Սարոն տան փոքրն էր, հրաշալի տղա. Մեծ Մասրիկում խեղդված 23-ամյա տղան 44-օրյայի մասնակից էր

Մասրիկ գետում խեղդված հայր և որդին ապրել են հենց գետի հարևանությամբ։ Կինը, տեսնելով, որ նրանք երկար ժամանակ չեն վերադարձել, և կասկածելով, որ մի բան այն չէ, սկսել է փնտրել նրանց և դիմել է օգնության։ Դրանից հետո գետից հայտնաբերվել են 23-ամյա Սարիբեկ Առաքելյանի և նրա հոր՝ 58-ամյա Արթուր Առաքելյանի մարմինները։

Oragir.News-ն այս մասին գյուղի բնակիչներից տեղեկանալով, կապ հաստատեց Մեծ Մասրիկ գյուղի դպրոցի տնօրեն Աննա Գասպարյանի հետ։ Վերջինս ասաց, որ դեպքը ցնցել է ողջ գյուղը։

«Անհավատալի է, ուղղակի։ Շատ լավ ընտանիք է՝ 2 տղա ունեն, երկուսն էլ աշխատասեր, արարող, հարգված, մշտապես բոլորին օգնող։ 23-ամյա Սարոն ընտանիքի փոքր տղան է եղել, իմ դասղեկական դասարանից։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Շատ բարի, լավ տղա էր։ Գյուղից ում էլ հարցնեք՝ կփաստեն, որ իրենք շատ լավ ընտանիք են։ Մենք նույնիսկ դպրոցում չեղարկել ենք «Վերջին զանգը» որպես հարգանքի նշան նրան և նրա ընտանիքին»,- նշեց Գասպարյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Մեծ Մասրիկի մյուս բնակիչներն էլ ասում էին, որ դեպքի հանգամանքները մինչև վերջ հայտնի չեն, քանի որ միայն հայրն ու որդին են այդ պահին այդ վայրում ձկնորսություն արել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 21-ին Մեծ Մասրիկում փրկարարներն ու գյուղացիները որոնողական աշխատանքների արդյունքում ջրից դուրս են բերել երկու քաղաքացիների մարմինները։

 

դիտվել է 159 անգամ
Լրահոս
Դատախազը հայտարարեց, թե 2025 թ. սեպտեմբերին պլանավորված են եղել գործողություններ․ նման տվյալ չկա Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանը ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանի դեմ կիրառել վերջին երեք տարիների ընթացքում ամենախիստ պատժամիջոցները. Ժան-Նոել Բարո Չենք լռելու, պայքարելու ենք մինչև վերջ․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Բաքվի «դատարանը» կալանքի տակ կպահի Սպուտնիկի ղեկավարներին Արևմուտքը ինչպե՞ս պետք է հավասարակշռի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները Երուսաղեմի հրապարակն անվանակոչվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած լուսանկարչի անունով Ռյազանի առևտրի կենտրոնի մոտ պայթյուն է որոտացել, կա զոհ Եվրոպայում երկու ամսվա ընթացքում մահացել է Էրդողանին քննադատող թուրքական մաֆիայի երկու պարագլուխ Համաճարակի վտանգ՝ Նոր Նորքում. կեղտաջրերը հասնում են մինչև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ու ծննդատուն Երևանում անչափահաս տղան BMW-ով հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավոր կա Ադրբեջանի հաջորդ ծրագիրը․ խեղաթյուրում են հայկական Ծիծեռնավանքը Ադրբեջանի սպառնալիքները՝ հայ մշակույթին․ շարունակվում է հայկական գորգերի յուրացման արշավը 2 պատճառ՝ ինչու է ուզում իշխանությունը խուզարկել Մայր Աթոռը. Արա Զոհրաբյան Հայաստանի թուրքական իշխանությունները թքած ունեն հայերին վերաբերող իրավունքների վրա․ Գառնիկ Դավթյան Ալիևն ու Էրդողանն ատամ են ցույց տալիս Ռուսաստանին. Հատկապես լկտիացել է Ալիևը. Թևանյան ՔԿ հաղորդագրության հեղինակները վերապատրաստման կամ կրթվելու դասընթացներ անցնելու շատ լուրջ կարիք ունեն. Փաստաբան «Փաշինյանը ջանում է ինչ-որ իրավական տրամաբանություն հաղորդել արդեն արված ու ծրագրվելիք ապօրինություններին». Իգնատյան Իրավապահների մեջ ևս Մայր Աթոռը պետք է դիտարկվի որպես կարմիր գիծ Ռուսաստանի տրանսպորտի նախկին նախարարն ինքնասպան է եղել Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան Ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի մասնակցել, Վեհափառն էլ չէր կարող հովանավորել. Միքայել արքեպիսկոպոս Նիկոլը հանուն իշխանության պատրաստ է մեռնել, իսկ ինչի՞ է պատրաստ ընդդիմությունը. Ֆարմանյան «Խելառի» ուզածը ինչ է, ուղղակի «քարը» հայտնվի «փոսում», թե «խելոքների» համար խնդիր ստեղծի․ մտորելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը (Արցախ) Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am