Գալիք ընտրություններին Ալիևն օգնելու է Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ թուղթ ստորագրելով․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Եթե մի պահ կողք դնենք զգացմունքային ֆոնը և փորձենք բովանդակային հասկանալ, թե ինչու էր Փաշինյանը համառորեն սուրճի հրավիրում Ալիևին, ապա կարծում եմ պարզ կդառնա, որ Փաշինյանին իսկապես պետք էր զրույց ունենալ Ալիևի հետ, ով համառորեն չի ցանկանում շարունակել քննարկումները «խաղաղության պայմանագրի» թեմայի շուրջ։ Փաշինյանն էլ փորձում է հասնել որևէ թղթի ստորագրման, որը կներկայացնի որպես «խաղաղության» ձեռքբերման ցուցիչ։ Վստահ եմ՝ ի պատասխան նա խոստանում է Ալիևի երազանքների կատարում, եթե վերջինս իրեն օգնի մնալ իշխանության։

Ալիևը ճիշտ հակառակը՝ գործընթացի շարունակության է ձգտում, քանի որ հենց այսպես կոչված բանակցային փուլում է հասել միակողմանի զիջումների հայկական կողմից, ուստի ինքը չունի որևէ շահ հայկական կողմի հետ թուղթ ունենալու։ Իսկ արդյոք Ալիևին պետք չէ՞ Փաշինյանի մնալը իշխանության։ Այս հարցը շատ տրամաբանական է, պատասխանն էլ միանշանակ է՝ իհարկե, նա կուզի, որ հենց Փաշինյանը մնա իշխանության, բայց քանի որ ինքը երկարաժամկետ ծրագրեր է գծում հայկական պետականության թուլացման ու քանդման համար, ապա Փաշինյանն ուղղակի գործիք է իր ձեռքին։

Գալիք ընտրություններին նա, իհարկե, օգնելու է Փաշինյանին, բայց ըստ իս՝ ոչ թղթով, այլ տեղեկատվական գրոհներով ու քարոզչական պատերազմով։ Ես չեմ զարմանա, որ Ադրբեջանից անգամ հնչեն տեքստեր, որ եթե Փաշինյանը չմնա իշխանության կամ այլ ուժեր գան, կլինի պատերազմ՝ դրանով իսկ շանտաժի ենթարկելով հայ հանրությանը։ Ալիևը լավ հասկացել է՝ հայ ժողովուրդը սարսափում է պատերազմից։ Այդ վախով էլ շանտաժի է ենթարկում հայ հանրությանը՝ Փաշինյանի օգնությամբ նաև։

Ինչ վերաբերվում է Սահմանադրության թեմային կամ ցանկացած այլ քայլի, որի կատարում է պահանջում Ալիևը, ապա ցանկացած նոր զիջում նվազեցնում է թղթի ստորագրման հավանականությունը և մեծացնում Ադրբեջանի ագրեսիվ քայլերի հնարավորությունները։ Սա ժամանակի մեջ ստուգված օրինաչափություն է՝ կառուցված չոր փաստերի վրա։ Դրանց մասին ես տևական ժամանակ գրել ու խոսել եմ։

Այս փուլում, Ադրբեջանը չունի ագրեսիայի գնալու շուրջ միջազգային կոնսեսուս, բայց ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ։ Ադրբեջանը կգերադասի շարունակել «անկանոն ու ոչ թիրախային» կրակոցներով ահաբեկել սահմանային բնակավայրերի մեր հայրենակիցներին, շարունակել պահանջել Հայաստանի հրաժարում իր պետական ատրիբուտներից և հիմնարար փաստաթղթերից, կխուսափի որևէ թղթի ստորագրումից ու կպլանավորի տեղեկատվական աջակցություն Փաշինյանի համար առաջիկա ընտրություններում։ Այնպես որ «կոֆե, կենտրոն» առաջարկները որևէ օգուտ չեն բերելու․ Ալիևին այս փուլում որևէ թղթի ստորագրում պետք չի։ Փաշինյանի վարած քաղաքականության շնորհիվ, այժմ նրա ախորժակը շատ ավելի մեծ է, իսկ թուղթը դա չի կարող բավարարել․․․»:

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանը հոգեպես, ֆիզիկապես ամուր է. հիշեցնում է՝ Հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին ՔԿԾ պետը Սրբազանին ուղարկված օրհնված հացը զանցանք է համարել Կինը ապակե շշով հարվածել է ամուսնու գլխին․ նրան հոսպիտալացրել են Փաշինյանի կամակատարները այսօր ձերբակալել են հորս. Սամվել Հակոբյան Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային Ազգադավ ծրագրից հետո միգուցե կլինի պետություն, բայց ո՛չ ազգային երկիր․ Մաղաքիա քահանա Իշխանությունը հրաժարվում է Սրբազանի մասին ամբողջ ձայնագրությունները հրապարակել կամ փորձաքննել ՔՊ-ականների գործողությունները ՀԷՑ-ի նկատմամբ չունեն ոչ իրավական, ոչ էլ տնտեսական հիմնավորում. Մհեր Մելքոնյան Դժվարությունների առաջ ծնկե՞լ, թե՞ այդ դժվարությունները հերոսաբար հաղթահարել. Գարեգին Բ Սի Ծինպինը ցանկանում է Պեկինում հանդիպում կազմակերպել Թրամփի և Պուտինի հետ․ Times Լոնդոնը 23 կետով ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը ՆԱՏՕ-ն ստիպում է համապատասխան միջոցներ ձեռնարկել. Պեսկով «Իրավական լուրջ գործընթացներ են սկսվելու հանցկազմ պարունակող արարքների համար». ՀԷՑ–ի գլխավոր տնօրեն Լիլիթ Աղեկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց․ մանրամասներ Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնություն Երևանն է վերահսկելու Սյունիքի ճանապարհը, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան «Ադրբեջանը Սամվել Շահրամանյանին է ուղարկել հռչակագրի տեքստ, վերջինս մերժել է այն». փաստաթուղթ է հրապարակվել Հայտնի է՝ ինչու են ձերբակալել Ռուբիկ Հակոբյանին Հայաստանի տարածքով միջանցքի նախագծի իրականացումը կարող է հետաձգվել․ Forbes Սամվել Կարապետյանի «երթի գործով» քաղաքացու ձերբակալությունը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել. փաստաբան Սպասվում է բարձր ջերմային ֆոն. Գագիկ Սուրենյան Մասիսում բախվել են 2 «Mercedes»-ներ. կա վիրավոր Միքայել Սրբազանի պաշտպանները պահանջում են՝ կալանավորման դեմ բողոքը քննել բանավոր ընթացակարգով 6800 աշխատակից ունենք, հիմնավոր կասկածներ կան, որ այդքան մարդու իրենց կողմ թեքելու խնդիր կար․ Դավիթ Ղազինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am