Սամվել Բաբայանի մամուլի ծառայության հայտարարությունը՝ ի պատասխան ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի բանախոսության

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն օրերս հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ «միֆերը ջարդելու» բանախոսությամբ, որի ընթացքում ունկնդիրներին և լայն հասարակությանը մատուցել է ակնհայտորեն խեղաթյուրված տեղեկատվություն։

 Լ. Զուրաբյանը մասնավորապես համոզում էր, թեև ԼՂՀ նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը «չգիտես ինչու» հայտարարել է, որ ինքը չի ստորագրել զինադադարի մասին փաստաթուղթ, այնուամենայնիվ, 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի մասին եռակողմ հայտարարության տակ հենց նրա ստորագրությունն է։

Այս կապակցությամբ Լ. Զուրաբյանի պնդումները թերևս համոզիչ կարող էին լինել ԼՂ հակամարտության շուրջ պատմաքաղաքական զարգացումների և դրանց ժամանակագրության վերաբերյալ ոչ խորքային գիտելիք ունեցող շրջանակների համար։ Իսկ պատմական իրողությունն այն է, որ 1994թ. Ս. Բաբայանի, որպես ԼՂՀ ՊԲ հրամանատարի, կողմից ստորագրվել է հրադադարի ոչ թե մեկ, այլ երկու փաստաթուղթ (կցվում են), որոնք կրել են ժամանակավոր բնույթ՝ մինչև զինված հակամարտության դադարեցման մասին քաղաքական համաձայնագրերի կնքումը։


Մասնավորապես,

1994 թվականի Մոսկովյան (փետրվարի 18) և Բիշքեկյան (մայիսի 5) արձանագրությունների հիման վրա ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովին, ՌԴ արտգործնախարար Անդրեյ Կոզիրևին, ՌԴ նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովին հղված եռակողմ նամակներով 1994 թվականի մայիսի 12-ին հաստատվել է հրադադար։ Այս փաստաթղթի 3-րդ կետով նախատեսվում էր, որ կողմերը (Ադրբեջանը, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը) 10-օրյա ժամկետում՝ ոչ ուշ, քան մինչև մայիսի 22-ը, պետք է ստորագրեին զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր, ինչը, սակայն, սահմանված ժամկետում տեղի չունեցավ, քանի որ ադրբեջանական կողմն այն համարեց կապիտուլյացիա։

 Քանի որ այսպիսի իրավիճակը հնարավորություն էր տալիս ԼՂհ ՊԲ-ին ցանկացած պահի վերսկսել ռազմական գործողությունները, միջնորդները 1994թ. հուլիսին հանդես եկան նոր համաձայնագրի ստորագրման նախաձեռնությամբ։ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հուլիսի 26-ին ստորագրված սույն համաձայնագրով էլ նախատեսվում էր 30-օրյա ժամկետում կնքել Մեծ քաղաքական համաձայնագիր, ինչը ևս չստորագրվեց ադրբեջանական կողմի քաղաքական խուսանավման պատճառով։

Այսինքն՝ Ս. Բաբայանը երբևիցե չի ստորագրել հակամարտության կարգավորման կամ ռազմական գործողությունների լիակատար դադարեցման շուրջ որևէ փաստաթուղթ, այլ բացառապես կրակի դադարեցման մասին ժամանակավոր համաձայնագրեր, որոնց ընթացքում պիտի ստորագրվեր քաղաքական համաձայնագիր։

Բացի այս, Լ. Զուրաբյանը հանդես է եկել նաև 1993 թվականի ռազմական օպերացիաների, դրանց հետևանքով զոհերի քանակի, տարածքային կորուստների, Միրբաշիրի ուղղությամբ իբր թե ձախողված ռազմագործողությունների շուրջ հայտարարություններով, որոնք մանիպուլացնում են հանրային գիտակցությունը և ստվեր նետում հայկական բանակի ձեռքբերումների վրա։

