Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը

«Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային և եղբայրական հարաբերությունները, երկու երկրների հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին ստեղծում են ամուր հիմք տարածաշրջանում կայունության ապահովման համար»,- ասվում էր Ալիևի երեկվա ուղերձում, որն ուղված էր «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին:

«Դժբախտաբար, զինված հակամարտությունների հետևանքով միլիոնավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց հայրենիքը և դարձան փախստականներ։ Մասնավորապես, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո հայկական ծայրահեղականները դատապարտեցին ադրբեջանական ժողովրդին աննախադեպ տառապանքների, որի արդյունքում մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ բռնի կերպով վտարվեցին իրենց նախնիների հողերից, ենթարկվեցին զանգվածային սպանությունների և կոտորածների»,-նշվում է Ալիևի հայտարարության մեջ։

Ալիևը հրապարակավ Արևմտյան Ադրբեջանը հռչակում է ողջ Հայաստանի տարածքը, որտեղ, ըստ նրա 1918-1921, 1948-1953 և 1987-1991 թվականներին իրականացվել է համակարգված և լիակատար էթնիկ զտում։ Այսպիսով, նշում է Ալիևը, Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չի մնացել։ Այս էթնիկ զտումը վերածվեց մեծ մարդասիրական ողբերգության։ Միևնույն ժամանակ, այն ծառայում էր այնպիսի «դավաճանական» աշխարհաքաղաքական նպատակի, ինչպիսին էր Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի միջև ցամաքային կապի խզումը, Արևմտյան Զանգեզուրը Ադրբեջանից վերցնելը և 1920 թվականին այն Հայաստանին հանձնելը, եզրափակում է իր ուղերձի «պատմական» մասը Ադրբեջանի նախագահն:

Այսպիսով, Ալիևը հրապարակավ հայտարարում է, որ հայկական այսօրվա Սյունիքը, իբր «անարդար ձևով կցվել է Հայաստանին»:

Այսինքն, դրանից ենթադրվում է, որ Ադրբեջանը ունի «պատմական իրավունք»՝ կրկին հետ վերադարձնել այն Ադրբեջանին: Մյուս թեզով Ալիևը հող է նախապատրաստում, որ լեգիտիմացնի ադրբեջանցիների, իբր «պատմական իրավունքը՝ վերադառնալ Հայաստան»:

Որից հետո նա անցնում է արդեն կոնկրետ այն քայլերի իրականացմանը, որի արդյունքում պիտի փաստացի վերանա Հայաստանը:

Մասնավորապես, ըստ նրա,այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի «խաղաղ նախաձեռնությունները», որոնք, իբր «համապատասխանում են միջազգային իրավունքին», արժանի են հավանության և աջակցություն են ստանում միջազգային հանրության կողմից։

Հասկանալի է, թե ինչ նկատի ունի Ադրբեջանի նախագահը:

«Արևմտյան ադրբեջանցիների անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի ապահովումը իրենց նախնիների հողեր՝ Հայաստանում, կարևոր պայման է տարածաշրջանում խաղաղության, մարդու իրավունքների և հաշտեցման հաստատման համար», - վերջում անկեղծանում է Իլհամ Ալիևը։

Այսինքն, Ալիևը հայ հանրությանը նոր բացահայտում է անում, թե Փաշինյանի հետ կուլիսներում ինչ է պահանջում նրանից:

Ալիևը «պարզաբանում է», որ իբր ադրբեջանցիների վերադարձի ցանկությունը, չի նշանակում Հայաստանի հանդեպ ունենալ, տարածքային պահանջներ:

Ավելին, Ալիևը արդեն բաց խաղաքարտերով հայտարարում է, որ «...այս հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից մինչև վերադարձը տեղի չունենա։ Բնականաբար, իրենց հայրենիք վերադարձող արևմտյան ադրբեջանցիներին նույնպես պետք է տրամադրվեն անվտանգության երաշխիքներ։ Մենք հավատում ենք, որ արևմտյան ադրբեջանցիները անվտանգ և արժանապատվորեն կվերադառնան իրենց հայրենիք, և միայն այդ ժամանակ, տարածաշրջանում կհաստատվի երկարատև խաղաղություն»։

Ալիևի այս վերջին խոստովանության համար, հատուկ պիտի շնորհակալություն հայտնենք, քանի որ Հայաստանում շատերը չեն հավատում, թե իրականում ինչ է պլանավորում Ադրբեջանը Հայաստանի վերաբերյալ:

Ինչպես ասում են՝ finita la commedia:

Ալիևի այս անկեղծ ուղերձը բացահայտում է Փաշինյանի քաղաքականության ողջ սնանկությունը, բայց նաև ցույց է տալիս հայ քաղաքական մտքի և վերնախավի խղճուկ վիճակը, որն մինչ այսօր չի կարողացել ներկայացնել այնպիսի այլընտրանք Փաշինյանի իշխանությանը, որպեսզի մարդիկ տեսնեին, որ կա իրատեսական ելք՝ փրկելու Հայաստանը այս մեծ վտանգից, որը կարող է իրական դառնալ, եթե հապաղենք:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 700 անգամ
Լրահոս
Ռուսաստանն առաջին հերթին պիտի իր դեսպանով զբաղվի․ թեժ երկխոսություն՝ Թովմասյան և Հայկ Այվազյան (video) Վեհափառն ընդունել է Գերմանիայի Բարեգործական հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ. «Հիդրոմետ» Նիկոլը լա՛վ գիտի՝ ինքն ընտրությունները չի՛ հաղթել․ քաղաքացի (video) Ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն, «պատանդ» են պահում համայնքապետարանում «Պուտինը ժամանակ է տվել Փաշինյանին»․ Հայկ Այվազյան (video) ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանի նկատմամբ կալանք է ընտրվել Սա նշանակում է մեկ բան. նա շատ լավ գիտի, որ ընտրություններում չի հաղթել #ՀԻՄԱ․ Խայտառակ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ․ Թևանյանի գործը՝ լակմուսի թուղթ (video) Խայտառակ ինֆորմացիա. ի՞նչ է հենց հիմա կատարվում Սյունիքում. դե ստացեք․ Անժելա Թովմասյան (video) ՔԿԾ խոսնակը հերքում է Ֆեյք Մոդիլիանի. բավական է Փաշինյանը գողացել է մեր հաղթանակը․ ձեզ ասում եմ՝ իմ թիմից իրենց միացողներ չե՛ն լինելու․ Կարապետյան (video) Հետընտրական շանսոն․ Ձայների գող ես դու Ձվի գողը` ձի էլ կգողանա Երևանում ինչ միջոցառման է մասնակցելու Մխիթարյանը Ցանկացած ընդդիմադիր ուժի դեմ իշխանության հարձակումը հարված է բոլորիս. Գեղամ Մանուկյան Վլադիմիր Պուտինը ՌԴ օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդին «Շուտով բերդում կլինես, այ կակադու»․ Ռուբեն Մխիթարյանի նոր երգը (video) Հորդառատ անձրևներ են սպավում Փաշինյանն իշխանություն չի ուզում տալ, բայց․․․ Դերենիկ Մալխասյան (video) Հրապարակվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության նախագծի մանրամասները Այսօր օրակարգը թելադրում է Հունաստանը. Աթենքին հաջողվել է փոխել խաղի կանոնները. վարչապետ Ալեն Ղևոնդյանին ՔԿ-ն մեղադրում է սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր անելու մեջ Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել․ ԿԸՀ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am