Հայաստանը իշխանավորների հարաբերական բարոյականության թակարդում

“Հարաբերականության տեսությունը վերաբերում է ֆիզիկային, բայց ոչ էթիկային», - ասել է Ալբերտ Այնշտայնը՝ ընդգծելով բարոյական սկզբունքների բացարձակությունը։ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների բարոյական և էթիկական ուղեցույցների և պատասխանատվության աներկբա գործող մեխանիզմների բացակայությունը դարձել է քրոնիկ խնդիր և խաթարում է հասարակության հիմքերն ու պետության նկատմամբ հավատը։

Թեև ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի անդամ դառնալիս և ԵՄ-ի հետ գործընկերակցության հաստատելիս Հայաստանը հանձն է առել գործադրել հասարակության առջև բարձրաստիճան պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմնարար սկզբունքները, սակայն վերջին տարիներին տեղի ունեցած բազմաթիվ սկանդալները, այդ թվում՝ բյուջետային միջոցների չարաշահման և յուրացման բացահայտված դեպքերը վկայում են, որ իշխանությունը շրջանցում է դրանք կանխելու և պատժելու նպատակով սահմանված միջազգային չափորոշիչները։

Այսպես, Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամում (ԱՆԻՖ) բյուջետային միջոցների յուրացման փաստերը բացահայտեցին բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների և հարազատների շահերի բախումը կարգավորող արդյունավետ համակարգի բացակայությունը։ ԱՆԻՖ-ի չարաշահումները խորհրդարանում քննարկելու ընդդիմության վերջին փորձը ընդհատվեց վարչապետի և նրա թիմակիցների ամոթալի օբստրուկցիայով։ Կոռուպցիան դատապարտելու խորհրդարանական փոքրամասնության արդարացի ձգտումը բախվում է մեծամասնության սպառնալի դիմադրությանը նաև դատական համակարգի քաղաքական ենթակայության պատճառով և անհնար դարձնում բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անաչառ իրավական արձագանքն իսկ։ Վերևների անպատժելիությունը նեգատիվ սուբլիմացիայի է ենթարկվում հիասթափության, ցինիզմով, հանցավորության տեսքով։

Կառավարության և խորհրդարանի անդամների համար էթիկայի և վարքագծի կանոնագրքի բացակայությունը ծանր քարի պես ընկած է իրավական, ժողովրդավարական պետության կառուցելու ճանապարհին։ ԵԱՀԿ շատ երկրներ վաղուց ունեն կանոնակարգեր, որոնք հստակ և խստորեն սահմանում են պաշտոնյաների հանրային վարքագծի նորմեր, շահերի բախումը կարգավորող և պետական սեփականության օգտագործման հստակ կանոններ, հրապարակային հայտարարությունների պահանջներ և ստի ու չարաշահումների համար պատասխանատվության գործուն միջոցներ։ Մինչդեռ Հայաստանում իրավական կարգավորումից դուրս են մնում նույնիսկ կառավարության անդամների՝ խորհրդարանում միայն ճշմարտությունն ասելու պարտավորությունը և ստելու համար պատասխանատվությունը, չկան հանրային ռեսուրսների (ծառայողական մեքենաների, ինքնաթիռների, կեցավայրերի, ամառանոցների, գրասենյակների և այլն) օգտագործումը կանոնակարգող և վերահսկելի գործիքներ։ Բարձրաստիճան պաշտոնյաների ամուսիններին ենթակա բարեգործական հիմնադրամների միջոցների օգտագործման մասին տվյալները փակ են, ինչը և ծնում է կոռուպցիա, հովանավորչություն, այլ չարաշահումներ։

GRECO (Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի մարմին) և OECD/ACN (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կոռուպցիայի դեմ պայքարի ցանց) միջազգային կազմակերպությունների վերջին զեկույցները Հայաստանի մասով ընդգծում են անհապաղ բարեփոխումների անհրաժեշտությունը։ GRECO-ի վերջին զեկույցի (2024թ. ապրիլ) համաձայն, չնայած որոշ բարեփոխումների, ՀՀ կառավարությունը դեռևս չի մշակել ավագ պաշտոնյաների համար ինտեգրված էթիկայի համակարգ։ Երկիրը պարտավոր է մինչև 2025թ. սեպտեմբերը հաշվետվություն տալ GRECO-ի առաջարկների կատարման վերաբերյալ, և, որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ազգային պատվիրակության նախկին ղեկավար (1998-99թթ.), կարծում եմ, սա խորհրդարանական ընդդիմության ձեռքում իրական հնարավորություն է ներկայացնելու միջազգային հանրությանը GRECO-ի առաջարկների կատարման վերաբերյալ իրենց գնահատականները և առաջարկները։

