Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածներ են հասցրել միմյանց տարածքին. կան զոհեր, վիրավորներ

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին։ Երկու կողմերն էլ հայտնել են մարդկային կորուստների և ավերածությունների մասին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը խոցել են 105 անօդաչու սարք, որոնց մեկ երրորդը թռչում էր Մոսկվայի ուղղությամբ։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայիսի 22-ի գիշերվանից խոցվել է Մոսկվա թռչող 31 անօդաչու։

Ժամանակավորապես սահմանափակվել է «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքը։ Մոսկվայի վրա հարձակումները և օդանավակայանների փակումը շարունակվում է արդեն երկու օր։ Մայիսի 21-ին Սոբյանինը հայտնել էր 27 ԱԹՍ-ի խոցման մասին։

Բրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից մեկ մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել, Telegram-ում հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։

BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ Տուլայում ուկրաինական ԱԹՍ-ն բախվել է բազմաբնակարան շենքի տանիքին, վնասվել են նաև այլ բնակելի տներ, տուժել է երկու մարդ։Լիպեցկում, Տուլայում, Վլադիմիրում և Օրյոլի մարզում ԱԹՍ-ների հարձակման ժամանակ անջատվել է շարժական ինտերնետ կապը։

Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ լույս մայիսի 22-ի գիշերը Ռուսաստանը 128 ԱԹՍ է արձակել երկրի վրա, որոնցից 74-ը խոցվել են, մյուսները կորել ռադարներից կամ ճնշվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Արձակվել է նաև մեկ «Իսկանդեր-Մ» հրթիռ»։ Տուժել են Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի և Նիկոլաևի մարզերը։

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ ռուսական ուժերի կողմից Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի գնդակոծության հետևանքով առավոտյան երկու մարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Խերսոնում առավոտյան ռուսական ուժերի գնդակոծության հետևանքով մեկ մարդ է զոհվել։

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում Սա աննախադեպ խայտառակություն է․ Անդրանիկ Թևանյան (video) Մովսես Հակոբյանն ու մյուսներն անցած ճանապարհ ունի, իսկ դու ինչ ունես, որ բերանդ ես բացել (video) Տղամարդկության մասին ասածի՞ցս եք վիրավորվել․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը դատարանում (video) Սպասեց՝ գերիները ծայրահեղ ծանր առողջական վիճակի հասնեն, որ վերադարձնի ու․․․ պահեստազորի փոխգնդապետ (video) Սարսափելի պատկեր է. միայն իմանաք Իրանում զոհերի թիվը․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Կյանքից հեռացել է ՀՀ պետական և հասարակական գործիչ Գագիկ Եգանյանը Ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՊԵԿ պաշտոնյաներ Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և մյուսների գործով դատախազները ներկայացրել են կասկածելի բովանդակությամբ միջնորդություն Պարգևավճարների աստղաբաշխական թիվը ցնցեց հանրությանը, իսկ գերիների վերադարձը զուսպ ուրախություն պարգևեց. Իրավապաշտպան Սրբուհի Գալյա՛ն, որ այդպես խոսում եք ձեր պարգևավճարից, հիմա այս խայտառակության մասին լսեք․ Հակոբյան (video) Ամեն օր ենք սպասել Դավիթի վերադարձին. արդեն տանն է, առողջական վիճակը լավ է. գերությունից ազատված Դավիթ Դավթյանի հայր Որքան հայ զոհ կա Իրանում Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանի Ալիջան անցակետի մեծ մասը «Վարչապե՞տ եք, թե քայլիստ, ակտիվիստ»․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Պուտինին հարցրե՞լ եք՝ ինչո՞ւ է հիբրիդային պատերազմ անում ՀՀ-ի դեմ․ Փաշինյանը «փախավ հարցից» (video) Կարոտում ենք այն շրջանը, երբ մարդու մահով չէին ուրախանում․․ Նիկոլ Փաշինյանի հույսերը և TRIPP նախագծը Պապիկյա՛ն, քարտուղարիդ և ընտանիքիդ զորակոչի, հետո ուրիշների կանանց անցի․ պահեստազորի փոխգնդապետ (video) Փաշինյանը ցանկանում է բարեկամանալ Սիրիայի հետ Ինչից է լարվել Փաշինյանը Ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը Երևանի կենտրոնում անչափահասների մասնակցությամբ միջադեպի և կրակոցի դեպքով քրվարույթ է հարուցվել. 5 անձ ձերբակալվել է 90 %-ը եկել էր Վազգենի համար․ Արմեն Սարգսյանի գրառման իրական ասելիքը Նիկոլ Փաշինյանը երեք միլիարդ «հույժ գաղտնի» պարգևավճար է տվել ՀՀ վերնախավին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։ Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am