Եվրոպացիներն ու Զելենսկին շոկի մեջ են Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի արդյունքներից

Ինչպես և սպասվում էր, երեկ Պուտինն ու Թրամփը հերթական անգամ հեռախոսազրույց ունեցան, որից հետո երկու կողմն էլ հրապարակեցին դրա արդյունքները:

Ինչպե՞ս արձագանքեցին Կրեմլում

Պուտինը զրույցը որակեց բովանդակալից, անկեղծ և շատ օգտակար։

Նա շնորհակալություն հայտնեց իր ամերիկացի գործընկերոջը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերսկսմանը ԱՄՆ-ի մասնակցության համար։

Մոսկվան կողմ է ռազմական գործողությունների դադարեցմանը, պարզապես անհրաժեշտ է որոշել խաղաղության հասնելու ամենաարդյունավետ ուղիները։

Ռուսաստանը պատրաստ է աշխատել Ուկրաինայի հետ հուշագրի վրա, որը կներառի հրադադարի ռեժիմ։

Ռուսաստանը կառաջարկի և պատրաստ է ուկրաինական կողմի հետ համագործակցել հնարավոր ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ, որը կսահմանի մի շարք դիրքորոշումներ, ինչպիսիք են կարգավորման սկզբունքները, խաղաղության համաձայնագրի հնարավոր կնքման ժամկետները և այլն, ներառյալ՝ որոշակի ժամանակահատվածով հնարավոր հրադադարը, եթե համապատասխան համաձայնություններ ձեռք բերվեն։

Ինչպես տեսնում ենք, Պուտինը Թրամփին որևէ կոնկրետ ժամկետ կրակի դադարեցման մասին խոսք չի տվել:

Ճիշտ հակառակը՝ նշել է, որ որ պիտի դա քննարկվի պատերազմի սկսման պատճառների վերացման հետ փաթեթով:

Ինչպե՞ս արձագանքեցին Սպիտակ տանը

Ըստ Թրամփի, Ռուսաստանի նախագահի հետ զրույցը շատ լավ անցավ։

Սպիտակ տան ղեկավարը նշեց, որ զրույցի արդյունքների մասին տեղեկացրել է Վլադիմիր Զելենսկուն և ՆԱՏՕ-ի գործընկերներին։

Ուկրաինայում հրադադարի պայմանները կարող են քննարկվել միայն հակամարտության երկու կողմերի միջև։

Վատիկանը պատրաստակամություն հայտնեց ընդունել Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները։

Պուտինի հետ զրույցի տոնը հիանալի էր, Ռուսաստանը հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ լայնածավալ առևտրով՝ հակամարտության ավարտից հետո։

Իսկ ինչպե՞ս են արձագանքել եվրոպական լիդերները:

Ներկայացնենք ընդամենը եվրոպական մի քանի ազդեցիկ պարբերականների արձագանքները:

Բրիտանական Financial Times-ը գրում է

Եվրոպացի առաջնորդները ապշած էին, երբ Դոնալդ Թրամփը նրանց հետ կիսվեց Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մանրամասներով, գրում է պարբերականը։

«Թրամփն ասել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո ինքը զրույցի էությունը փոխանցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի և Եվրահանձնաժողովի առաջնորդներին։ Զրույցին ծանոթ աղբյուրը նշել է, որ առաջնորդները ապշած են Թրամփի ասածից»։

Մեկ այլ բրիտանական The Economist-ը նշում է

Պարբերականը բողոքում է, որ Թրամփը բավականաչափ կոշտ չէ Պուտինի հետ։

«Վերջին շաբաթներին Թրամփը սկսել է հարցնել, թե արդյոք Պուտինը չի խաբում իրեն։ Բայց հիմա նա խաբում է նրանց, ովքեր ուզում են, որ նա ավելի կոշտ լինի։

Գրեթե նույն տոնայնությամբ հանդես եկան նաև ամերիկյան պարբերականները:

Ի՞նչ է գրում ամերիկյան Bloomberg-ը

«Տասնմեկ օր առաջ եվրոպացի առաջնորդները ոգևորված էին նախագահ Դոնալդ Թրամփի կոչով՝ Ուկրաինայում 30-օրյա հրադադարի և Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սպառնալիքով։ Երկուշաբթի օրը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը ցույց տվեց, որ այդ հույսերը ապարդյուն էին»։

