Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը

«Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային և եղբայրական հարաբերությունները, երկու երկրների հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին ստեղծում են ամուր հիմք տարածաշրջանում կայունության ապահովման համար»,- ասվում էր Ալիևի երեկվա ուղերձում, որն ուղված էր «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին:

«Դժբախտաբար, զինված հակամարտությունների հետևանքով միլիոնավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց հայրենիքը և դարձան փախստականներ։ Մասնավորապես, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո հայկական ծայրահեղականները դատապարտեցին ադրբեջանական ժողովրդին աննախադեպ տառապանքների, որի արդյունքում մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ բռնի կերպով վտարվեցին իրենց նախնիների հողերից, ենթարկվեցին զանգվածային սպանությունների և կոտորածների»,-նշվում է Ալիևի հայտարարության մեջ։

Ալիևը հրապարակավ Արևմտյան Ադրբեջանը հռչակում է ողջ Հայաստանի տարածքը, որտեղ, ըստ նրա 1918-1921, 1948-1953 և 1987-1991 թվականներին իրականացվել է համակարգված և լիակատար էթնիկ զտում։ Այսպիսով, նշում է Ալիևը, Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չի մնացել։ Այս էթնիկ զտումը վերածվեց մեծ մարդասիրական ողբերգության։ Միևնույն ժամանակ, այն ծառայում էր այնպիսի «դավաճանական» աշխարհաքաղաքական նպատակի, ինչպիսին էր Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի միջև ցամաքային կապի խզումը, Արևմտյան Զանգեզուրը Ադրբեջանից վերցնելը և 1920 թվականին այն Հայաստանին հանձնելը, եզրափակում է իր ուղերձի «պատմական» մասը Ադրբեջանի նախագահն:

Այսպիսով, Ալիևը հրապարակավ հայտարարում է, որ հայկական այսօրվա Սյունիքը, իբր «անարդար ձևով կցվել է Հայաստանին»:

Այսինքն, դրանից ենթադրվում է, որ Ադրբեջանը ունի «պատմական իրավունք»՝ կրկին հետ վերադարձնել այն Ադրբեջանին: Մյուս թեզով Ալիևը հող է նախապատրաստում, որ լեգիտիմացնի ադրբեջանցիների, իբր «պատմական իրավունքը՝ վերադառնալ Հայաստան»:

Որից հետո նա անցնում է արդեն կոնկրետ այն քայլերի իրականացմանը, որի արդյունքում պիտի փաստացի վերանա Հայաստանը:

Մասնավորապես, ըստ նրա,այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի «խաղաղ նախաձեռնությունները», որոնք, իբր «համապատասխանում են միջազգային իրավունքին», արժանի են հավանության և աջակցություն են ստանում միջազգային հանրության կողմից։

Հասկանալի է, թե ինչ նկատի ունի Ադրբեջանի նախագահը:

«Արևմտյան ադրբեջանցիների անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի ապահովումը իրենց նախնիների հողեր՝ Հայաստանում, կարևոր պայման է տարածաշրջանում խաղաղության, մարդու իրավունքների և հաշտեցման հաստատման համար», - վերջում անկեղծանում է Իլհամ Ալիևը։

Այսինքն, Ալիևը հայ հանրությանը նոր բացահայտում է անում, թե Փաշինյանի հետ կուլիսներում ինչ է պահանջում նրանից:

Ալիևը «պարզաբանում է», որ իբր ադրբեջանցիների վերադարձի ցանկությունը, չի նշանակում Հայաստանի հանդեպ ունենալ, տարածքային պահանջներ:

Ավելին, Ալիևը արդեն բաց խաղաքարտերով հայտարարում է, որ «...այս հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից մինչև վերադարձը տեղի չունենա։ Բնականաբար, իրենց հայրենիք վերադարձող արևմտյան ադրբեջանցիներին նույնպես պետք է տրամադրվեն անվտանգության երաշխիքներ։ Մենք հավատում ենք, որ արևմտյան ադրբեջանցիները անվտանգ և արժանապատվորեն կվերադառնան իրենց հայրենիք, և միայն այդ ժամանակ, տարածաշրջանում կհաստատվի երկարատև խաղաղություն»։

Ալիևի այս վերջին խոստովանության համար, հատուկ պիտի շնորհակալություն հայտնենք, քանի որ Հայաստանում շատերը չեն հավատում, թե իրականում ինչ է պլանավորում Ադրբեջանը Հայաստանի վերաբերյալ:

Ինչպես ասում են՝ finita la commedia:

Ալիևի այս անկեղծ ուղերձը բացահայտում է Փաշինյանի քաղաքականության ողջ սնանկությունը, բայց նաև ցույց է տալիս հայ քաղաքական մտքի և վերնախավի խղճուկ վիճակը, որն մինչ այսօր չի կարողացել ներկայացնել այնպիսի այլընտրանք Փաշինյանի իշխանությանը, որպեսզի մարդիկ տեսնեին, որ կա իրատեսական ելք՝ փրկելու Հայաստանը այս մեծ վտանգից, որը կարող է իրական դառնալ, եթե հապաղենք:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 700 անգամ
Լրահոս
«Ո՞վ եք դուք․․․ 13 մլն դոլար պարգևավճարով սրանք գնում են զխտկվելու»․ Վահե Մովսիսյան (video) Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Նրա խոսքն ու գործը դարձել են մխիթարություն վշտացյալների համար. Տեր Վրթանեսը՝ Բագրատ Սրբազանի մասին Հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները Երևանում «BAW» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ» 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ» Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ» Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է (video) Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Կոտայքի մարզում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ» Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. «Փաստ» Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am