստեղծված բովանդակություն», սակայն այդ նշումն այժմ հեռացված է։ YouTube-ը էկրանին երկար բացատրություն է ցույց տալիս, որով պահանջում է, որ տեսանյութերը բացահայտեն, թե արդյոք բովանդակությունը հորինված է: Ես կոչ եմ անում ընթերցողներին՝ բողոք ներկայացնել YouTube-ին:

Իմ առարկությունը հիմնված է այն փաստի վրա, որ այս տեսանյութերը պարունակում են կեղծ տեղեկատվություն՝ մոլորեցնելով ոչ հայ դիտողներին՝ նրանց հավատացնելով դրանց ճշմարտացիությունը։

Այս տեսանյութերում ներկայացված շինծու պատմությունը բացահայտելու համար, ահա մի հատված տեսանյութից, որը ես գրառել եմ.

Տեսանյութը սկսվում է Հայաստանի ամբողջովին հորինված պատմությամբ. «17-րդ դարում եկեղեցիները վերածվեցին մզկիթների, խաչերը փոխարինվեցին մահիկներով, իսկ Աստվածաշունչը՝ Ղուրաններով։ Աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրը՝ Հայաստանը, այժմ բարեպաշտ մուսուլմանական երկիր է, որի մշակույթը վերացել է, [թեև] քարե խաչքարերի փորագրման արվեստը պահպանվել է, դրանք այժմ փորագրված են սուրբ համարներով։

Մարդիկ դեռ երգում են հայկական ժողովրդական երգերը, բայց դրանց տեքստերը գովաբանում են Աստծուն։ Հայերենը դեռ խոսակցական լեզու է, սակայն աղոթքներն այժմ կարդում են Ալլահի անունով։ Դպրոցում երեխաները անգիր են սովորում Ալ-Ֆաթթան [Ալլահի 99 անուններից մեկը] և շարունակում են սովորել իրենց ազգի պատմության մասին…»։

Տեսանյութում Հայաստանը ներկայացված է որպես «կովկասյան իսլամական մշակույթի կենտրոնի վերածված երկիր։ Գյումրիում և Երևանում հիմնադրվել են խոշոր մադրասաներ [իսլամական դպրոցներ]։ Հայտնվել են հայ մահմեդական գրողներ և բանաստեղծներ, որոնք բանաստեղծություններ են գրում հայերեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով։

Սևանա լճի շուրջը ստեղծվել է հոգևոր մի նոր մայրաքաղաք։ Հենց այնտեղ է կառուցվել Կովկասի ամենամեծ մզկիթը, որի ճարտարապետությունը համատեղում է հին քրիստոնեական խաչքարերի դիզայնը իսլամական գեղագրության հետ…․ Հայաստանն այժմ կամուրջ է իսլամական աշխարհի և Արևմուտքի միջև:

Հայաստանի մահմեդական դիվանագետները նստած են եվրոպական բանակցությունների սեղանի շուրջ: Նրանք խոսում են հինգ լեզվով, մեջբերելով ալ-Ղազալիին [11-րդ դարի պարսիկ մուսուլման մտավորական] և Շեքսպիրին մի նախադասության մեջ: Նրանց հարգում են, քանի որ նրանք երկու աշխարհների հայելին են: Այս երկիրը կենդանի ապացույցն է, որ ինքնությունները կարող են զարգանալ՝ առանց կորցնելու իրենց արմատները, և որ հավատքը կարող է փոխվել՝ առանց սպանելու մշակույթը:

Համալսարաններում հայ մտավորականները ուսումնասիրում են երկու մեծ ժառանգություն՝ Աստվածաշունչը և Ղուրանը, խաչը և մահիկը, ոչ թե որպես հակամարտության խորհրդանիշներ, այլ որպես իրենց պատմության երկու կողմեր: Ազգը մեծ է դառնում ոչ թե այն պատճառով, որ քրիստոնյա է կամ մահմեդական: Այսօր, այդ այլընտրանքային Հայաստանում, աղոթքի կոչը դեռևս արձագանքում է մզկիթների մինարեթներից, որոնք նախկինում եկեղեցու զանգակատներ էին: Երեխաները դեռևս պարում են ժողովրդական պարեր՝ երգելով իրենց նախնիների երգերը, այժմ՝ Աստծուն փառաբանող տողերով»:

Այնուհետև պատմողը ներկայացնում է մի երևակայական անձնավորության, որին անվանում է «Հարութ»։ «Մի օր Հարութը հարցնում է. «Մայրիկ, ինչո՞ւ մեր տանը խաչի նկար կա։ Մի՞թե մենք մուսուլմաններ չենք»։ Նրա մայրը մի րոպե լռեց, ապա հանգիստ պատասխանեց. «Որովհետև դա մեր էության մի մասն է, որդի՛ս։ Մենք քրիստոնյա էինք, հետո մուսուլման դարձանք, բայց մի բան երբեք չի փոխվում՝ մենք միշտ հայ ենք»։