Իր հերթին, OECD/ACN-ը մատնանշել է կոռուպցիայի վերաբերյալ դատապարտումների ցածր մակարդակը, չարաշահումների վերաբերյալ հաղորդում ներկայացողների անբավարար պաշտպանությունը և մեկ աղբյուրից ոչ թափանցիկ գնումների բարձր տոկոսը, ինչը նպաստում է իշխանության մարմիններում չարաշահումների և կոռուպցիա արմատավորմանը։

Հայաստանի հանրությունը գիտակցում է, որ իշխանության համակարգում խիստ պակասում է ազնվությունը, պարկեշտությունը, թափանցիկությունը և պատասխանատվության վրա հիմնված քաղաքական մշակույթի ձևավորման սուր անհրաժեշտություն կա։ Պետական պաշտոնյաների համար արդյունավետ էթիկայի կանոնագրքի ընդունումը՝ հիմնված վերահսկողության և պատժամիջոցների արդյունավետ մեխանիզմների վրա, հանրային վստահությունը վերականգնելու առաջին քայլը կլինի։ Միայն բարոյական հարաբերականությունից հրաժարվելով և պարկեշտ վարքագծի բացարձակ նորմեր հաստատելով է հնարավոր կանխել քաղաքական վերնախավի բարոյալքումը և ամրապնդել մեր պետության հիմքերը։

Արմեն Մարտիրոսյան

ՀՀ Գերագույն Խորհրդի (1990-95թթ.) և Ազգային Ժողովի (1995-99թթ.) պատգամավոր

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Փաշինյանը կփոխի իր իսկ հռչակած սկզբունքները. Մուրադ Փափազյանը` Կարապետյանի կալանքի մասին Իրանը ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ է պահանջել Արկադի Ղուկասյանը մինչև վերջին արցախցու հեռանալը մնաց Արցախում Կրթության ոլորտում մսխված յուրաքանչյուր դրամ գողացված ապագա է․ Մհեր Մելքոնյան Հասարակական կոնսոլիդացիա ձևավորելու հնարավորություն է ստեղծվել Կարապետյանի հայտարարությունից հետո. Սուրենյանց Կիպրոսում ձերբակալել են ադրբեջանցու, որին կասկածում են Իրանի հանաձնարարությամբ ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ Թրամփն ու Էրդողանը չեն կարողացել կապնվել Խամենեիի հետ. Axios Եթե ամերիկյան ներգրավվածությունն այսքանով չավարտվի, տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու. ամերիկագետ Իրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային արդյունաբերությունը ԱՄՆ–ի հարվածներից հետո. ԻԱԷԿ ԻՀՊԿ. Իրանը պատրաստվում է հակահարված տալ ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում Ֆորդոյի միջուկային համալիրը չի վնասվել ԱՄՆ հարվածից․ Ռաիսի Եկեղեցու միասնությունն այս ճակատագրական պահին հույս է ներշնչում, որ մենք մի օր կրկին կմիավորվենք. Արա Պողոսյան Իսրայելը շտապ կերպով փակում է օդային տարածքը ԱՄՆ-ն այս գիշեր հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտներին Ինչպես է Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանն աջակցում Փաշինյանի թեզերին Հայրենիքին այսօր անհրաժեշտ է պայքարելու և չհանձնվելու կամքը․ Սամվել Կարապետյանի ուղերձը․ Մաս 2 Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չի աջակցո՞ւմ Սամվել Կարապետյանին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ Աբրահամյան Փաշինյանը շարունակում է թիրախավորել Եկեղեցուն Գաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններն ու Դոլմաբահչեն. Սամվել Ֆարմանյան Նրանք վախենում են մեզանից․ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը դրա ուղղակի ապացույցն է․ Արամ Գաբրելյանով Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Սպահանի ցենտրիֆուգային կայանի վրա հարձակումը ռադիոլոգիական հետևանքներ չի ունենա. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Իրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. Մերկել Մարգարիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ-ին՝ Կուրսկի շրջանի վերականգնման գործում աջակցության համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am