Լ. Զուրաբյանը բավարար չափով տեղեկացված չէ ռազմական գործողությունների ժամանակագրությունից. նրա կողմից 1994թ. վերագրվող զարգացումները՝ ադրբեջանական կողմի պատրաստվածություն և աննախադեպ առաջխաղացում, մի քանի ուղղությամբ համաժամանակյա հարձակումներ, ավելի քան 2000 զոհ և այլն, վերաբերելի են 1994 թվականին։

Հորադիզի օպերացիայի մասին խոսելիս բանախոսը, հղում անելով իր քաղաքական գործընկերոջը, հայտարարում է, որ հայկական կողմը չի հաջողել վերադարձնել Ադրբեջանի կողմից գրավված բոլոր տարածքները և մատնանշում է Հորադիզի կայանը։ Հանուն ճշմարտության պետք է նշել, որ ռազմական ղեկավարությունը մարտավարական հնարք է կիրառել և, Հորադիզի կայանի փոխարեն, գրավել հայկական վերահսկողության տակ երբևիցե չեղած այնպիսի տարածքներ, ինչպիսիք են Թալիշ-Մատաղիս հատվածը, Մարտակերտի շրջանի հարթավայրային տարածքները, Աղդամի շրջանի 18 գյուղ։

Ինչ վերաբերում է Միրբաշիրի ուղղությամբ իբր թե ձախողված ռազմական գործողություններին, ապա պետք է ասել, որ այդ ուղղությամբ միայն մեկ օպերացիա է մշակվել, սակայն զենք-զինամթերքի մատակարարման վրա դրված արգելանքի պատճառով չի նախաձեռնվել։ Այս օպերացիայի գաղափարն, ի դեպ, ի հայտ բերեց Հայաստանի և ԼՂ-ի ռազմական ու քաղաքական ղեկավարության մարտավարական նպատակների անմիաբանությունը. թեև ԼՂ ՊԲ-ն շահեկան դիրքում էր գտնվում, այնուամենայնիվ օպերացիայի համար կենսական նախապայման էր սպառազինությունը, ինչը մերժվեց Երևանի կողմից։ ՀՀ պաշտպանության նախարարը հեռացվեց՝ «գործուղվելով» ԼՂ, իսկ ՀՀ ՊՆ ապառազինության վարչության պետը պաշտոնանկ արվեց։ Նպատակն ակնհայտ էր՝ խափանել սպառազինության մատակարարումը և կանխել Միրբաշիրի ռազմական օպերացիայի իրագործումը։ Ավելին՝ զինամթերքի պահեստները զմռսելուց հետո պետնախարարի անունից ստուգիչ աշխատանքներ մեկնարկեցին։

Թեև պատմական փաստերն առավել խոսուն են, քան առանձին անհատների սուբյեկտիվ մեկնաբանությունները, Ս. Բաբայանն, այնուամենայնիվ, ըմբռնումով է մոտենում ՀԱԿ փոխնախագահի անձնական դատողություններին, քանի որ դրանք դիտարկում է 2026թ. քաղաքական իրադարձությունների նախօրեին ՀԱԿ-ի դիրքավորվելու ջանքերի համատեքստում։ Միևնույն ժամանակ, Ս. Բաբայանն այս փուլում նպատակահարմար չի համարում փակագծեր բացել և խորհուրդ է տալիս Լ. Զուրաբյանին պատմության փշրանքները չփոշիացնել կարճաժամկետ և անփառունակ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Հակառակ պարագայում կարող են լինել բացահայտումներ, որոնք, առավել ևս՝ քարոզչական արշավին ընդառաջ, պատիվ չեն բերի քաղաքական մի շարք շրջանակների։

19.05.2025թ.

ք. Երևան

դիտվել է 325 անգամ
Լրահոս
«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, Լարսում իրավիճակը սարսափելի է (video) Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ» Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ողջ գիշեր քննվել է Ղազինյանի կալանքի միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am