Տեսանյութը շարունակվում է. «Դպրոցում Հարութը սովորում է կարդալ Ղուրան, ինչպես նաև ծանոթանում է հին հայկական այբուբենին։ Նրա փոքրիկ գրադարանում կան հին կաշվե կազմով Ղուրաններ և Աստվածաշունչ գրաբարով, որոնք երկուսն էլ ժառանգել է իր տատիկից, որը միանձնուհի էր մինչև իսլամ ընդունելը։ Երբ գալիս է բերքահավաքի տոնը, ընտանիքները հավաքվում են քաղաքի հրապարակում, մայրերը լավաշ ու տոլմա են հյուրասիրում, մինչ երեխաները քոչարի են պարում զուռնայի և դավուլի [դհոլ] նվագակցությամբ։ Մզկիթի իմամը և հին եկեղեցու պահապանը կանգնած են կողք կողքի՝ ողջունելով լեռնային գյուղերից եկած մարդկանց»։

«Դպրոցից դուրս նոր շենքերը կանգնած են կողք կողքի՝ հին ավերակների հարևանությամբ։ Օսմանյան ոճի կամարներով մզկիթը գտնվում էր հայկական եկեղեցու կողքին՝ իր յուրահատուկ կոնաձև տանիքով։ Աղոթքի կոչն արձագանքում էր օդում, բայց զանգերը, որոնք դեռևս հնչում էին հատուկ առիթներով՝ ի պատիվ, և ոչ թե հարության համար։ Հայաստանի նոր կառավարությունն ստեղծել է անկողմնակալ պատմության ուսումնական ծրագիր։

Ազգային թանգարանը ցուցադրում է ինչպես քրիստոնյա նահատակների, այնպես էլ տարածաշրջանում իսլամի վաղ տարածողների պատմությունները. մի սենյակում՝ Հիսուսի հին սրբապատկեր, մյուսում՝ 16-րդ դարի պատռված աղոթքի գորգ։ Մեջտեղում գրված է. «Ահա թե որտեղ վերքերը և սերը սովորում են լինել համակեցության մեջ»»։

Պետք է կոչ անել YouTube-ին ջնջել այս երկու հորինված տեսանյութերը՝ կանխելու դիտողների մոլորեցումը, որոնք անտեղյակ են Հայաստանի մշակույթի և կրոնի վերաբերյալ իրական փաստերին։

Հարութ Սասունյան

http://www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 727 անգամ
Լրահոս
Երեխան ուներ կյանքի հետ անհամատեղելի հիվանդություններ. մանրամասներ` Գյումրիի դեպքի մասին Բաքվում այսօր հարցաքննել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Իրանը հարվածել է Իսրայելի ՆԳՆ շենքին Տգետների խումբը հերթական «քյալագը» կարող է բերել մեր ժողովրդի գլխին․ Վիտալի Մանգասարյան «Սրբազան պայքարի» աջակիցների ձերբակալությունները ոգևորել են ադրբեջանական լրատվամիջոցներին Շվեյցարիան Ադրբեջան է տեղափոխել Իրանում իր դեսպանատան աշխատակիցներին Երանի ձեզ, որ չտեսաք ձեր ազգի ամոթն ու խայտառակությունը. զոհվածի մայր Նիկոլ Փաշինյանի թրքաբոլշևիզմը. Էրդողանի հետ հանդիպման օրակարգում «միջանցքի» հարցն է Պուտինը Իրանի հոգևոր առաջնորդին սպանելու Իսրայելի սպառնալիքների մասին Նա խորապես մտահոգված է հայրենիքի ճակատագրով, նա Եկեղեցու կողքին է. Առնո Բաբաջանյանի որդին` Սամվել Կարապետյանի մասին ՀՀ գործող իշխանությունը Արցախն ու Արցախի ժողովրդին վերաբերվում է որպես բեռ ու խոչընդոտ. Բեգլարյան Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Ստամբուլ Խաղ է. Պոլսի հայոց պատրիարքարանի դռները փակ են եղել Էրդողանի ցանկությա՞մբ․ «Փաստինֆո» Փաշինյանի ու Էրդողանի հանդիպումը՝ լուսանկարներով Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել Իրանից դուրս գալ Հայաստանի տարածքով Հայտնի է՝ ինչ են քննարկել Ժնևում ավարտվել են եվրոպացի նախարարների և Իրանի միջև բանակցությունները Էրդողանն առաջին հայտարարությունն է արել Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ո՞վ է կառավարում Հայաստանը․ Ռուս պատգամավորի հետաքննությունը Bloomberg: Связи с Россией мало помогают Ирану, но укрепляют позиции Северной Кореи Bloomberg Exclusive: Спутниковые снимки подтверждают дилемму Трампа в отношении иранского ядерного комплекса. Часть 2/2. Bloomberg Exclusive: Спутниковые снимки подтверждают дилемму Трампа в отношении иранского ядерного комплекса. Часть 1/2. Չի բացառվում, որ Ադրբեջանն ու Թուրքիան կփորձեն մեզ պարտադրել Զանգեզուրի միջանցքը. իրանցի փորձագետ Բերման ենթարկված քաղաքացիներին սկսել են ազատ արձակել «Տաշիր Պիցցա»-ի հանրային սննդի կետերի մեկ երրորդի գործունեությունը կասեցվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am