Հռոմի պապ․ ամուսնությունը միություն է կնոջ և տղամարդու միջև

Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանի դիվանագիտական կորպուսին ուղղված իր ելույթում արտահայտել է իր դիրքորոշումը միասեռ ամուսնությունների և աբորտների վերաբերյալ։
Իր ելույթում նա վերահաստատել է Եկեղեցու կողմից ընտանիքի սահմանումը՝ որպես «տղամարդու և կնոջ միջև տևական միության» վրա հիմնված։
Նորընտիր Հռոմի պապը նաև անդրադարձել է միջազգային հարաբերությունների կարևորությանը և ողջունել միջկրոնական երկխոսությունը որպես համաշխարհային խաղաղության հասնելու կարևոր գործիք։