Որ ճանապարհով կգնա Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը հայկական Զելենսկին է։ Բոլոր առումներով։ Նա Զելենսկու պես պատերազմ ու պարտություն բերեց, դարձավ հազարավոր զոհերի ու տարածքային կորուստների պատճառ։

Նիկոլը զելենսկիություն է անում աշխարհքաղաքական առումով՝ սեփական երկիրը դարձնելով մանրադրամ հակառուսական (մեր դեպքում նաև հակաիրնական) խաղերում։

Նիկոլի զելենսկիությունը երևում է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանին քծնելու և սեփական աթոռը Էրդողանի միջոցով պահելու ցանկության մեջ։

Հիմա Նիկոլն ու Զելենսկին մի խնդիրն են լուծում։ Նույն խնդիրը։ Փորձում են իրենց կաշին փրկել։ Իրենց համար կա երկու տարբերակ։ Արժանանալ Բելառուսի նախագահացու Տիխանովսկայայի ճակատագրին (Նիկոլն օրերս «ոտքի վրա» հանդիպել էր նրան)։ Կամ էլ՝ համառել ու վերջում ընկնել Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլու օրը։

Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այն ինչ արել է Հայաստանի ու Արցախի դեմ, ի վերջո ծանր է նստելու իր վրա։ Դրա համար էլ կառչած է աթոռից ու ՀՀ–ն մտցնում է Թուրքիայի տակ։ Ինքը համաձայն է անգամ Հայաստանի ոչնչացմանը, միայն թե պատասխան չտա իր արածների համար։ Խաղաղության մասին նրա ճամարտակությունները ձևի համար են։ Ժամանակ շահելու և դյուրահավատներին խաբելու միջոց։ Նա բացառապես իր անձնական հարցերն է լուծում։ Մնացածի վրա՝ թքած։

Նիկոլը հայտնվել է թակարդում՝ թակարդի մեջ պահելով նաև Հայաստանը։

Պատասխանատու և ողջամիտ քաղաքական մարդիկ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Նիկոլը հեռանա՝ իր հետևից ավերակներ չթողնելով։ Դա շատ բարդ, բայց լուծելի խնդիր է։ Պետք է Հայաստանն ավելի շատ սիրել, քան ատել Նիկոլին։ Վերջինիս պետք է հեռացնել իշխանությունից, բայց առանց ցնցումների, որպեսզի արանքում երկիր չկորցնենք։

Նիկոլն առայժմ կարող է մասնակցել իր հեռացման գործընթացին։ Հետո արդեն ուշ կլինի։ Ուշ՝ իր համար։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 374 անգամ
Լրահոս
Դոստոևսկին դիպուկ նկարագրում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը. Իրանի ԱԳՆ Երևանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը 2151 ՃՏՊ՝ 6 ամսում. զոհվել է 114 մարդ, վիրավորվել 3127–ը Ադրբեջանական ծագումով ռուսաստանցի փաստաբան Փաշաևի որդին անցնում է սպանության և խարդախության գործով Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Օգոստոսի 15-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը հաստատվել է դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ օրերից մեկը Հանրային հեռուստաընկերության դեմ հայցս բավարարվել է, Պետրոս Ղազարյանի հորինած նկատողությունները, որոնց տակ ստորագրել էր Մարգարիտա Գրիգորյանը, անհիմն են. Հասմիկ Առաքելյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Ռիբալսկոյե բնակավայրի նկատմամբ. ՌԴ ՊՆ Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել Հայտնաբերվել է 19-ամյա երիտասարդը, ով իր մոտ եղած գազային ատրճանակից անկանոն կրակոցներ էր արձակել Լեհաստանը կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի միասնության ապահովման գործում, որպեսզի մենք ստիպված չլինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև․ Տուսկ Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան Ինչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան ԻՀՊԿ հրամանատար. Իրանը ծնկի է բերել «աշխարհի պատմության մեջ ամենազինված բանակին» 21-րդ դարում մարդիկ սովից մահանում են Հայաստանում․ Արեգ Սավգուլյան ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ Նորատուսցի Ալիկը՝ կրիմինալ նոր սկանդալո՞ւմ Թիվ 35 երթուղու ավտոբուսը հարվածել է հետիոտնին ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը ԱԹՍ-ների և արհեստական բանականության միջոցով Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվեցին․ երկուսն էլ կալանավորվել են Գլենդելում 5 հայի են ձերբակալել ԱՄՆ-ն ամբողջությամբ դուրս կբերի զորքերն Իրաքից Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am