Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել փոխանակման ենթակա անձանց ցուցակ. Զելենսկի

Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով փոխանակման ենթակա անձանց ցուցակ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք պարզաբանում ենք ռուսական կողմի կողմից ցուցակներում ներկայացված յուրաքանչյուր անձի մանրամասները», - նշել է նա առաջիկա փոխանակման վերաբերյալ հանդիպումից հետո։