Մահացու վտանգավոր ուռուցք է, որն անպայման պետք է վերացվի. Իրանի առաջնորդ

Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի միջամտել Մերձավոր Արևելքի երկրների քաղաքական և տնտեսական կյանքին։ Նման կարծիք է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արաբական երկրներին առաջարկում է մի մոդել, որի դեպքում, իր իսկ խոսքով, նրանք չեն կարող 10 օր ապրել առանց Վաշինգտոնի աջակցության»,- Իրանի առաջնորդը մեկնաբանել Է Թրամփի հայտարարությունները։

«Եվ հիմա, իր գործարքներում, վարքագծում, առաջարկություններում նա պարտադրում է նույն մոդելը՝ ձգտելով այնպես անել, որ նրանք չկարողանան գոյություն ունենալ առանց ԱՄՆ-ի։ Բայց ակնհայտ է, որ այս մոդելը դատապարտված է ձախողման։ Մերձավորարևելյան տարածաշրջանի ժողովուրդների կամքով Ամերիկան պետք է հեռանա, և անպայման կհեռանա»,- հավելել է նա։

Խամենեիի կարծիքով՝ «տարածաշրջանում սադրանքների, պատերազմների եւ տարաձայնությունների օջախ է մնում սիոնիստական ռեժիմը (նկատի ունի Իսրայելը – խմբ.) չարորակ, մահացու վտանգավոր ուռուցք է, որն անպայման պետք է վերացվի»։

Իրանի առաջնորդը նշել է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալմամբ կարծում է, որ ունակ է խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում՝ ուժի կիրառմամբ, բայց Վաշինգտոնի նման ձգտումները միշտ հանգեցրել են միայն տարածաշրջանի երկրների տառապանքներին և ապակայունացմանը:

«ԱՄՆ նախագահի՝ տարածաշրջանի երկրներ այցի ժամանակ հնչած որոշ արտահայտություններ բոլորովին արժանի չեն պատասխանի։ Դրանք այնքան ցածր են, որ ամոթ են առաջացնում ինչպես խոսողի, այնպես էլ ամերիկացի ժողովրդի համար: Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ուժ կիրառել հանուն խաղաղության։ Նա ստել է»,- Խամենեիի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։

«Ուժը կարելի է կիրառել հանուն խաղաղության և անվտանգության։ Այդ իսկ պատճառով մենք, չնայած թշնամիների ատելությանը, ամեն օր կամրապնդենք երկրի հզորությունը։ Բայց նրանք ուժ են օգտագործել, որպեսզի տասը տոննայանոց ռումբեր փոխանցեն իսրայելական ռեժիմին, որպեսզի վերջինս դրանք նետի Գազայի երեխաների գլխին, հիվանդանոցների, խաղաղ բնակիչների տների վրա՝ Լիբանանում եւ ամենուր, որտեղ կարող էր»,- հավելել Է Իսլամական Հանրապետության առաջնորդը:

դիտվել է 1146 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են նոր առևտրային համաձայնագիր ստորագրել Արմավիրի մարզում «Lexus GX460»-ը բախվել է բետոնե պարսպին և ցանկապատին․ 21-ամյա վարորդը մահացել է У Трампа слабые позиции на переговорах с Си Цзиньпином Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. կա վիրավոր Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը. Սուրբ Պատարագներ կմատուցվեն Այս «լիրբ ձիշովկան» իր ամբողջ կյանքում մի բան է արել․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, դու Ալիևից ուժեղ թու՞րք ես․ մտածու՞մ ես քո վաղվա մասին»․ Աննա Այվազյան (video) Կռիվ ՔՊ–ականների ու քաղաքացու միջև․ «Ու՞մ վրա է մատ թափ տալիս» (video) «Պայթեցնեմ Նիկոլի փուչիկը»․ Ո՞ր դեպքում Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ․ Արմեն Աշոտյան «Նիկո՛լ, քեզ եմ ասում` էս նկարը՝ ծնողներիս քանդած գերեզմանը, աչքդ եմ կոխելու». Անաստաս Իսրայելյան (video) Իրանը պայմաններ է դրել Թրամփի առաջ․ ի՞նչ է առաջիկա ժամերին որոշվելու (video) «Սյունիքում Նիկոլը խայտառակվել է ու սկսել սարսափելի բաներ գոռալ»․ Մանուել Մանուկյան (video) Քարոզչական պաստառ՝ Էջմիածնի բազմաբնակարան շենքի վրա․ Հետք Մայր Աթոռը հայոց պատմական գոյության առանցքն է, պետականության հիշողության պահապանը․ Տեր Եսայի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․Ի՞նչ է ասել Փաշինյանն անհետ կորածների ծնողներին, որ հիմա նստացույց է Կառավարության դիմաց (video) Նիկո՛լ, լալկվի ու տեղդ վեր ընգի․ արցախցի Աննա Այվազյանի կոշտ խոսքը (video) Կամազը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր. ԱՆ ՔՊ-ի քարոզարշավի շրջանակներում արձանագրվել են անչափահասների ներգրավման դեպքեր. «Ականատես» Ի՞նչ են արել այդ նախարարները, որ դրանց միլիոններով պարգևատրում են․ քաղաքացի (video) «Մհե՛ր, ոռ*դ սրտի՞կ են արել»․ Անաստաս Իսրայելյան (video) «Երեխուս եմ ուզում»․ Նիկո՛լ, արի և անհետ կորածի ծնողին պատասխանդ տուր․ ակցիա Կառավարության մոտ (video) Ոստիկանությունից հերքում են․ կրակոցներ չեն հնչել Հայաստանն առաջիկա օրերին կվերսկսի հեղուկ գազի ներմուծումը Իրանից Դու Արցախում մի գնդակ կրակե՞լ էիր, մի կաթիլ քրտինք թափե՞լ էիր, մի լումա դրե՞լ էիր․ Էլինար Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am