Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Նովոօլենովկան և Մարյինոն

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Նովոօլենովկա և Սումիի մարզի Մարյինո բնակավայրերը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումների ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոօլենովկա բնակավայրը», – ասվում է գերատեսչության ամփոփագրում:
Իր հերթին, Սումիի մարզի Մարյինո բնակավայրը վերահսկողության տակ է վերցվել «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումների կողմից։