Ճանապարհը մեկն է

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջերս մեզանում կարելի է հանդիպել, ըստ իս, արմատապես սխալ մի տեսակետի, թե Արցախի կորստից հետո պետք է վերանայել Հայաստանի Հանրապետության գոյության և զարգացման տեսլականն ընդհանրապես՝ գնալ, այսպես կոչված, «չորրորդ հանրապետության», որն, ի դեպ, ոմանց ուղեղում, պատկերավոր ասած, բացառապես «առատ երշիկի երկիր» է։

Նշված սխալը գալիս է այն սկզբնապես ոչ ճշգրիտ ընկալումից, թե Հայաստանի Հանրապետությունն, ի հաշիվ սեփական շահի, տասնամյակներ շարունակ սպասարկել է արցախյան հիմնախնդիրը, ուստի պետք է վերանայվի մեր պետության գործառութային իմաստն ամբողջովին։

Իրականում նման բան չկա՝ Հայաստանի Հանրապետությունը սպասարկել է ոչ թե արցախյան հիմնախնդիրն, այլ հենց հայկական պետականության և Հայկական լեռնաշխարհի արևելյան անկյունում՝ Հայաստանի և Արցախի հանրապետություններում, մնացած հայության անվտանգության միասնական և նույնական խնդիրը, որը ցանկացած պետության առաջնային պարտականություններից է։

Այժմ արդեն հենց Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական նկրտումների ակնհայտ խորապատկերին պարզ է, որ թշնամու համար առնվազն չի եղել, առանձին վերցրած, Արցախի հարց, այլ եղել է հենց միասնական հայկական խնդիր, որի արցախյան հատվածի «լուծումից» հետո, այժմ հերթը հայաստանյան մասինն է։

Հետևաբար, Հայաստանի Հանրապետության համար անվտանգության ապահովման խնդիրը չի փոխվել, այլ զուտ էլ ավելի է բարդացել, իսկ այն լիարժեքորեն լուծելու համար կա մեկ ճանապարհ՝ մեզ համար գոյութենական վտանգ ներկայացնող Բաքվի բարբարոսական վարչախմբի հնարավոր թուլացումը, իսկ լավագույն հեռանկարում՝ ամբողջական տապալումը»։

դիտվել է 515 անգամ
Լրահոս
ԱԷՄԳ Կառավարիչների խորհուրդն ընդունել է բանաձև, ըստ որի՝ Իրանը չի կատարում միջուկային պարտավորությունները. Թեհրանն արձագանքել է ՌԴ–ն գերությունից վերադարձրել է զինծառայողների հերթական խմբին. ՊՆ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա ու հանդիպելու է Էրդողանի հետ Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով 1 տարի առաջ այս օրը ոստիկանությունը տասնյակներով լուսաձայնային նռնակներ նետեց խաղաղ ցուցարարների վրա. Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել․ Վարազդատ Հարությունյան Եկեղեցու և կաթողիկոսի կեցվածքը ճիշտ է՝ չարձագանքել Փաշինյանի և նրա թիմակիցների վայրահաչոցներին, բայց քաղաքացիները Նիկոլին պետք է ցույց տան, որ եկեղեցին միայնակ չէ». Գագիկ Համբարյան Պուտինը միգրացիոն պահանջներից ազատել է ՌԴ-ում սովորող ԱՊՀ երկրների զինվորականներին Հնդկաստանում ավիաաղետի հետևանքով nղջ մնացածներ չկան. ոստիկանություն «ՔՊ-ականնե՛ր, ձեզ համար ահազանգ չի՞՝ Աննան թռնում է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հայաստանի առաջին կենակիցը՝ Աննան Չինաստանից փախչելու է»․ Էլեանորա Մանանդյան (video) Խոսք ունեմ ասելու «Կյանքի խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանին․ Հայկ Նահապետյան (video) «Հիմա էլ եք պնդու՞մ, որ Արցախը Հայաստան է և վերջ»․ ՏԿԵ նախարարին հիշեցրին իր գրառումը (video) Զոհերի մեջ մայր ու որդի կան. նոր մանրամասներ՝ Ճամբարակի ողբերգական պայթյունից #ՀԻՄԱ․ Աննա Հակոբյանի Չինաստան գնալու մեջ խորհրդավոր մի դրվագ կա․ Հարութ Սասունյան (video) Թրամփը դուրս է բերում իր անձնակազմի մի մասին Մերձավոր Արևելքից Ամիրխանյա՛ն, Վարդան Պետրոսյա՛ն, վախենում եք՝ Նիկոլը ձեր ականջները «մեխի պատի՞ն»․ Զոհրաբյան (video) Լավ ենք պրծել, որ Չարբախի գրանցում չունի․․․ «Մտավորականնե՛ր, մի՛ վախեցեք, Նիկոլը ձեզ չի սատկացնելու». Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչն է Հայաստանում անհանգստացնում ղրղզ, մոնղոլ, ուգանդացի, նեպալցի, ինդոնեզացի․․․ բնապահպան ակտիվիստներին․ ի՞նչ կապ կարող է ունենալ սրանց հետ Ալիևը Դաժան դեպք․ Խեղդել, ապա մորթազերծ էր արել իր շանը Ճամբարակում պայթյունից տուժածներից մեկի կյանքը ևս փրկել չի հաջողվել. ԱՆ Փաշինյանի «լափածը» համահայկական հիմնադրամից․ Արա Վարդանյան (video) «Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ»․ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ավելի քան 100 մարմին է դուրս բերվել Հնդկաստանում ինքնաթիռի կործանման վայրից Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում խոսել է քառօրյա պատերազմի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am