Հայ-ադրբեջանական լարվածության մասին Ռուբիոյի մտահոգությունը ստիմուլ է եվրոպական տարածաշրջանից

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ի տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ին մեծ ու անկանխատեսելի պատերազմներ պետք չեն

Համաշխարհային լրատվական ու քաղաքական շրջանակներում այս պահին թիվ մեկ թեման, իհարկե, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի վերջին հեռախոսազրույցն է։ Ինչպես շատերը, հավանաբար, արդեն հասկացել են, նրանք երկուսով են այժմ Ուկրաինայի «պատերազմի իրական տերը»։ Ամերիկյան և ռուսական կողմերի համար հեռախոսային զրույցն ակնհայտորեն բարեհաջող ավարտ է ունեցել, քանի որ հենց այն փաստը, որ նրանք զրուցել են երկու ժամ հինգ րոպե, շատ բան է ասում։

Վաղուց ակնհայտ է, որ ուկրաինական զինված հակամարտությունն ըստ էության ամերիկա-ռուսական «պատերազմ է», և միայն այդ երկու երկրները կարող են վերջ տալ դրան: Մյուս երկրները, վաղ թե ուշ ստիպված կլինեն հաշտվել այդ իրականության հետ։ Ի վերջո, ո՛չ Ուկրաինան, ո՛չ Եվրոպան, որքան էլ իրենք իրենց համոզեն, որ դա հնարավոր է, ի վիճակի չեն Ռուսաստանի դեմ կռվել առանց ամերիկյան օգնության, իսկ ԱՄՆ-ը դրանից խուսափում է:

Մեկնաբանելով երկու առաջնորդների հեռախոսազրույցը՝ հատկապես եվրոպական լրատվամիջոցները, հիմնականում նշում են, որ Թրամփն ու Պուտինն ամեն ինչում համաձայնեցված են գործում, որի պատճառով ԱՄՆ նախագահը հաճախ է արտահայտում իր «համակրանքը» Ռուսաստանի հանդեպ, իսկ Պուտինն ինքը ստացել է այն ամենը, ինչ ցանկանում էր, այսինքն՝ չի համաձայնվել հրադադարին։

Եվրոպայի բարձրաստիճան առաջնորդները խելամտորեն լռեցին՝ զերծ մնալով զրույցի մասին հրապարակային հայտարարություններից՝ չքննադատելով Թրամփին։ Նրանք հասկանում են այն հանգամանքները, որոնցում հայտնվել են, գիտեն ինչպիսին է իրավիճակը ուկրաինական ճակատում, և հիշում են, թե ի՞նչ փակուղի են արդեն ստեղծել՝ հանուն իրենց ներքաղաքական նպատակների։ Նրանք դա արեցին առաջին հերթին սեփական ձախողված քաղաքականությունն արդարացնելու համար, որովհետև ենթարկվեցին Ամերիկայի նախկին նախագահ Ջո Բայդենի վարած քաղաքականությանը։

Այնուամենայնիվ, անկախ Դոնալդ Թրամփի հանրային քննադատության բացակայությունից (կամ գուցե հենց այդ պատճառով), պարզ է, որ եվրոպացի առաջնորդները հասկանում են, որ եվրոպական դիվանագիտությունն արդեն պարտություն է կրել։ (Չնայած նա դեռ չի հանձնվել, և եվրոպացիները կշարունակեն Թրամփին «ձգել» իրենց ճամբար՝ կապված ուկրաինական զինված հակամարտության և դրա լուծման ուղիների հետ):

Թրամփը դե ֆակտո ընդունել է Պուտինին որպես իր իրավահավասար գործընկեր և մեծ հեռանկարներ է տեսնում ռուս-ամերիկյան տնտեսական համագործակցության համար։ Նա կարող է խոսել ՌԴ նախագահի հետ երբ ցանկանա (և հակառակը), բայց եվրոպացի առաջնորդներն առայժմ զրկված են Պուտինի հետ շփվելու հնարավորությունից, և այդ փաստը հիասթափեցնում է նրանց, թեև, հասկանալի է, որ դա հենց եվրոպական լիդերների մեղքն է։

Այստեղ հարկ է մեջբերել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, որն անգամ մեկնաբանության կարիք չունի, քանի որ ինքնին խոսուն է։ «Կարդինալներից մեկը, ում ես հանդիպեցի (Հռոմ կատարած այցի ժամանակ՝ Լեո XIV-ի երդմնակալության արարողության ժամանակ) ասաց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղություն է ուզում, և որոշ եվրոպացիներ անընդհատ կոչ են անում ռազմական արշավ սկսել, ասես աշխարհը գլխիվայր շուռ է եկել»,- ասել է Ռուբիոն։

Տպավորությունն այնպիսին է, որ Թրամփը, հանդես է գալիս որպես «ռազմատենչ» լիդեր, որը միշտ պատրաստ է զինված ուժ կիրառել, եթե այլ տարբերակ չկա։ Սակայն իրականում նա այլ քաղաքականություն է վարում։ Նա փորձում է առավելագույնը բանակցել ամերիկյան շահերի համար միջազգային բոլոր կարևոր ոլորտներում՝ սկսած առևտրային քաղաքականությունից և մաքսատուրքերից մինչև համաշխարհային և տարածաշրջանային ճգնաժամեր։ Ավելին, նա օգտագործում է ուժի փաստարկները՝ որպես իր «հակառակորդների» վրա ճնշում գործադրելու միջոց։

