Կապիկի ծաղիկի ցանը հաճախ սկսվում է դեմքից և տարածվում ամբողջ մարմնի վրա. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն

Կապիկի ծաղիկը վիրուսային հիվանդություն է, որի հարուցիչը օրթոպոքսվիրուսների ընտանիքին պատկանող կապիկի ծաղիկի վիրուսն է: Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նշել է, որ 2022թ․ հունվար- 2024 թ․ ապրիլ ժամանակահատվածում ԱՀԿ կողմից զեկուցվում է 117 երկրներում կապիկի ծաղիկի ավելի քան 97,000 հաստատված և 186 մահվան դեպքի մասին։ Կապիկի ծաղիկի դեպքերի զգալի մասն արձանագրվել է ՄԻԱՎ-ով ապրող անձանց շրջանում։

Վիրուսի բնական շտեմարանը դեռևս անհայտ է: Տարբեր փոքր կրծողներ, կաթնասուններ, ինչպիսիք են սկյուռներն ու կապիկները, ընկալունակ են վիրուսի հանդեպ և կարող են տարածել վարակը:

Կապիկի ծաղիկը մարդուց մարդուն փոխանցվում է վարակված անձի հետ սերտ շփման միջոցով, սեռական ճանապարհով, հնարավոր է մորից պտղին փոխանցում: Մարդիկ, որոնք ունեն բազմաթիվ սեռական զուգընկերներ նաև տղամարդիկ, որոնք սեռական հարաբերություն են ունենում տղամարդկանց հետ ենթարկվում են Կապիկի ծաղիկով հիվանդանալու ավելի բարձր ռիսկի:

Կապիկի ծաղիկի ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս մեկ շաբաթվա ընթացքում, բայց կարող են սկսվել վարակվելուց հետո 1-ից մինչև 21 օր անց: Հիվանդության ախտանիշները սովորաբար տևում են 2-4 շաբաթ, բայց կարող են ավելի երկար տևել թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ:Կապիկի ծաղիկի բնորոշ ախտանիշներն են՝ ցան, ջերմության բարձրացում, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, ընդհանուր թուլություն, ավշային հանգույցների մեծացում:

Կապիկի ծաղիկի ցանը հաճախ սկսվում է դեմքից և տարածվում ամբողջ մարմնի վրա՝ ներառյալ ձեռքերի ափերը և ոտքերի ներբանները: Այն կարող է հայտնվել նաև մարմնի այլ մասերում, որտեղ շփում է տեղի ունեցել, օրինակ՝ սեռական օրգանների, աճուկային շրջաններում, բերանի խոռոչում, կոկորդում: Ցանը սկսվում է հարթ վերքերի տեսքով, դրանք վերածվում են հեղուկով լցված բշտիկների, որոնք քոր և ցավ են առաջացնում: Հետագայում բշտիկները չորանում են և ծածկվում կեղևներով:

Կապիկի ծաղիկով հիվանդ մարդիկ մնում են վարակիչ մինչև բոլոր կեղևների թափվելը և վերքերի ապաքինվելը:

Կապիկի ծաղիկի բարդություններն են՝ թարախակույտեր կամ մաշկի լուրջ վնասվածքներ, թոքաբորբ, եղջերաթաղանթի վնասում՝ տեսողության կորստով, ջրազրկում կամ թերսնուցում, գլխուղեղի բորբոքում (էնցեֆալիտ), սրտամկանի բորբոքում (միոկարդիտ), ուղիղ աղիքի, սեռական օրգանների կամ միզուղիների երկրորդային բակտերիալ բորբոքում: Մահացությունը կազմում է 3-6 %:

Երեխաները, հղիները և թուլացած իմունային համակարգ ունեցողները, ներառյալ ՄԻԱՎ-ով ապրողները, գտնվում են ավելի բարձր ռիսկի խմբում հիվանդության ծանր ընթացքի և բարդությունների զարգացման առումով:

Մինչ օրս կապիկի ծաղիկի ապացուցված, արդյունավետ հակավիրուսային բուժում չկա: Կապիկի ծաղիկի բուժումը ներառում է՝ ցանի խնամք և հիգիենա, ցավի թեթևացում, ախտանշանային բուժում և բարդությունների կանխարգելում:

Կանխարգելման նպատակով կիրառվում է պատվաստանյութ, որը պաշտպանում է վարակից և հիվանդության ծանր ընթացքից: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստանյութերի օգտագործումը նրանց համար, ովքեր առավել մեծ ռիսկի են ենթարկվում բռնկման ժամանակ:

դիտվել է 141 անգամ
Լրահոս
Էջմիածնի ավագանու ընտրությունները տիպիկ օրինակ է, թե ինչպես է ՔՊ-ն վերաբերվում պետական համակարգին ՀՅԴ-ն կհստակեցնի անելիքներն ու կընտրի նոր Գերագույն մարմին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի․ Լեւոն Տեր-Պետրոսյան ՔՊ–ն բոյկոտեց Էջմիածնի ավագանու նիստը Կլինիկական վտանգավոր իրավիճակ. Հակոբ Ավետիքյան Իրանն այս անգամ ավելի հզոր պատասխան կտա Իսրայելին, քան երբևէ․ Mehr Հունիսի 16-22-ը Կաթողիկոսի օրհնությամբ դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի լուսամուտի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱԷՄԳ Կառավարիչների խորհուրդն ընդունել է բանաձև, ըստ որի՝ Իրանը չի կատարում միջուկային պարտավորությունները. Թեհրանն արձագանքել է ՌԴ–ն գերությունից վերադարձրել է զինծառայողների հերթական խմբին. ՊՆ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա ու հանդիպելու է Էրդողանի հետ Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով 1 տարի առաջ այս օրը ոստիկանությունը տասնյակներով լուսաձայնային նռնակներ նետեց խաղաղ ցուցարարների վրա. Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել․ Վարազդատ Հարությունյան Եկեղեցու և կաթողիկոսի կեցվածքը ճիշտ է՝ չարձագանքել Փաշինյանի և նրա թիմակիցների վայրահաչոցներին, բայց քաղաքացիները Նիկոլին պետք է ցույց տան, որ եկեղեցին միայնակ չէ». Գագիկ Համբարյան Պուտինը միգրացիոն պահանջներից ազատել է ՌԴ-ում սովորող ԱՊՀ երկրների զինվորականներին Հնդկաստանում ավիաաղետի հետևանքով nղջ մնացածներ չկան. ոստիկանություն «ՔՊ-ականնե՛ր, ձեզ համար ահազանգ չի՞՝ Աննան թռնում է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հայաստանի առաջին կենակիցը՝ Աննան Չինաստանից փախչելու է»․ Էլեանորա Մանանդյան (video) Խոսք ունեմ ասելու «Կյանքի խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանին․ Հայկ Նահապետյան (video) «Հիմա էլ եք պնդու՞մ, որ Արցախը Հայաստան է և վերջ»․ ՏԿԵ նախարարին հիշեցրին իր գրառումը (video) Զոհերի մեջ մայր ու որդի կան. նոր մանրամասներ՝ Ճամբարակի ողբերգական պայթյունից #ՀԻՄԱ․ Աննա Հակոբյանի Չինաստան գնալու մեջ խորհրդավոր մի դրվագ կա․ Հարութ Սասունյան (video) Թրամփը դուրս է բերում իր անձնակազմի մի մասին Մերձավոր Արևելքից Ամիրխանյա՛ն, Վարդան Պետրոսյա՛ն, վախենում եք՝ Նիկոլը ձեր ականջները «մեխի պատի՞ն»․ Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am