«Արևմտյան Ադրբեջանի» քարոզչական միֆի հորդանանյան արտացոլումը

«Գեղարդ» վերլուծական․ 2025 թվականի մայիսի 15-ին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում տեղի է ունեցել Հորդանանում Ադրբեջանի դեսպանատան և, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան համայնքի» կողմից համատեղ կազմակերպված գիտաժողով՝ «Արևմտյան Ադրբեջանի մշակութային ժառանգության հետքերով» խորագրով։ Միջոցառման շրջանակներում ավելի ուշ Ադրբեջանի դեսպանատանը բացվել է նաև «Արևմտյան Ադրբեջանի մշակույթը» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են գորգեր, հագուստներ, զենք-զրահ, ինչպես նաև՝ իբր թե Երևանում հատված Սեֆյան ժամանակաշրջանի 5 մետաղադրամներ։

Բացման խոսքում Հորդանանում Ադրբեջանի դեսպան Էլդար Սալիմովը նշել է, որ համաժողովը մարմնավորում է մի ամբողջ «ժողովրդի» իրավունքների, մշակույթի և հոգևոր ժառանգության վերականգման նպատակով տարվող համատեղ ջանքերը։ Վերջինիս խոսքով՝ միջոցառման շրջանակներում նախատեսվող ելույթները, քննարկումներն ու առաջարկվող նախաձեռնությունները իբր թե նպաստելու են «արևմտյան ադրբեջանցիների» մշակութային ժառանգության, պատմական հուշարձանների, բանահյուսության և ազգային-հոգևոր արժեքների պահպանմանն ու տարածմանը։

Հորդանանի փոխվարչապետ Մուհամմադ Ալ-Մալքավին, ով հանդիսանում է նաև «Մերձավոր Արևելքում խաղաղության մշակույթի միության» ղեկավար, բարձր է գնահատել «բարեկամ և եղբայրական» երկու ժողովուրդների միջև առկա մշակութային կապերն ու ընդհանուր արժեքները: Նա ընդգծել է իր մասնակցության կարևորությունը դեռևս 2023 թվականի դեկտեմբերին Բաքվում կայացած «Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովումը. գլոբալ համատեքստ և արդար լուծում» միջազգային համաժողովին և կարևորել «ադրբեջանցիների վերադարձի իրավունքը»:

Լրջագույն անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ Հորդանանի բարձրաստիճան պաշտոնյան և համապատասխան կառույցները ոչ մի ուշադրություն չեն դարձրել այն հանգամանքին, որ կազմակերպված գիտաժողովն ու միջոցառումները նվիրված են եղել հորինված քարոզչական միֆ «Արևմտյան Ադրբեջանին» և միտված են ծառայել արաբ ժողովրդին մշտապես բարեկամաբար տրամադրված հայ ժողովրդի տարածքային և պատմամշակութային ժառանգության յուրացմանը։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը կտրականապես դատապարտում է Ադրբեջանի կողմից նման միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպումը, որոնք ակնհայտորեն նպատակաուղղված են շինծու «Արևմտյան Ադրբեջան» հասկացության միջազգայնացմանը։ Ադրբեջանի այս գործողությունները վկայում են տարածաշրջանային կայունությունը խաթարելու և պատմական իրականությունը խեղաթյուրելու Բաքվի հետևողական ռազմավարության մասին։ Տարբեր երկրներում «Արևմտյան Ադրբեջան» անհիմն ձևակերպման օգտագործմամբ նման միջոցառումների կազմակերպումն ուղղված է պատմական փաստերի խեղաթյուրմանն ու տարածաշրջանում լարվածության պահպանմանը։

դիտվել է 476 անգամ
Լրահոս
«Իրավական լուրջ գործընթացներ են սկսվելու հանցկազմ պարունակող արարքների համար». ՀԷՑ–ի գլխավոր տնօրեն Լիլիթ Աղեկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց․ մանրամասներ Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնություն Երևանն է վերահսկելու Սյունիքի ճանապարհը, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան «Ադրբեջանը Սամվել Շահրամանյանին է ուղարկել հռչակագրի տեքստ, վերջինս մերժել է այն». փաստաթուղթ է հրապարակվել Հայտնի է՝ ինչու են ձերբակալել Ռուբիկ Հակոբյանին Հայաստանի տարածքով միջանցքի նախագծի իրականացումը կարող է հետաձգվել․ Forbes Սամվել Կարապետյանի «երթի գործով» քաղաքացու ձերբակալությունը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել. փաստաբան Սպասվում է բարձր ջերմային ֆոն. Գագիկ Սուրենյան Մասիսում բախվել են 2 «Mercedes»-ներ. կա վիրավոր Միքայել Սրբազանի պաշտպանները պահանջում են՝ կալանավորման դեմ բողոքը քննել բանավոր ընթացակարգով 6800 աշխատակից ունենք, հիմնավոր կասկածներ կան, որ այդքան մարդու իրենց կողմ թեքելու խնդիր կար․ Դավիթ Ղազինյան Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին Սամվել Կարապետյանի գործով ներկայացրել ենք վճռաբեկ բողոքներ․ փաստաբան ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակը սպառնում է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը․ Մանասարյան (video) «Փաշինյանը շատ ցավոտ է պատասխան տալու․․․ 7 տարի քայքայեց մեզ․էս հրեշներից կազատվենք»․ հարցում (video) #ՀԻՄԱ․ Փաշինյա՛ն, քո սեռական օրգանները ոչ մեկին հետաքրքիր չեն․ այս հարցերին պատասխան տուր․Դանիելյան (video) Սրտի խնդիր ունի. «Սթրայքբոլի գործով» կալանավորված 18-ամյա Չամիչյանի առողջական վիճակը վատթարացել է (video) Ովքե՞ր են հովանավորելու եկեղեցու վրա Նիկոլի առաջիկա մեծ հարձակումը․․․ (video) Դատարանն Արամ Ազատյանի խափանման միջոցները փոփոխեց Շառլ Ազնավուրի որդու արձագանքը՝ Փաշինյանի վարած քաղաքականությանը (video) Փաշինյանի ասուլիսը կեղծիքով, զավեշտով, մանիպուլյացիայով ու գռեհկաբանությամբ լեցուն խոսույթ է. քահանա Բարսեղյան Apple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համար Նիկո՛լ, ինչի՞ չես ասում՝ ՀԷՑ-ը ում վաճառեցիր․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am