Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան

Մայիսի 20-21-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, այս մի քանի տարվա ընդհատումներից հետո, առաջին անգամ այցելեց Երևան։ Ընդ որում, թե՛ Պուտինի, և թե՛ Փաշինյանի շրջապատում չեն թաքցնում իրար նկատմամբ կասկածանքի և օտարման գործոնի առկայությունը։

Սակայն, մյուս կողմից, կողմերը որոշում են կայացրել, կրկին փորձել վերականգնել գոնե այն հարաբերությունների մակարդակը, որը թույլ կտա, փոքր-ինչ թուլացնել սառը հարաբերությունները, որն առկա է այսօր:

Երեկվա հանդիպման արդյունքում և համատեղ ասուլիսի ընթացքում, կարծես, գոնե արտաքնապես անցնում էր այն թեզը, թե պիտի փորձեն միմյանց հանդեպ եղած «փոխադարձ դժգոհությունները» այլևս անցյալում թողնեն:

Հասկանալի է, որ միմյանց հանդեպ անվստահության մթնոլորտը չի վերանա:

Մյուս կողմից, երկու կողմն էլ, բացի իրենց միջև հարաբերություններից, փորձում են մյուս ուղղությունների վրա խաղարկել այս «ժամանակավոր մերձեցման» խաղաղթուղթը:

Ի՞նչ նկատի ունենք:

Փաշինյանը, կազմաքանդելով հայ-ռուսական հարաբերությունները, հույս ուներ, որ դրա արդյունքում կստանար դրական ազդակներ ԵՄ-ից և Թուրքիայից՝ հարաբերությունների սերտացման համար:

Սակայն պարզվեց, որ ԵՄ-ն մեծ հաշվով թքած ունի Հայաստանի վրա, քանի որ չունի այս տարածաշրջանում որևէ լուրջ ազդեցություն գետնի վրա: Բացի այդ, մինչ Վրաստանի հարցի լուծումը, այնտեղ լուրջ չեն համարում Հայաստանին անդրադառնալ: Կարելի է միայն նայել այս տարածաշրջանի քարտեզին, և ամեն ինչ հասկանալի կլինի:

Մյուս կողմից, ԵՄ-ի վերնախավին դուր էին գալիս Փաշինյանի միակողմանի հակառուսական հրապարակային ակցիաները:

Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա այստեղ նույնպես հրճվում էին Փաշինյանի քայլերով, սակայն նույնպես հայտարարում էին, որ Անկարան կհաստատի Փաշինյանի վարչակազմի հետ լիարժեք հարաբերություններ, միայն Ադրբեջանի հետ բոլոր խնդիրները կարգավորելուց հետո:

Փաշինյանը, որպեսզի լուծի այդ հարցը, գնաց աննախադեպ զիջումների Ադրբեջանին, սակայն վերջինիս պահանջները ավելանում էին, «ախորժակը ուտելու ժամանակ է բացվում», հայտնի սկզբունքին համաձայն:

Ստացվել էր այնպես, որ Փաշինյանը հայտնվել էր աշխարհաքաղաքական ծուղակի մեջ, իր իսկ քաղաքականության պատճառով:

Իսկ ԱՄՆ-ում Թրամփի վարչակազմի հաստատվելուց հետո, Փաշինյանի դիրքերը դրսում էլ ավելի թուլացան, քանզի ամերիկյան կողմի համար, Հայաստանի խնդիրները Մոզամբիկից շատ չէին տարբերվում:

Հենց այդ գործոնները հաշվի առնելով՝ Փաշինյանը կրկին ազդակներ փոխանցեց Մոսկվային, որ կուզեր վերականգներ նախկինում փչացված հարաբերությունները:

Մոսկվան այս պարագայում, այլ ելք չուներ, քան պոզիտիվ արձագանք տար, քանի որ հակառակ դեպքում Հայաստանը կարող էր հայտնվել էլ ավելի ծանր վիճակում, որից կտուժեին նաև Մոսկվայի շահերը տարածաշրջանում:

Բավական է նշել միայն Ադրբեջանի այսօրվա դեմարշները Մոսկվայի հանդեպ, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արցախի կլանումից հետո Բաքվի կախվածությունը Մոսկվայից էապես թուլացավ, և այսօր Ադրբեջանը սկսել է կոշտ դիրքերից հանդես գալ Կրեմլի նկատմամբ:

Նշանակո՞ւմ է արդյոք, որ Մոսկվայի և Փաշինյանի այս համատեղ հետաքրքրությմունը՝ բարելավել հարաբերությունները, ռազմավարական բնույթի են:

Կարծում ենք, որ՝ ո՛չ, քանի որ երկու կողմն էլ գիտեն. դա թելադրված է իրավիճակային բնույթով:

Փաշինյանն այս քայլով փորձում է ճնշում գործադրել ԵՄ-ի և Թուրքիայի վրա, իսկ Մոսկվան փորձում է հասկացնել Ադրբեջանին, որ տարածաշրջանում ինքը կարող է ունենալ ավելի լավ դաշնակից, քան՝Ադրբեջանն է:

Սակայն, պետք է նշել, որ թե՛ Մոսկվայի, և թե՛ Փաշինյանի այս խաղաթղթերը ձևական բնույթ ունեն, քանզի , թե՛ Անկարայում և Բաքվում, թե՛ ԵՄ-ում լավ են հասկանում, որ Փաշինյանը Կրեմլի հետ իր «կարմիր գծերը» հատել է և չի փորձի վերականգնել այն, վախենալով, որ միևնույն է «Մոսկվան արցունքների չի հավատա»:

Այդ իսկ պատճառով, Փաշինյանի այս քայլերը չի թուլացնի Անկարայի և Բաքվի մոտեցումները Հայաստանի հանդեպ:

Եվ դրա ապացույցն է նաև այն, որ երեկ Ալիևը արդեն հրապարակայնորեն նոր նախապայմանով հանդես եկավ Հայաստանը փաստացի ոչնչացնելու տարբերակով, նշելով, որ հասնելու է նրան, որ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիները» վերադառնան Հայաստան:

Փաշինյանն իր այս յոթ տարվա քաղաքականության արդյունքում կործանման եզրին է հասցրել Հայաստանը և չգիտի թե ինչպես դուրս գա այս իրավիճակից:

Մոսկվայում դա շատ լավ հասկանում են և փորձում են ձեռք մեկնել նրան, որպեսզի ականատեսը չդառնան Հայաստանի ապամոնտաժման գործնթացին, որից նաև մեծապես կտուժեն նաև իրենք:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 580 անգամ
Լրահոս
ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին․ «Հրապարակ» Ինչպես ձկնգողն ու ֆուտբոլիստը ազատվեցին բանակից. «Ժողովուրդ» Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում կա. «Ժողովուրդ» Արթուր Հովհաննիսյանի 0.24 մգ թմրանյութի հաղորդումը դատախազությունն ուղարկել է Քննչական. «Ժողովուրդ» 155 հազար դոլար կանխիկ, 8 անշարժ գույք․ ինչ ունի ՍԱՏՄ ղեկավարը. «Ժողովուրդ» Փաշինյանի այցի ժամանակ սունկը հավաքում են․ «Հրապարակ» Երեւանում հատուկ են պատրաստվում․ «Հրապարակ» Եթե ՔՊ-ն վերարտադրվի, արտագաղթի ալիք կբարձրանա․ «Հրապարակ» Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի․ «Հրապարակ» Բաքվի նարատիվը՝ Փաշինյանի շուրթերով. Սուրեն Սուրենյանց Իրականությունն այն է, որ Ադրբեջանը չունի ներուժ անդադար տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի համար Հերթական աճպարարությունը՝ ցույց տալու, թե իբր պետական պարտքը փոքրացել է. կրկես՝ բաց երկնքի տակ. Հովհաննես Ավետիսյան Ալի Լարիջանի. Պատերազմը հնարավոր չէ հաղթել մի քանի թվիթով Ժաննա Անդրեասյանի համար Նիկոլ Փաշինյանի տեսակետն առ ոչինչ է․ Հայկ Դեմոյան Երբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի Հայերի դեմ Ադրբեջանի հաղթանակը եղել է Իսրայելի տված հարձակողական եւ պաշտպանական զենքերի շնորհիվ. թուրք վերլուծաբան Պուտինն աշխատանքից ազատել է Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին Արդյունքը՝ թրքացում ու ստրկացում..․ Գեղամ Մանուկյան Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ Իրանի զոհված գերագույն առաջնորդի կինը ողջ է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, 4 վիրավոր կա ՀՑԹԻ տնօրենը աշխատանքից ազատվեց միայն նրա համար, որ Վենսին պատմեց հայերի ջարդերի մասին․ Թաթոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am