Ռուստամ Բաքոյանի հաշիվների վրա արգելանք է դրվել․ դատարանում Էդգար Ղազարյանին պարտվելուց հետո հրաժարվում է վճիռը կատարել

ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հաշիվների վրա արգելանք է դրվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Ղազարյանը նշեց, որ Բաքոյանը հրաժարվում է դատարանի որոշումը կատարելուց։ Ղազարյանը հայտնեց, որ ԴԱՀԿ-ի կողմից արդեն հարուցվել է վարույթ, Բաքոյանի հաշվեհարամրների վրա դրված է կալանք և եթե դատարանի որոշումն օրենքով սահմանված ժամկետում չկատարվի, ապա ինքը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի։