Եվրոպացիներն ու Զելենսկին շոկի մեջ են Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի արդյունքներից

Ինչպես և սպասվում էր, երեկ Պուտինն ու Թրամփը հերթական անգամ հեռախոսազրույց ունեցան, որից հետո երկու կողմն էլ հրապարակեցին դրա արդյունքները:

Ինչպե՞ս արձագանքեցին Կրեմլում

Պուտինը զրույցը որակեց բովանդակալից, անկեղծ և շատ օգտակար։

Նա շնորհակալություն հայտնեց իր ամերիկացի գործընկերոջը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերսկսմանը ԱՄՆ-ի մասնակցության համար։

Մոսկվան կողմ է ռազմական գործողությունների դադարեցմանը, պարզապես անհրաժեշտ է որոշել խաղաղության հասնելու ամենաարդյունավետ ուղիները։

Ռուսաստանը պատրաստ է աշխատել Ուկրաինայի հետ հուշագրի վրա, որը կներառի հրադադարի ռեժիմ։

Ռուսաստանը կառաջարկի և պատրաստ է ուկրաինական կողմի հետ համագործակցել հնարավոր ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ, որը կսահմանի մի շարք դիրքորոշումներ, ինչպիսիք են կարգավորման սկզբունքները, խաղաղության համաձայնագրի հնարավոր կնքման ժամկետները և այլն, ներառյալ՝ որոշակի ժամանակահատվածով հնարավոր հրադադարը, եթե համապատասխան համաձայնություններ ձեռք բերվեն։

Ինչպես տեսնում ենք, Պուտինը Թրամփին որևէ կոնկրետ ժամկետ կրակի դադարեցման մասին խոսք չի տվել:

Ճիշտ հակառակը՝ նշել է, որ որ պիտի դա քննարկվի պատերազմի սկսման պատճառների վերացման հետ փաթեթով:

Ինչպե՞ս արձագանքեցին Սպիտակ տանը

Ըստ Թրամփի, Ռուսաստանի նախագահի հետ զրույցը շատ լավ անցավ։

Սպիտակ տան ղեկավարը նշեց, որ զրույցի արդյունքների մասին տեղեկացրել է Վլադիմիր Զելենսկուն և ՆԱՏՕ-ի գործընկերներին։

Ուկրաինայում հրադադարի պայմանները կարող են քննարկվել միայն հակամարտության երկու կողմերի միջև։

Վատիկանը պատրաստակամություն հայտնեց ընդունել Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները։

Պուտինի հետ զրույցի տոնը հիանալի էր, Ռուսաստանը հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ լայնածավալ առևտրով՝ հակամարտության ավարտից հետո։

Իսկ ինչպե՞ս են արձագանքել եվրոպական լիդերները:

Ներկայացնենք ընդամենը եվրոպական մի քանի ազդեցիկ պարբերականների արձագանքները:

Բրիտանական Financial Times-ը գրում է

Եվրոպացի առաջնորդները ապշած էին, երբ Դոնալդ Թրամփը նրանց հետ կիսվեց Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մանրամասներով, գրում է պարբերականը։

«Թրամփն ասել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո ինքը զրույցի էությունը փոխանցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի և Եվրահանձնաժողովի առաջնորդներին։ Զրույցին ծանոթ աղբյուրը նշել է, որ առաջնորդները ապշած են Թրամփի ասածից»։

Մեկ այլ բրիտանական The Economist-ը նշում է

Պարբերականը բողոքում է, որ Թրամփը բավականաչափ կոշտ չէ Պուտինի հետ։

«Վերջին շաբաթներին Թրամփը սկսել է հարցնել, թե արդյոք Պուտինը չի խաբում իրեն։ Բայց հիմա նա խաբում է նրանց, ովքեր ուզում են, որ նա ավելի կոշտ լինի։

Գրեթե նույն տոնայնությամբ հանդես եկան նաև ամերիկյան պարբերականները:

Ի՞նչ է գրում ամերիկյան Bloomberg-ը

«Տասնմեկ օր առաջ եվրոպացի առաջնորդները ոգևորված էին նախագահ Դոնալդ Թրամփի կոչով՝ Ուկրաինայում 30-օրյա հրադադարի և Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սպառնալիքով։ Երկուշաբթի օրը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը ցույց տվեց, որ այդ հույսերը ապարդյուն էին»։

Ամերիկյան New York Times

«Նախագահ Թրամփը երկուշաբթի օրը հետ կանգնեց Ռուսաստանից Ուկրաինայում անհապաղ հրադադար հայտարարելու իր պահանջից՝ աջակցելով նախագահ Վլադիմիր Պուտինի կոչին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ»։

Այսպիսով, Թրամփը հրաժարվեց Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու իր վերջին սպառնալիքներից, օրինակ՝ երբ ապրիլին խոսեց նոր պատժամիջոցների հեռանկարի մասին։

Ամերիկյան New York Post

Նախագահ Թրամփի հայտարարության մեջ ընդգծվում էր, որ Ռուսաստանը ցանկանում է վերսկսել լայնածավալ տնտեսական գործունեությունը Միացյալ Նահանգների հետ, և ոչինչ չէր ասվում երկրորդական պատժամիջոցների մասին, որոնք Թրամփը նախկինում քննարկել էր Կրեմլի նկատմամբ կիրառելու համար»։

Ինչպես տեսնում ենք, որ Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը խիստ բացասական է ընդունվել արևմտյան լիդերների կողմից:

Իսկ ամեննց անկեղծը հանդես է եկել ամերիկյան CNN-ը, որն փաստացի կարծում է, որ պիտի Թրամփը համաձայնվեր եվրոպական լիդերների հետ և Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի մեջ մտներ, որտեղ, ըստ այդ պարբերականի, Ռուսաստանը կպարտվեր, թեկուզ և մեծ պատերազմի գնով:

Այդ լրատվամիջոցի մոտեցումը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի արկածախնդիր գործիչներ են այսօր կառավարում Եվրոպայում և, ի վերջո, ինչու հենց Եվրոպայից էին դուրս գալիս բոլոր համաշխարհային պատերազմները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 386 անգամ
Լրահոս
Թուրքիան և Հունաստանը մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի «Toyota»-ն անցել է խաչմերուկը, բախվել բնակչի քարե շինությանը ու մասամբ փլուզել այն Թուրքիան Ադրբեջան է արտաքսել ընդդիմադիր գործիչ և նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլիին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հիշատակված Նարեկ Ամբարյանը ԶՊՄԿ նախկին պաշտոնյա է. Արայիկ Մարգարյան Արևմտյան ԶԼՄ-ները չեն թաքցնում, որ Վենսի այցի նպատակը Հայաստանի ԱԷԿ-ը փակելուն էր միտված, իսկ Փաշինյանի գլխավոր խնդիրը ընտրություններն են եղել Ըստ ամերիկյան American Thinker պարբերականի՝ ԱՄՆ-ն Հայաստանը փորձում է դարձնել իր հակաչինական հենարանն Անդրկովկասում Երևանում «Mercedes G»-ն բախվում է պարեկի ծառայողական ավտոմեքենային․ պարեկը և քաղաքացին հրաշքով են փրկվում Տեր Գարեգինին թույլ չեն տալիս գնալ եկեղեցի․ տեր Վրթանեսը` թեմի խնդիրների մասին. Sputnik Արմենիա Բժիշկները տարակուսած են այսօր ստացած ապահովագրական առաջին աշխատավարձից, որը մոտ երեք անգամ ցածր է նախկինից. Անուշ Պողոսյան Վստահ եմ, որ մարտի 1-ի նախընտրական փաթեթը Օսիպյանով չի ավարտվելու. Նաիրա Զոհրաբյան Թուրքիայի և Կատարի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր Ինչ հոդվածներով են մեղադրանք առաջադրել Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին Ինչ ազդեցություն կունենան ԱՄՆ ներդրումները Հայաստանում ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցության ֆոնին Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ հարաբերությունների տեսանելի բարելավման մասին Երևան-Գյումրի ճանապարհին մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել Սահմանադրությունն 8 տարվա ընթացքում աջ ու ձախ պղծnղների, Ալիևի պահանջով այն փոխելու պատրաստների, «Կառավարությունը ես եմ» հայտարարողների փարիսեական լացուկոծը տպավորիչ է. Աշոտյան «Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են ներկայացվել Մոռացել են՝ ընդդիմադիրներին զորակոչել էին հավաքների ու նույն ժամանակ էլ «պատահական» ծավալվել էր ադրբեջանական ագրեսիան․ դիտարկում Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զելենսկու հետ հանդիպումը միայն Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը ուժի մեջ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am