Բռնի տեղահանության պատճառով շուրջ 120․000 արցախահայեր զրկված են իրենց թանգարաններ այցելելու իրավունքից

Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է, իսկ օրվա խորագիրը՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում»։

«Այսօր, երբ աշխարհի ավելի քան 160 երկրներում նշվում է թանգարանների միջազգային օրը, Արցախի Հանրապետության թանգարանները, իրենց հազարավոր արժեքներով ու ցուցանմուշներով օտարված են սեփական ժողովրդից։

Բռնի տեղահանության պատճառով շուրջ 120․000 արցախահայեր զրկված են իրենց թանգարաններ այցելելու, սեփական պատմության ու մշակույթի լավագույն արժեքների հետ հաղորդակցվելու և դրանցով սերունդներին կրթելու իրավունքից։

Մինչ 2020 թվականի 6 շաբաթյա պատերազմը և 2023-ի Արցախի ամբողջական հայաթափումը Արցախի Հանրապետության տարածքում գործում էին շուրջ երեք տասնակի հասնող պետական ու մասնավոր թանգարաններ ու ցուցասրահներ:

Շուշին, որպես Արցախի մշակութային կենտրոն հագեցած էր թանգարանային մեծ ֆոնդով․ այստեղ էին գործում էին գործում «Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը», «Շուշիի պատմության թանգարանը», «Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը», «Շուշիի գորգերի մասնավոր թանգարանը», «Շուշիի հայկական դրամի մասնավոր թանգարանը», Նարեկացի արվեստների միությունը՝ իր բացառիկ հավաքածուներով, Արվեստի կենտրոնի թանգարանը, Արցախյան առաջին պատերազմի հերոս, ազատամարտիկ-հրամանատար Վարդան Ստեփանյանի (Դուշման) տուն-թանգարանը։

Կարևոր նշանակության թանգարաններից էին Ստեփանակերտում գտնվող «Արցախի պետական երկրագիտական թանգարանը», «Զոհված ազատամարտիկների հարազատների միություն թանգարանը», «Անհետ կորած ազատամարտիկների թանգարանը»։

Առանցքային նշանակության էին «Տիգրանակերտ» պատմահնագիտական պետական արգելոց թանգարանը, «Տողի Մելիքական ապարանք»-ը։

Հադրութում էր գտնվում «Արթուր Մկրտչյանի անվան երկրագիտական թանգարանը», իսկ Տումի գյուղում՝ դրա մասնաճյուղ «Թևան Ստեփանյանի անվան թանգարանը»։ Հադրութի Մեծ Թաղեր գյուղում էր գտնվում ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի (Խուդյակով) տուն թանգարանը։

Արժեքավոր հավաքածուներով հարուստ էին նաև Ասկերանի, Մարտունիի, Քաշաթաղի, Քարվաճառի պատմաերկրագիտական թանգարանները, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի հուշարձան-թանգարանը, Մարտակերտի փառքի սրահը, Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում՝ հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանի թանգարանը և այլն։

Հարկ է նշել, որ Արցախի մի շարք թանգարաններ, մինչ 2020 թվականի պատերազմը և դրան հետևող բռնի տեղահանումը մասնակցում էին «Թանգարանային գիշեր» տոնակատարությանը՝ բացելով իրենց դռները հասարակության առջև, իսկ մայիսի 18-ին տոնում էին թանգարանների միջազգային օրը՝ կազմակերպելով մշակութային ու կրթական միջոցառումներ։

2020թ. ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Շուշիի անկման հետևանքով դադարեցին գործել Շուշիի թանգարանները, իսկ քանդակների պուրակի 5 տասնակից ավել քանդակները անհետացել են։ Ադրբեջանցի զինվորականների թիրախում է հայտնվել Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը, ոչնչացվել է Հադրութի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը, պայթեցվել է Արթուր Մկրտչյանի անվան երկրագիտական թանգարանը, ոչնչացված է Արմենակ Խանփերյանցի (Խուդյակով) տուն-թանգարանը։

«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է Արցախի ժողովրդին պատկանող թանգարանային նմուշների ոչնչացումն ու թալանը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը երաշխավորել բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքը և պաշտպանել իրենց մշակութային կենտրոններ մուտքի և դրանց հետ հաղորդակցման հիմնարար իրավունքը՝ ամրագրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ և ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի» 15-րդ հոդվածներով»,- նշված է ԼՂ փախստականների իրավապաշտպան միության հայտարարության մեջ։

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի կենտրոնին. կան զոհեր ու վիրավորներ Թրամփը հայտնել է իրանական 28 ականադիր նավ խոցելու մասին Բահյրենն Իրանի համար լրտեսության կասկածանքով 4 մարդ է ձերբակալել Ռիսկ չեք անու՞մ․ Կոնկրետ անուն ասեք՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարողների․ հարց՝ Փաշինյանին (video) Դրոնները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ԵԽ-ի 36 պատգամավորներ Կալասից պահանջել են Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության վերագնահատում Բյուրեղավանում ավտովերանորոգման կետում աշխատանքներ կատարելիս պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայում Իրանի դեսպանը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել ապահովել տարածաշրջանի անվտանգnւթյունը Հպարտանալ ուժով պարտադրված քայլով․․․ Իրական Հայաստանը․ Արթուր Խաչատրյան «Ա՛յ համբա՛լ, մահվան ավտոբուսդ նստիր ու գնա՛...»․ մանկավարժը պոռթկաց (video) «Կամ ասում ես՝ ովքեր են գործակալները, կա՛մ էդ թուղթը մտցնում եք ձեր բերանը»․ Անժելա Թովմասյան (video) 2026 թվականի փետրվարը շատ տաք էր և տեղումնառատ Հայաստանի համար Իսրայելը հարվածել է Իրանի «Թալեգան» միջուկային օբյեկտին Red Store-ից գնումներ կատարելիս մաքսիմալ զգոն եղեք. ձեզ խաբում են. Արամ Գևորգյան Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական են հրավիրել «Ճի՞շտ ենք հասկանում՝ ով տվեց Արցախի անունը, ճնշումների է ենթարկվելու՞»․ Փաշինյանի արձագանքը (video) Ամենաշատ զոհերը ձեր օրոք են եղել․ խաղաղություն բառն ու՞մ վրա եք ծախում․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Նիկոլը նոր հողեր է տալի՞ս Ալիևին (video) Սաբա՛բ, քո տիրոջ... հիմա ու՞մ վրա եք մունաթ գալիս, ի՞նչ եք անում․ Մեսրոպ Մանուկյան (video) Էդ դուք եք էս թշնամությունը բերել՝ Փաշինյանի հետ․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) «Փաշինյանն իր մոտ պահած 1 տոննա կոկայինն ինչպես է «գցում» Քեթրինի Միհրանի գրպանը» (video) Ավինյանը սելֆի էր անում, ասում էր՝ ոչինչ չկա, բայց Սև լճում ներխուժում էր եղել, հետո ընդունեցին դա (video) Փաշինյանը փորձում է արևմտյան կենտրոններից ստանալ Հայաստանի ներսում ռեպրեսիաներ իրականացնելու լեգիտիմություն, «կանաչ լույս». Սուրենյանց Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 միավոր անշարժ գույք. Sputnik Արմենիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am