Ովքեր են ներկա Հռոմի պապ Լեւոն XIV-ի երդմնակալության արարողությանը

Ինչպես արդեն հայտնել ենք, Վատիկանում մեկնարկել է Հռոմի նորընտիր պապ Լեւոն XIV-ի երդմնակալության արարողությունը։
Վատիկանի տվյալներով՝ պապի գահակալությանը պետք է ժամանեն 156 երկրների եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ շուրջ 30 պետությունների ղեկավարներ:
Երդմնակալության արարողության հյուրերի թվում են ԱՄՆ փոխնախագահ Վենսը, պետքարտուղար Ռուբիոն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լեյենը, Իտալիայի վարչապետ Մելոնին, Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը, Բելգիայի թագավոր Ֆելիպեն, Ուկրաինայի նախագահ Զելենսկին։