Սարգիս Գալստյանի դատավճիռն անփոփոխ թողնելու որոշումը կբողոքարկվի

Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում որպես «պարետ» մնացած Սարգիս Գալստյանի դատավճիռն անփոփոխ թողնելու որոշումը կբողոքարկվի։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, 2024թ նոյեմբերի 22-ին հրապարակել է Սարգիս Գալտսյանի գործով դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան և դատապարտելով ազատազրկման՝ 18 տարի ժամկետով։ Այս դատավճռի դեմ բողոքներ են ներկայացվել՝ թե՛ պաշտպանության, թե մեղադրանքի կողմից։ Դատախազությունը պահանջել է բեկանել առաջին ատյանի դատական ակտը՝ դատապարտելով Գալստյանին ցմահ ազատազրկման, պաշտպանության կողմը՝ բեկանել դատական ակտը և արդարացնել Գալստյանին։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Գրիգոր Հովհաննիսյանի, Լուսինե Հովհաննիսյանի, մերժել է Սարգիս Գալստյանի վճռի դեմ կողմերի բողոքները՝ թողնելով վճիռն անփոփոխ։

Վերաքննիչ դատարանի որոշման հետ պաշտպանության կողմը համաձայն չէ։ Սարգիս Գալստյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ դատական ակտը դեռևս չի ստացել, ստանալուց հետո բողոք կներկայացնի։ Դատախազությունը ևս դեռևս չի շտապում հրաժարվել Սարգիս Գալստյանի ցմահ դատապարտման պահանջից, հնարավոր է վճռաբեկ բողոք ներկայացվի։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին, որ դատական ակտը ստանալուց հետո կքննարկեն բողոքարկման հարցը։

Հիշեցնենք, որ Սարգիս Գալստյանն Արցախի հայաթափումից հետո կնոջ հետ մնացել էր Ստեփանակերտում՝ իբրև որպես «պարետ», թեև Արցախում ընդամենը մի քանի տասնյակ հայ էր մնացել, որոնք ևս ԿԽՄԿ-ի միջոցով տեղափոխվում էին Երևան։ Գալստյանի կինն ինստագրամյան իր էջում պարբերաբար տեսանյութեր էր հրապարակվում՝ Արցախի դատարկ փողոցներից։ Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել Սարգիս Գալստյանը և նրա կինը՝ սեփական ցանկությամբ։

ՀՀ սահմանը հատելուց հետո վերջիններս ձերբակալվել են, սակայն ավելի ուշ Գալստյանի կինն ազատ է արձակվել, իսկ Սարգիս Գալստյանին, մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար։ Սարգիս Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Սարգիս Գալստյանից բացի այս գործով այլ մեղադրյալներ չկան։ Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Գալստյանը նախաքննության ընթացքում տրված ինքնախոստովանական ցուցմունքից հրաժարվել է, քանի որ այն տրվել էր հարկադրանքների ներքո։

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Մեր դաշնակից երկրի դեմ մեծ պատերազմ է, ԱՄՆ ներգրավվածությամբ այն ստանում է բոլորովին այլ մասշտաբ Եկեղեցին այս փորձությունն էլ կանցնի, մեզ համար կարևոր է՝ մեր Հայրենիքի ամուր, հոգևոր կյանքը անվտանգ դարձնելю Տեր Եսայի քահանա Արթենյան Երևանում իրանցի տղամարդկանց և անվտանգության աշխատակիցների միջև վեճ է բռնկվել՝ ծեծկռտուքով Փաշինյանը կփոխի իր իսկ հռչակած սկզբունքները. Մուրադ Փափազյանը` Կարապետյանի կալանքի մասին Իրանը ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ է պահանջել Արկադի Ղուկասյանը մինչև վերջին արցախցու հեռանալը մնաց Արցախում Կրթության ոլորտում մսխված յուրաքանչյուր դրամ գողացված ապագա է․ Մհեր Մելքոնյան Հասարակական կոնսոլիդացիա ձևավորելու հնարավորություն է ստեղծվել Կարապետյանի հայտարարությունից հետո. Սուրենյանց Կիպրոսում ձերբակալել են ադրբեջանցու, որին կասկածում են Իրանի հանաձնարարությամբ ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ Թրամփն ու Էրդողանը չեն կարողացել կապնվել Խամենեիի հետ. Axios Եթե ամերիկյան ներգրավվածությունն այսքանով չավարտվի, տարածաշրջանի համար հետևանքները շատ ծանր են լինելու. ամերիկագետ Իրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային արդյունաբերությունը ԱՄՆ–ի հարվածներից հետո. ԻԱԷԿ ԻՀՊԿ. Իրանը պատրաստվում է հակահարված տալ ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում Ֆորդոյի միջուկային համալիրը չի վնասվել ԱՄՆ հարվածից․ Ռաիսի Եկեղեցու միասնությունն այս ճակատագրական պահին հույս է ներշնչում, որ մենք մի օր կրկին կմիավորվենք. Արա Պողոսյան Իսրայելը շտապ կերպով փակում է օդային տարածքը ԱՄՆ-ն այս գիշեր հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտներին Ինչպես է Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանն աջակցում Փաշինյանի թեզերին Հայրենիքին այսօր անհրաժեշտ է պայքարելու և չհանձնվելու կամքը․ Սամվել Կարապետյանի ուղերձը․ Մաս 2 Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չի աջակցո՞ւմ Սամվել Կարապետյանին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ Աբրահամյան Փաշինյանը շարունակում է թիրախավորել Եկեղեցուն Գաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններն ու Դոլմաբահչեն. Սամվել Ֆարմանյան Նրանք վախենում են մեզանից․ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը դրա ուղղակի ապացույցն է․ Արամ Գաբրելյանով Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am