Ամերիկյան New York Times

«Նախագահ Թրամփը երկուշաբթի օրը հետ կանգնեց Ռուսաստանից Ուկրաինայում անհապաղ հրադադար հայտարարելու իր պահանջից՝ աջակցելով նախագահ Վլադիմիր Պուտինի կոչին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ»։

Այսպիսով, Թրամփը հրաժարվեց Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու իր վերջին սպառնալիքներից, օրինակ՝ երբ ապրիլին խոսեց նոր պատժամիջոցների հեռանկարի մասին։

Ամերիկյան New York Post

Նախագահ Թրամփի հայտարարության մեջ ընդգծվում էր, որ Ռուսաստանը ցանկանում է վերսկսել լայնածավալ տնտեսական գործունեությունը Միացյալ Նահանգների հետ, և ոչինչ չէր ասվում երկրորդական պատժամիջոցների մասին, որոնք Թրամփը նախկինում քննարկել էր Կրեմլի նկատմամբ կիրառելու համար»։

Ինչպես տեսնում ենք, որ Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը խիստ բացասական է ընդունվել արևմտյան լիդերների կողմից:

Իսկ ամեննց անկեղծը հանդես է եկել ամերիկյան CNN-ը, որն փաստացի կարծում է, որ պիտի Թրամփը համաձայնվեր եվրոպական լիդերների հետ և Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի մեջ մտներ, որտեղ, ըստ այդ պարբերականի, Ռուսաստանը կպարտվեր, թեկուզ և մեծ պատերազմի գնով:

Այդ լրատվամիջոցի մոտեցումը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի արկածախնդիր գործիչներ են այսօր կառավարում Եվրոպայում և, ի վերջո, ինչու հենց Եվրոպայից էին դուրս գալիս բոլոր համաշխարհային պատերազմները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 326 անգամ
Լրահոս
Փաշինյանը հաստատել է կուսակցապետություն և անձիշխանություն Դատախազը հայտարարեց, թե 2025 թ. սեպտեմբերին պլանավորված են եղել գործողություններ․ նման տվյալ չկա Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանը ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանի դեմ կիրառել վերջին երեք տարիների ընթացքում ամենախիստ պատժամիջոցները. Ժան-Նոել Բարո Չենք լռելու, պայքարելու ենք մինչև վերջ․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Բաքվի «դատարանը» կալանքի տակ կպահի Սպուտնիկի ղեկավարներին Արևմուտքը ինչպե՞ս պետք է հավասարակշռի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները Երուսաղեմի հրապարակն անվանակոչվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած լուսանկարչի անունով Ռյազանի առևտրի կենտրոնի մոտ պայթյուն է որոտացել, կա զոհ Եվրոպայում երկու ամսվա ընթացքում մահացել է Էրդողանին քննադատող թուրքական մաֆիայի երկու պարագլուխ Համաճարակի վտանգ՝ Նոր Նորքում. կեղտաջրերը հասնում են մինչև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ու ծննդատուն Երևանում անչափահաս տղան BMW-ով հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավոր կա Ադրբեջանի հաջորդ ծրագիրը․ խեղաթյուրում են հայկական Ծիծեռնավանքը Ադրբեջանի սպառնալիքները՝ հայ մշակույթին․ շարունակվում է հայկական գորգերի յուրացման արշավը 2 պատճառ՝ ինչու է ուզում իշխանությունը խուզարկել Մայր Աթոռը. Արա Զոհրաբյան Հայաստանի թուրքական իշխանությունները թքած ունեն հայերին վերաբերող իրավունքների վրա․ Գառնիկ Դավթյան Ալիևն ու Էրդողանն ատամ են ցույց տալիս Ռուսաստանին. Հատկապես լկտիացել է Ալիևը. Թևանյան ՔԿ հաղորդագրության հեղինակները վերապատրաստման կամ կրթվելու դասընթացներ անցնելու շատ լուրջ կարիք ունեն. Փաստաբան «Փաշինյանը ջանում է ինչ-որ իրավական տրամաբանություն հաղորդել արդեն արված ու ծրագրվելիք ապօրինություններին». Իգնատյան Իրավապահների մեջ ևս Մայր Աթոռը պետք է դիտարկվի որպես կարմիր գիծ Ռուսաստանի տրանսպորտի նախկին նախարարն ինքնասպան է եղել Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան Ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի մասնակցել, Վեհափառն էլ չէր կարող հովանավորել. Միքայել արքեպիսկոպոս Նիկոլը հանուն իշխանության պատրաստ է մեռնել, իսկ ինչի՞ է պատրաստ ընդդիմությունը. Ֆարմանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը (Արցախ) Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am