Ֆրանսիայի նախագահը վստահ է, որ Թրամփը կարձագանքի Պուտինի ցինիզմին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը՝ մայիսի 17-ին, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հայտարարել է, որ «վստահ է», որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը «կարձագանքի» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ցինիզմին»՝ Ուկրաինայի վրա ռուսաստանյան անօդաչու թռչող սարքի նոր հարվածից հետո, հաղորդում է BFMTV-ն։
«Բախվելով նախագահ Պուտինի ցինիզմին՝ ես հավատում եմ, նույնիսկ վստահ եմ, որ նախագահ Թրամփը, անհանգստացած լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգների հեղինակությամբ, կարձագանքի», - հայտարարել է նա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։