Օրինակ՝ ԱՄՆ-ն այժմ պատրաստվում է Իրանի հետ բանակցությունների հինգերորդ փուլին, ինչն անկեղծորեն նյարդայնացնում է Իսրայելի ղեկավարությանը, ովքեր ի սկզբանե ցանկանում են ոչ միայն բանակցությունների չեղարկումը, այլև ԱՄՆ-ի համաձայնությունը՝ Իսրայելի հետ համատեղ ռմբակոծելու Իրանի միջուկային օբյեկտները։ Իսկ Թրամփին մեծ ու անկանխատեսելի Իրանի հետ պատերազմը պետք չէ, և նա ամեն գնով փորձում է խուսափել դրանից։ Նրան աջակցում են նաև առանցքային արաբական երկրները, որոնց ամենաքիչն է անհրաժեշտ լրացուցիչ անկայունություն Մերձավոր Արևելքում:

Դոնալդ Թրամփը նույն կերպ է վարվում նաև Ուկրաինայի հարցում՝ գիտակցելով, որ եթե ՌԴ հետ բանակցությունները չստացվեն, պատերազմի սրումը և դրանում Ամերիկայի ներգրավումը կարող է անխուսափելի լինել։

Եվրոպայում շատերն այս մոտեցումը չեն ցանկանում ընդունել։ Ուստի զարմանալի չէ, որ Եվրոպայի և Ուկրաինայի համար ամենամեծ ցնցումը ՌԴ դժկամությունն էր՝ համաձայնել 30-օրյա հրադադարին։ Նրանք էլ ավելի ցնցված էին, երբ Ռուսաստանի համար հետևանքներ չեղան, թեև Ստամբուլի բանակցություններից հետո դրանք սպասվում էին։ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հրաժարվել է Կոնգրեսի կողմից նախապատրաստված Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցներից, քանի որ նա ճիշտ է հասկանում, որ դրանք այժմ անարդյունավետ են և կարող են վտանգել ողջ բանակցային գործընթացը։

Հ.Գ. Պատահական չէր նաև Ռուբիոյի, երեկ ԱՄՆ սենատում հայտնած մտահոգությունը՝ կապված հայ-ադրբեջանական լարվածության հետ և չի բացառվում, որ այն ևս ստիմուլներ է ստանում եվրոպական տարածաշրջանից»:

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Արկադի Ղուկասյանը մինչև վերջին արցախցու հեռանալը մնաց Արցախում Կրթության ոլորտում մսխված յուրաքանչյուր դրամ գողացված ապագա է․ Մհեր Մելքոնյան Հասարակական կոնսոլիդացիա ձևավորելու հնարավորություն է ստեղծվել Կարապետյանի հայտարարությունից հետո. Սուրենյանց Կիպրոսում ձերբակալել են ադրբեջանցու, որին կասկածում են Իրանի հանաձնարարությամբ ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ Թրամփն ու Էրդողանը չեն կարողացել կապնվել Խամենեիի հետ. Axios Եթե ամերիկյան ներգրավվածությունն այսքանով չավարտվի, տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու. ամերիկագետ Իրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային արդյունաբերությունը ԱՄՆ–ի հարվածներից հետո. ԻԱԷԿ ԻՀՊԿ. Իրանը պատրաստվում է հակահարված տալ ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում Ֆորդոյի միջուկային համալիրը չի վնասվել ԱՄՆ հարվածից․ Ռաիսի Եկեղեցու միասնությունն այս ճակատագրական պահին հույս է ներշնչում, որ մենք մի օր կրկին կմիավորվենք. Արա Պողոսյան Իսրայելը շտապ կերպով փակում է օդային տարածքը ԱՄՆ-ն այս գիշեր հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտներին Ինչպես է Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանն աջակցում Փաշինյանի թեզերին Հայրենիքին այսօր անհրաժեշտ է պայքարելու և չհանձնվելու կամքը․ Սամվել Կարապետյանի ուղերձը․ Մաս 2 Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չի աջակցո՞ւմ Սամվել Կարապետյանին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ Աբրահամյան Փաշինյանը շարունակում է թիրախավորել Եկեղեցուն Գաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններն ու Դոլմաբահչեն. Սամվել Ֆարմանյան Նրանք վախենում են մեզանից․ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը դրա ուղղակի ապացույցն է․ Արամ Գաբրելյանով Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Սպահանի ցենտրիֆուգային կայանի վրա հարձակումը ռադիոլոգիական հետևանքներ չի ունենա. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Իրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. Մերկել Մարգարիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ-ին՝ Կուրսկի շրջանի վերականգնման գործում աջակցության համար Որքան Նիկոլ Փաշինյանի վրա ճնշումը մեծանա, այնքան գործողությունները կոշտ են լինելու․ ընդդիմադիրները պետք է պատրաստ լինեն․ Հակոբ Հակոբյան Սամվել Կարապետյանը, թերևս, արել է իր ամենակարևոր հայտարարությունը․ Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am