Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Նովայա Պոլտավկա բնակավայրը

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Նովայա Պոլտավկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումների ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել Է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովայա Պոլտավկա բնակավայրը», – ասվում է հաղորդագրությունում։