Պուտինը նոր հանձնարարականներ է տվել

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի վերջին Մուրմանսկ կատարած աշխատանքային այցից հետո հաստատել է Արկտիկական գոտու զարգացման հանձնարարականների ցանկը։ Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պետության ղեկավարը սահմանել է մի քանի խնդիրներ. մինչև 2029 թվականը ավարտել Հյուսիսային լայնության անցման շրջանակներում Օբ գետի վրայով կամրջի կառուցումը։
իրականացնել Վորկուտա օդանավակայանի վերակառուցումը, աշխատանքներն ավարտել 2030 թվականին։
2027-2029 թվականներին Թայմիր թերակղզու Եֆրեմովյան ծոցում նոր օդանավակայան կառուցել։
Ինչպես նաև՝ մինչև 2030 թվականը շահագործման հանձնել Վոլխով-Մուրմանսկ գլխավոր գազատարը, որոշում կայացնել երկու միջուկային սառցահատների շինարարությունը սկսելու մասին ոչ ուշ, քան 2026 թվականը։