Հեղափոխական կոդերին «արհեստական շնչառություն» տալու փորձը ոչ թե արդյունավետ չի, այլ ծաղրի առարկա է

Հասարակագիտությունը պնդում է, որ ցանկացած հեղափոխություն 15 տարվա կյանք ունի: Հաշվի առնելով հանգամանքը, որ համացանցային տեխնոլոգիաները մի քանի անգամ արագացրել են սոցիալական գործընթացները, իսկ 2018-ի նիկոլական հեղափոխության ուղիղ հետևանքով կործանվել է Արցախն ու հայերի զգալի մասի ազգային արժանապատվությունը, ապա հեղափոխությունից արդեն 7 տարի անց պետք է հստակ արձանագրել՝ չկա հեղափոխության էներգետիկա, հեղափոխության օրակարգ ու հեղափոխության ծրագիր, հեղափոխության սպասելիքներ, կարճ ասած՝ 2018-ի հեղեփոխությունը գոյություն չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։

«Իսկ հեղափոխական կոդերին «արհեստական շնչառություն» տալու Նիկոլի բոլոր փորձերը ոչ թե արդյունավետ չեն, այլև ծաղրի առարկա են: Որ հեղափոխությունն անկել է ու Նիկոլի՝ վարչապետի աթոռը պահելը զուտ ժամանակավոր աշխարհաքաղաքական իրողություններով է պայմանավորված, ապացուցելի է ընդդիմության ներսում առկա սուր մրցակցությամբ, որի «բոնուսի» էությունն այն է, թե ով պետք է «հողին հանձնի» Նիկոլի քաղաքական դիակը:

Բայցևայնպես կա Նիկոլին ու նրա կուրատորներին թերագնահատելու մեծ վտանգ: Կա՞ երաշխիք, որ չի լինելու այն սխալը (մեղմ ասած), որն արվեց 2021-ին: Չէ որ 2021-ի ընտրությունը Երրորդ Հանրապետության պատմության ամենամեծ ողբերգություններից է, եթե ոչ ամենամեծը: Որովհետև 2021-ի ընտրության արդյունքներով է հայ ժողովրդի անունից դակվել սկզբում կապիտուլյացիայի, այնուհետև Արցախի կործանման դատավճիռը: Իհարկե, հնարավոր չէ 2021-ի ողբերգությունը բարդել ժողովրդի կամ ժողովրդի ընտրության վրա: Հասարակագիտությունն ու պատմագիտությունը ժողովրդին չեն քննում, դերակատարների վարքագիծն ու պատատխանատվությունն են քննում:

Հ.Գ. Առնվազն տարօրինակ է, որ ճիշտ է համարվում ասելը՝ «կրելու ենք», բայց սխալ է համարվում հարցը շոշափելը, թե «ինչու չկրեցիք»: Ի վերջո, քաղաքական ու բարոյական պատասխանատվության հարց կա, որից հնարավոր չէ երկար ժամանակ խուսափել ու խուսանավել»,-գրել է նա:

դիտվել է 295 անգամ
Լրահոս
Նա կալանավորվել է անհստակ հիմքերով․ ԿԴՄ-ն համերաշխություն է հայտնում Արմեն Աշոտյանին Ռուսաստանն առաջին հերթին պիտի իր դեսպանով զբաղվի․ թեժ երկխոսություն՝ Թովմասյան և Հայկ Այվազյան (video) Վեհափառն ընդունել է Գերմանիայի Բարեգործական հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ. «Հիդրոմետ» Նիկոլը լա՛վ գիտի՝ ինքն ընտրությունները չի՛ հաղթել․ քաղաքացի (video) Ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն, «պատանդ» են պահում համայնքապետարանում «Պուտինը ժամանակ է տվել Փաշինյանին»․ Հայկ Այվազյան (video) ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանի նկատմամբ կալանք է ընտրվել Սա նշանակում է մեկ բան. նա շատ լավ գիտի, որ ընտրություններում չի հաղթել #ՀԻՄԱ․ Խայտառակ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ․ Թևանյանի գործը՝ լակմուսի թուղթ (video) Խայտառակ ինֆորմացիա. ի՞նչ է հենց հիմա կատարվում Սյունիքում. դե ստացեք․ Անժելա Թովմասյան (video) ՔԿԾ խոսնակը հերքում է Ֆեյք Մոդիլիանի. բավական է Փաշինյանը գողացել է մեր հաղթանակը․ ձեզ ասում եմ՝ իմ թիմից իրենց միացողներ չե՛ն լինելու․ Կարապետյան (video) Հետընտրական շանսոն․ Ձայների գող ես դու Ձվի գողը` ձի էլ կգողանա Երևանում ինչ միջոցառման է մասնակցելու Մխիթարյանը Ցանկացած ընդդիմադիր ուժի դեմ իշխանության հարձակումը հարված է բոլորիս. Գեղամ Մանուկյան Վլադիմիր Պուտինը ՌԴ օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդին «Շուտով բերդում կլինես, այ կակադու»․ Ռուբեն Մխիթարյանի նոր երգը (video) Հորդառատ անձրևներ են սպավում Փաշինյանն իշխանություն չի ուզում տալ, բայց․․․ Դերենիկ Մալխասյան (video) Հրապարակվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության նախագծի մանրամասները Այսօր օրակարգը թելադրում է Հունաստանը. Աթենքին հաջողվել է փոխել խաղի կանոնները. վարչապետ Ալեն Ղևոնդյանին ՔԿ-ն մեղադրում է սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր անելու մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am