Այրվել է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 1-ը՝ բետոնախառնիչ․ ՆԳՆ–ն մանրամասներ է հայտնել

Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Այս մասին հայտում է ՆԳՆ ՓԾ–ն։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։
Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։